Сентябрь 2021 archive

Կենսաբանություն սեպտեմբեր ամսվա ամփոփում

1)Կենսաբանությունե որպես գիտություն. Երկրագնդի անբաժան մասերից է կյանքը: Կյանքի հատկանիշները՝ բազմացում, նյութափոխանակություն, աճ, հոմեոստազ և այլն։

2)Կենսաբանության մասնաճուղերը այլ գիտությունների հետ                                                                                                             Կենսաբանության բնագավառները բաժանվում են ըստ կյանքի կազմավորման մակարդակների, հետազոտվող օրգանիզմի տեսակի և հետազոտման մեթոդի՝ , կենսաքիմիան որը, օրինակ, ուսումնասիրում է կյանքի քիմիան, մոլեկուլային կենսաբանությունը՝ կենսամոլեկուլների միջև բարդ փոխհարաբերությունները, բջջաբանությունը կյանքի պարզագույն միավորը՝ բջիջը, ֆիզիոլոգիան՝ հյուսվածքների,օրգանների  և օրգան համակարգերի ֆիզիկական և քիմիական հատկանիշները, էկոլոգիան՝ օրգանիզմների և միջավայրի փոխազդեցությունը,էվոլուցիոն կենսաբանությունը՝ գործընթացները, որոնք ապահովում են կյանքի բազմազանությունը։Կենսաբանական գիտության հիմնաքարը կազմում են հինգ հիմնական սկզբուքներ , դրանք են ՝ բջջային տեսությունը, էվոլուցիոն տեսությունը, գենային տեսությունը և հեմոստազը։


3)Կենսաբանական համակարգերը որպես կենսաբանության ուսումնասիրման առարկա
Մամրեաբանություն, ֆիզիոլոգիա-անատոմիա, բջջաբանություն,  էվոլուցիոն տեսությոպն

4)Կենդանի բնության ուսումնասիրման մեթոդները  Հետազոտվող օրգանիզմի մեթոդ, հետազոտման մեթոդ

5)Կենսաբանության տեսությունների,գաղափարների, վարկածների մասին վերլուծություն անել Բջջային տեսություն ըստ որի՝ բջիջը համարվում է կյանքի պարզագույն միավորը, էվոլյուցիոնտեսություն, գենային տեսություն ըստ որի՝ գենը համարվում է ժառանգականության հիմքը, էներգիայի սպառման և ձևափոխման սկզբունքը և հոմեոստազ։

Կոմիտասի բանաստեղծություններ

ՃԱՆԱՊԱՐՀ. Բարակ ուղին սողալով ,  Ոտի տակին դողալով ,  Ճամփի ծայրին բուսել է  Կյանքի ծառը շողալով :  Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի  Այս ճանապարհն Անհունի․․․  Մարդու, բույսի, գազանի  Եվ թևավոր թռչունի : 

ԻՄ ԵՐԱԶՈՒՄ. Եվ ա՛յս գիշեր, իմ երազում, քեզ հետ մեկտեղ պարեցինք,  Սեր-ոգիներ սուրբ սեղանում մեղրամոմեր շարեցին։  Ոսկի-արծաթ ամպի ծալեն նուրբ ու բարակ քող ճարեցինք,  Ինծի-քեզի կարմիր-կանաչ սիրո շապիկ կարեցին:

Աշխարագրություն

1․ Ի՞նչ է աշխարհագրական գոտին: Թվարկե՛ք երկրագնդի աշխարհագրական գոտիները: Ի՞նչ տարբերություն կա հիմնական և անցումային գոտիների միջև, ինչո՞վ է մի գոտին տարբերվում մյուսից: 
Աշխարհագրական գոտիները, որոնք հիմնականում ձգվում են արևմուտքից արևելք, և որոնց առանձնացման հիմքում դրված են ջերմային պայմաններն ու մթնոլորտի ընդհանուր շրջանառության առանձնահատկությունները (տիրապետող օդային զանգվածի աշխարհագրական տիպը): Երկրագնդի վրա առանձնացնում են 13 աշխարհագրական գոտի. հասարակածային և յուրաքանչյուր կիսագնդում՝ մերձհասարակածային, արևադարձային, մերձարևադարձային, բարեխառն, մերձբևեռային և բռևեռային:
Անուններով և աշխարհագրական տեղաբաշխմամբ դրանք համընկնում են կլիմայական գոտիների հետ, ինչը միանգամայն օրինաչափ է: Հասարակածային, արևադարձային, բարեխառն և բևեռային գոտիները համարվում են հիմնական կամ գլխավոր, իսկ <<մերձ>> նախածանցով սկսվողները՝ մերձհասարակածային, մերձարևադարձային և մերձբևեռային գոտիները՝ անցողիկ: Անցողիկ գոտիները գտնվում են հիմնական գոտիների միջև և, ի տարբերություն դրանց, չունեն տիրապետող օդային զանգվածները:

2. Ինչո՞վ են նման և տարբեր աշխարհագրական գոտին ու աշխարհագրական զոնան:
Աշխարհագրական տարբեր գոտիներ կազմված են տարբեր թվով զոնաներից, և դա պայմանավորված է տվյալ գոտու ընդգրկված տարածքից, ձգվածությունից, նրա սահմաններում ջերմության և խոնավության փոխհարաբերակցությունից և մի շարք այլ պայմաններից:

3. Ի՞նչ է զոնայականությունը և ազոնայականությունը:
Զոնայականությունը հասարակածից բևեռներ ուղղությամբ բնական բաղադրիչների ու դրանցից կազմված բնական համալիրների օրինաչափ փոփոխումն է:

4. Վերընթաց գոտիականությունը այն երևույթն է, երբ բնական բաղադրիչները և բնատարածքային համալիրները փոխվում են ըստ բարձրության`լեռների ստորոտներից դեպի գագաթները և կարծես նման են լեռնալանջերին կապած գոտիների:Վերընթաց գոտիների թիվը կախված է լեռան բարձրությունից և նրա տեղադիրքից:Որքան բարձր է լեռը, և որքան այն մոտ է գտնվում հասարակածին, այնքան հարուստ է նրա գոտիների կազմը:

Առաջադրանքներ

1.Երկու սյունակներից ընտրել մեկական բառ և կազմել 5 բարդ բառ։

1. խոսք քանդել

2.գարի բխել

3. տուն հող

4. առատ կռիվ

5. սև հաց

տնաքանդ,սևահող,գարեհաց,առատաբուխ,խոսքակռիվ։

  1. հուր փառք
  2. դուռ զբաղվել
  3. միտք զենք
  4. սին վստահ
  5. ինքը կից

մտքազբաղ,հրազենք,դրկից,սնափառ,իքնավստահ։

2.Գտնել հոմանիշները։

Արգավանդ-հուռթի, բերրի, պտղաբեր, հարուստ, ճոխ, առատ, բարեբեր, բեղուն, արգասաբեր, բեմնավոր

Գովել-գովաբանել, դրվատել, փառաբանել, բարեբանել, ներբողել, ջատագովել, գովասանել, տարփողել, գովերգել, փառավորել

Գեղեցիկ- գեղանի, չքնաղ, սիրուն, գողտրիկ, չնաշխարհիկ, շարմավ, գեղադեմ, հրաշագեղ, արմաղան, խորոտիկ

Կոմիտաս

Կոմիտասը՝ Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը, ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին Անատոլիայի (Թուրքիա) Կուտինա (Քյոթահիա) քաղաքում։ Նրա հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, կոշկակար էր. միևնույն ժամանակ նա երգեր էր հորինում և օժտված էր գեղեցիկ ձայնով։ Երաժշտական վառ ունակություններով աչքի էր ընկնում նաև կոմպոզիտորի մայրը՝ Թագուհին, որը գորգագործուհի էր։ 
Անուրախ ու զրկանքներով լի էր Կոմիտասի մանկությունը։ Նա կորցրեց մորը, երբ չկար նույնիսկ մեկ տարեկան։ Հոր զբաղվածության պատճառով երեխայի խնամքն իր վրա վերցրեց տատը։ Յոթ տարեկանում Կոմիտասն ընդունվեց տեղի չորսդասյան դպրոցը, որն ավարտելուց հետո հայրը նրան ուղարկեց Բրուսա՝ ուսումը շարունակելու։ Վերջինս Կոմիտասին չհաջողվեց, եւ չորս ամիս անց նա տուն դարձավ բոլորովին որբացած. վախճանվել էր հայրը, իսկ Սողոմոնն ընդամենը 11 տարեկան էր… 
«Նա նիհարակազմ, վտիտ ու գունատ տղա էր, միշտ խոհեմ ու բարի։ Նա վատ էր հագնվում»,- այսպես էր հիշում Կոմիտասին նրա դասընկերներից մեկը։ 
Սողոմոնին հաճախ տեսնում էին լվացքատան սառը քարերին քնած։
Նա հիանալի երգում էր, և պատահական չէր, որ Կուտինայում նրան անվանում էին «թափառական փոքրիկ երգիչ»։
Իր հիանալի ձայնին էր Սողոմոնը պարտական նաև այն իրադարձության համար, որն հիմնովին փոխեց նրա կյանքի ընթացքը։ 
1881 թվականին Կուտինայի վանահայր Գ.Դերձակյանը պետք է մեկներ Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Կաթողիկոսի խնդրանքով նա իր հետ մի ձայնեղ որբ տղա պետք է տաներ՝ Էջմիածնի հոգեւոր ճեմարանում ուսանելու։ Քսան որբ երեխաներից ընտրվեց տասներկուամյա Սողոմոնը։ Քանի որ այդ ժամանակ Կուտինայում հայերեն խոսելն արգելված էր, տղան խոսում էր թուրքերեն ու Գեւորգ Դ. կաթողիկոսի ողջույնին պատասխանում է. «Ես հայերեն չեմ խոսում, եթե ուզում եք՝ կերգեմ»։ 
Եւ իր գեղեցիկ սոպրանոյով երգում է հայերեն շարական՝ առանց որևէ բառ հասկանալու։ Բացառիկ ընդունակությունների շնորհիվ Սողոմոնը կարճ ժամանակում հաղթահարում է բոլոր խոչընդոտները, կատարելապես տիրապետում հայերենին։
1890 թվականին Սողոմոնը ձեռնադրվում է սարկավագ։
1893-ին նա ավարտում է ճեմարանը, ապա նրան շնորհվում է աբեղայի աստիճան և տրվում 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունը։ Ճեմարանում Կոմիտասը նշանակվում է երաժշտության ուսուցիչ։
Մանկավարժությանը զուգընթաց Կոմիտասը ստեղծում է երգչախումբ, ժողովրդական գործիքների նվագախումբ, մշակում ժողովրդական երգեր, գրում իր առաջին ուսումնասիրությունները հայ եկեղեցական երաժշտության մասին։
1895 թվականին Կոմիտասն օծվում է վարդապետի հոգեւոր աստիճանով: Նույն թվականի աշնանը նա մեկնում է Թիֆլիս՝ երաժշտական ուսումնարանում սովորելու: Սակայն, հանդիպելով Պետերբուրգի կոնսերվատորիայում կրթություն ստացած կոմպոզիտոր Մակար Եկմալյանին՝ փոխում է իր մտադրությունը և վերջինիս մոտ ուսումնասիրում ու յուրացնում հարմոնիայի դասընթացը: Այս պարապմունքները եվրոպական երաժշտական տեխնիկային տիրապետելու յուրատեսակ նախերգանք եւ ամուր հիմք հանդիսացան:
Կոմիտասի կյանքի հետագա իրադարձությունները կապված են Եվրոպայի խոշոր երաժշտական կենտրոնի՝ Բեռլինի հետ, ուր նա մեկնեց ուսանելու՝ կաթողիկոսի բարեխոսությամբ՝ թոշակ ստանալով հայ խոշոր նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանից:
Կոմիտասն ընդունվում է պրոֆեսոր Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիան: Վերջինիս պարապմունքներին զուգընթաց կոմպոզիտորն հաճախում է Բեռլինի Կայսերական համալսարանի փիլիսոփայության, գեղագիտության, ընդհանուր և երաժշտության պատմության դասախոսություններին: Ուսումնառության տարիներին Կոմիտասն հնարավորություն ունեցավ «շփվել» եվրոպական երաժշտության հետ՝ ավելի հարստացնելով գիտելիքների իր պաշարը, զբաղվել երաժշտա-քննադական գործունեությամբ: Միջազգային երաժշտական ընկերության հրավերով նա դասախոսություն կարդաց՝ նվիրված հայ եկեղեցական և աշխարհիկ երաժշտությանը, այն համեմատելով թուրքական, արաբական, քրդական երաժշտության հետ: 
1899 թ. սեպտեմբերին Կոմիտասը վերադառնում է Էջմիածին և իսկույն ձեռնամուխ լինում իր երաժշտական գործունեությանը: Կարճ ժամանակում Կոմիտասն արմատականորեն փոխում է երաժշտության ուսուցման դրվածքը ճեմարանում, ստեղծում է ոչ մեծ նվագախումբ, բարձր վարպետության հասցնում երգչախմբի կատարողական մակարդակը:

Առաջադրանքներ

1.Տրված բառերի առջեվից դնել հատկանիշ արտահայտող երկու բառ։

Առավոտ-լուսապայծառ, աշնանային առավոտ

աղբյուր- հոսող,ջինջ աղբյուրի

երկինք- պարզ, մթնշաղ երկինք

օրիորդ- գեղեցիկ, սքանչելի օրիորդ

անտառ- կանաչապատ, գույնզգույն

վերաբերմունք-լավ,առհամարական

փողոց- մաքուր, մարդաշատ փողոց

քաղաք-հինավուրց, նոր քաղաք

կածան- փշոտ,ժայռապատ

զեփյուռ- սառը,մեղմ

2. Տրված բառերի դիմաց գրիր երկուական հոմանիշ։

Արգավանդ-Բերրի, պտղաբեր

տանջանք-Չարչարանք, տառապանք

զեփյուռ-Քամի, հով,սյուք

ըմբոստ-Անհնազանդ, անսաստ

հափշտակել-Խլել, կորզել

Հայրենիքիս

Մենք գրականության դասին անցանք 4 բանաստեղծություններ հայրենիքիս նվիրված,որոնք գրել էին Համո Սահյանը,Եղիշե Չարենցը,Ավետիք Իսահակյանը,Վահագն Դավթյանը։

Համո Սահյանի <<Հայաստան ասելիս>> բամաստեղծությունում նա պատմում է,թե Հայաստան բառն ասելիս ինչ ապրումներ է ունենում։Այտերն է այրվում, ծկներն է ծալվում, հասակն է ծախկում, թևերն է բացվում, նա չէր հասկանում, թե ինչու՞ է այդպես։Այս բանաստեղծությունը կարդալիս հասկանում ես, թե որքան հայրենասեր մարդ է Սահյանը: Բանաստեղծությունում արտացոլվում է Սահյանի հարգանքն ու սերը հայի ու իր հայրենիքի Հայաստանի  նկատմամբ:

Եղիշե Չարենց <<Հայրենիքում>> բանաստեղծությունում Չարենցը նկարագրում է իր հայրենիքը և սերը հայրենիքի հանդեպ։ Նկարագրում է Հայաստանի լեռները,լճերը,երկինքը խոսում է նաև իր հայրենիքի կորստի մասին,որը շատ ցավալի է: Ինձ ամենից շատ դուր է եկել <<Մենակ էի ես: Ինձ հետ էիր դու:>> տողերը։ Հեղինակը այս տողերով ուզում է ասել, որ նա մենակ էր իր հետ էր իր հայրենիքը։

Վահագն Դավթյան — <<Մի փոշոտ, փափուկ ճամփա>> նկարագրում է մի ճանապարհ, որը տանում է դեպի Արարատ։ Դավթյանը այնքան պատկերավոր է նկարագրում,որ մտովի հայտնվում ես այնտեղ:

Ավետիք Իսահակյան — <<Է՜յ, ջան-հայրենիք, ինչքա՜ն սիրուն ես>> Իսահակյանը այստեղ խոսում է ժողովրդի մասին <<Է՜յ, ջան-հայրենիք>>։ Խոսում է իր հայրենիքի պատմության մասին։ Ինձ դուր է եկել այս քառատողը՝
<<Քու հողին մեռնեմ, անգի՛ն հայրենիք, Ա՜խ, քիչ է, թե որ մի կյանքով մեռնեմ, Երնեկ ունենամ հազար ու մի կյանք, Հազա՛րն էլ սըրտանց քեզ մատաղ անեմ>>:

Առաջադրանք

1․Կազմիր նախադասություններ հետևյալ զույգերով․

քաղաքական — քաղաքային

Քաղաքական մարդիկ կաին երեկվա միջոցառմանը։. Գյուղական կյանքը նրա համար շատ ձանձրալի էր քանի որ նա ապրել է քաղաքային կյանքով։

ցեղական — ցեղային

Ցեղական զորքերը գրոհեցին այլ տարացք։ Երեկ տան անդամներով դիտում էինք ցեղային պատմության մասին մի ֆիլմ։

տնական — տնային

Ես այսօր տնական ուտեստ պատրաստեցի։

Մեր քոլեջում մենք տնայինները անում ենք համակարգիչներով։

2․Կազմիր անձնանուններ հասարակ գոյականներից։

Վարդեր,Շողեր,Մեխակ,Արշալույս,Սիրամարգ,Արև,Լուսինե,Այծեմնիկ,Ծաղիկ,Հասմիկ։

3․Գրիր դարձվածքներ, որոնց մեջ կենդանու անուն կա և բացատրիր իմաստները։

Ագռավի ճանկեր

Կարապի երգ

Շան կյանք Օձի լեզու

Ուղտի ականջում քնած

Գայլի աչք ցույց տալ

Ձուկը ջրում

Կրիաի քայլերով

Էգ առյուծ

1 2 3