1 ноября 2021 archive

Գործնական աշխատանք հեռավար-Քոլեջ

Հոկտեմբերի 25-29-ը

Համաշխարհային տնտեսություն

Դասի հղումը։

  • Ներկայացնել Համաշխարհային տնտեսության ճյուղային կառուցվածքը։ Քանի որ համաշխարհային տնտեսությունը կազմված է ազգային տնտեսություններից, հետևաբար նրա գլխավոր ոլորտները և դրանցում ներառված ճյուղերը համընկնում են ազգային տնտեսության ճյուղային կառուցվածքին: Այսպիսով, համաշխարհային տնտեսության երկու հիմնական ոլորտներն են նյութական արտադրության ոլորտը և ոչ արտադրական ոլորտը կամ սպասարկման ոլորտը:
  • Առանձնացնել Համաշխարհային տնտեսության ավանգարդային եռյակի ճյուղերը։ Համաշխարհային տնտեսության ավանգարդային եռյակի ճյուղերն են՝ քիմիական արդյունաբերությունը,էլեկտրաէներգետիկան և մեքենաշինությունը։
  • Բնութագրել տնտեսության տեղաբաշխման վրա ազդող գործոնները։ Տարածքային գործոն. Բնառեսուրսային գործոն. Տրանսպորտային գործոն. Աշխատանքաին ռեսուրսների գործոն. Տարածքային համակենտրոնացման գործոն. Էկոլոգիական գործոն. Գիտատարության գործոն. Տնտեսաաշխարհագրական դիրքի (ՏԱԴ-ի) գործոն
  • Ներկայացնել տնտեսության տնտեսաաշխարհագրական դիրք, հումքատար, էներգատար, աշխատատար արտադրությունները։ Էներգատար արտադրություն — արտադրանքի մեկ միավորի հաշվով շատ էներգիա ծախսող արտադրությունն է: Այսպիսին են ալյումինի, ցինկի, նիկելի արտադրությունները, քիմիական արդյունաբերության շատ ճյուղեր (ազոտական պարարտանյութերի, սինթետիկ խեժերի և մանրաթելերի և այլն արտադրությունները): Այդ պատճառով էլ էներգատար ճյուղերը տեղաբաշխված են էժան էներգիայի աղբյուրների՝ ջրային էլեկտրակայանների մոտ: Աշխատատար արտադրություն — աշխատուժի վարձատրման ուղղությամբ կատարվող ծախսերի մեծ բաժնով արտադրությունն է (ծախսատար արտադրություն): Այսպիսին են թեթև արդյունաբերությունը, քիմիական, մանրաթելերի, ռետինատեխնիկական իրերի արտադրությունը, սարքաշինությունը, զարգացող երկրներում՝ գյուղատնտեսությունը:
  • Ի՞նչ ազդեցություն ունի երկրի աշխարհագրական դիրքը երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ: Աշխարհագրական դիրքը մեծ ազդեցություն ունի գյուղատնտեսության վրա: Գյուղատնտեսության մեջ մտնում է որսորդությունը, իսկ եթե երկրի դիրքը այնպիսին է, որ չկան անտառներ, կարող ենք վստահ ասել, որ այնտեղ չի կարող զարգանալ գյուղատնտեսության այդ ոլորտը: Այդպես է օրինակ`Եգիպտոսում: Եթե երկիրը չունի ծով, օվկիանոս կամ լիճ այդ դեպքում նա չի կարող զարգացնել ձկնորսությունը:
  • Ի՞նչ ազդեցություն ունի հարևան երկրների ազդեցությունը երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ: Եթե հարևան երկրները թույլ չտան այլն երկրներից ապրանք, կամ ուտելիք բերել, դա կարող է մեծ ազդեցություն ունենալ երկրի տնտեսության վրա, քանի որ այդ երկրի ժողովուրդը զրկվում է այդ ապրանքից, կամ այդ ուտելիքից:
  • Պատրաստել տեսանյութ կամ պրեզենտացիա։

Նոյեմբերի 1-5-ը

Արդյունաբերություն

Դասի հղումը։

  1. Որո՞նք են արդյունաբերության հին և նոր ճյուղերը: Արդյունաբերության հին ճյուղի մեջ մտնում է մետաղաձուլությունը, թեթև արդյունաբերությունը: Նոր ճյուղի մեջ է մտնում մեքենաշինությունը, էլեկտրաէներգետիկան և այլն: Այս ճյուղերից հետո գալիս է նորագույն ճյուղը, որը իր մեջ է ներգրավում ռոբոտաշինությունը, տիեզերական հրթիռաշինությունը և այլն: Վառելիքաէներգետիկական արդյունաբերությունը շատ մեծ դեր է խաղում մարդու կյանքում, քանի որ նրա շնորհիվ են մարդիկ ստանում տաքություն, կրակ և այլն:
  2. Նշեք արդյունաբերության այն ճյուղերը, որոնք դուք առաջնային եք համարում: Ես առաջնային եմ համարում ծանր և սննդի արդյունաբերության ճյուղերը, քանի որ դրանք շատ մեծ ազդեցություն ունեն երկրի տնտեսական զարգացման վրա:
  3. Որո՞նք են արդյունաբերության զարգացման նախադրյալները: Արդյունաբերության նախադրյալները գյուղատնտեսության որոշ ճյուղերն են: Օրինակ`որսորդությունը, ձկնորսությունը, բերքահավաքը և այլն:
  4. Պատրաստել տեսանյութ կամ պրեզենտացիա։