Ընդհանուր աշխարհագրություն

1.Ի՞նչ է ուսումնասիրում աշխարհագրությունը։

Աշխարհագրությունը ուսումնասիրում է՝ երկրագնդի
աշխարհագրական թաղանթը, նրա ոլորտները, դրանց կառուցվածքն ու
փոխազդեցությունը, մայրցամաքները, տարածաշրջաններն ու երկրները և այնտեղ
կատարվող երևույթները:

2.Ներկայացնել աշխարհագրության ուսումնասիրության առարկան, նպատակը և հիմնական խնդիրները ։

աշխարհագրության ուսումնասիրության
առարկաներն են Երկրի մակերևույթի վրա բնական ու հասարակական բաղադրիչները և
դրանց փոխազդեցության հետևանքով առաջացած տարածական համակարգերը`
աշխարհահամակարգերը (գեոհամակարգեր):

Աշխարհագրության խնդիրն է տարածության և ժամանակի մեջ ուսումնասիրել՝
ա) բնությունը, նրա առանձին բաղադրիչները և դրանց փոխազդեցության ու կապերի
հետևանքով ձևավորված բնական աշխարհահամակարգերը (բնական զոնա, բնական
լանդշաֆտ և այլն),
Բ) հասարակությունը, նրա առանձին բաղադրիչները և դրանց փոխազդեցության ու
կապերի հետևանքով ձևավորված հասարակական աշխարհահամակարգերը
(տնտեսական շրջան, տարաբնակեցման համակարգ և այլն),
գ) բնության, հասարակության և դրանց առանձին բաղադրիչների փոխազդեցության ու
կապերի հետևանքով ձևավորված բնահասարակական աշխարհահամակարգերը
(մարդածին լանդշաֆտ, ջրամբար և այլն):

Աշխարհագրության ուսումնասիրության նպատակն է բացահայտել ու վերլուծել
բնական և հասարակական երևույթների տարածական օրինաչափություններն ու
տարբերությունները, տարբեր աշխարհահամակարգերի և դրանց առանձին
բաղադրիչների միջև եղած փոխադարձ կապերը

3. Թվարկե՜լ աշխարհագրության ճյուղերը և ենթաճյուղերը։

Աշխարհագրության երկու հիմնական ճյուղեր են առանձնացնում բնական
աշխարհագրությունը և հասարակական աշխարհագրությունը՝ իրենց ենթաճյուղերով և հետազոտության առարկաներով:

Բնական աշխարհագրության կազմում առանձնանում են համալիր գիտություններ,
որոնք ուսումնասիրում են ոչ թե բնության կամ աշխարհագրական թաղանթի առանձին

բաղադրիչները, այլ դրանց փոխազդեցությամբ ձևավորված համալիրները: Դրանք են
ընդհանուր ֆիզիկական աշխարհագրությունը ¥երկրագիտություն),
հնէաաշխարհագրությունը, լանդշաֆտագիտությունը, մայրցամաքների և օվկիանոսների
աշխարհագրությունը:
Հասարակական աշխարհագրությունը սերտորեն կապված է հասարակական
գիտությունների՝ տնտեսագիտության, սոցիոլոգիայի, քաղաքագիտության, պատմության
հետ: Դրանց հետազոտության առարկան մարդկային հասարակությունն է՝ իր առանձին
ոլորտներով: Հասարակական աշխարհագրության հետազոտության առարկան
հասարակության տարածքային կազմակերպումն է՝ ամբողջությամբ վերցրած և ըստ
հասարակության առանձին ոլորտների տնտեսական, քաղաքական, սոցիալական և այլն:

Leave a Reply