Ցիտոպլազմա

Բջջի այն մասը, որը կոչվում է ցիտոպլազմա, փոքր-ինչ տարբերվում է կորիզավորների և նախակորիզավորների մոտ: Կորիզավոր բջիջներում, որոնք ունեն բջջակորիզ, ցիտոպլազման այն ամենն է, ինչը պլազմային թաղանթի և կորիզաթաղանթի միջև է: Նախակորիզավորներում, որոնք չունեն բջջակորիզ, ցիտոպլազման պլազմային թաղանթից ներս եցած ամեն ինչն է:Ե՛վ նախակորիզավորների, և՛ կորիզավորների ցիտոպլազմայի հիմնական բաղադրիչներից մեկը դոնդողանման ցիտոզոլն է՝ ջրային լուծույթ, որը պարունակում է իոններ, փոքր մոլեկուլներ և մակրոմոլեկուլներ: Կորիզավորների ցիտոպլազմայում են նաև թաղանթով պատված օրգանները, որոնք կախված են ցիտոզոլում: Բջջակմախքը, որը մանրաթելերի ցանց է, սատարում է բջջին և դրան տալիս է ձև, նույնպես ցիտոպլազմայի մաս է և օգնում է կարգավորելու բջջի բաղադրիչները:Թեև ցիտոզոլը հիմնականում ջուր է, այն կիսահեղուկ, դոնդողանման պարունակություն է իր մեջ կախված բազմաթիվ սպիտակուցների պատճառով: Ցիտոզոլը հարուստ է մակրոմոլեկուլներով և ավելի փոքր օրգանական մոլեկուլներով՝ ներառյալ գլյուկոզ և այլ պարզ շաքարներ, բազմաշաքարներ, ամինաթթուներ, նուկլեինաթթուներ և ճարպաթթուներ: Ցիտոզոլում կան նաև նատրիումի, կալիումի, կալցիումի և այլ տարրերի իոններ: Բջջի այս հատվածում տեղի են ունենում նյութափոխանակային բազմաթիվ ռեակցիաներ՝ ներառյալ սպիտակուցների սինթեզը:

Leave a Reply