Նուկլեինաթթուներ

Նուկլեինաթթուները պոլիմերներ են, որոնց մոնոմերները կոչվում են նուկլեոտիդներ։ Բջջում կան երկու տեսակի նուկլեինաթթուներ՝ ԴՆԹ և ՌՆԹ։

ԴՆԹ – ի մոլեկուլն իրենից ներկայացնում է երկու՝ մեկը մյուսի շուրջը ոլորված թելեր։ Որոնցից յուրանքաչյուրը պոլիմեր է, որի մոնոմերներն են նուկլեոտիդները։Նուկլեոտիդը միացություն է կազմված երեք նյութից՝ ազոտական որոշակի տեսակի հիմքից, ածխաջրից և ֆոսֆորական թթվից։ ԴՆԹ – ի մոլեկուլն տարբերում է 4 տեսակ նուկլեոտիդներ, որոնցում ածխաջուրը և ֆոսֆորական թթուն միանման են, և դրանք իրարից տարբերվում են միայն ազոտական հիմքերով։

ՌՆԹ – ն իր կառուցվածքով նման է ԴՆԹ – ի մեկ շղթային։ ՌՆԹ – ի նուկլեոտիդներում ածխաջուրը ռիբոսն է։ Բջջում կան ՌՆԹ – ի մի քանի տեսակներ։ Դրանք են՝ փոխադրող ՌՆԹ – ն, որոնք չափերով ամենափոքրն են և իրենց են կապում ամինաթթուները և փոխադրում սինթեզի վայրը։ Մյուսը տեղեկատվական ՌՆԹ – ներն են։ Դրանք ԴԹՆ – ից սպիտակուցի կառուցվածքային մասին տեղեկատվությունը փոխանցում են սպիտակուցի սինթեզի վայրը։ Մյուսն էլ ռիբոսոմային ՌՆԹ – ներն ունեն ամենամեծ մոլեկուլները և սպիտակուցի հետ միասին ձևավորում են ռիբոսոմներ։

Նուկլեինաթթուների հիմնական ֆունկցիան սպիտակուցների կառուցվածքի մասին տեղեկատվության պահպանումն է, հաջորդ սերնդների փոխանցումը, ինչպես նաև սպիտակուցների սինթեզի իրականացումը։

Leave a Reply