9 ноября 2021 archive

Իքնուրույն աշխատանք

1.Ներկայացնել սպասարկման ոլորտը կամ ծառայությունների ոլորտը իր առանձին ենթաճյուղերով: Ծառայությունները ներկայումս ընդգրկում են հասարակության բոլոր բնագավառները: Դրանց առավել հին ու ավանդական ձևերը բավարարում են մարդու պահանջմունքները, ուստի անվանվում են սպառողական ծառայություններ:Այդ ծառայությունների զարգացմամբ է պայմանավորված մարդկանց առողջական, հանգստի, կրթական, մշակութային և կենցաղային սպասարկման վիճակը:  Մեծ է կրթության դերը։Նյութական արտադրության ճյուղերի համար կրթությունը պատրաստում է աշխատանքային կադրեր:Առողջապահություն-Յուրաքանչյուր երկրի կառավարություն, իր հնարավորությունների սահմաններում, առողջապահությանը հատկացնում է պետական բյուջեի որոշ մասը: Օրինակ` ԱՄՆ­-ում այդ ցուցանիշը 16% է, Մեծ Բրիտանիայում` 14,0 %, Հայաստանում` 6,3 %,  Հնդկաստանում` 1,6 %, իսկ  Պակիստանում` էլ ավելի փոքր՝ 1 %: Արագ զարգացող ճյուղ է մարդկանց հանգստի կազմակերպումը , հատկապես զբոսաշրջությունը:

2.Բնութագրել տրանսպորտը իր առանձին ենթաճյուղերով:  Տրանսպորտի տեսակների թվում են օդային, ցամաքային, երկաթուղային, ջրային, ավտոմոբիլային, խողովակային փոխադրամիջոցները: Ցամաքային տրանսպորտը ներառում է մարդկանց, ապրանքների և ծառայությունների շարժն ապահովող ցամաքային բոլոր փոխադրական համակարգերը։ Ցամաքային տրանսպորտը մեծ դեր է խաղում համայնքները միմյանց հետ կապելու գործում։ Ցամաքային տրանսպորտը քաղաքների նախագծման հիմնական գործոնն է։ Այն բաժանվում է երկու խմբի՝ երկաթուղային և ճանապարհային։ Օդային տրանսպորտ անշարժ թևերով թռչող սարքերը, որոնք ավելի հայտնի են որպես ինքնաթիռներ: Երկաթուղային տրանսպորտը շարժվում է երկու զուգահեռ պողպատե ռելսերով, որոնք այլ կերպ կոչվում են երկաթուղի կամ երկաթգիծ։ Ռելսերի միջև տարածությունը պահպանելու համար դրանց միջև ուղղահայած խարսխված են փայտե, բետոնե կամ պողպատե կոճեր։ Ռելսերը և ուղղահայաց հեծանները տեղադրվում են բետոնեավազակոպիճային կամ հողային հիմքի վրա։ Երկաթուղիների այլընտրանքային տարբերակներից են միառելսեր և մագլեվ գնացքները։ Ջրային տրանսպորտը ծովերովօվկիանոսներովլճերովջրանցքներով կամ գետերով ջրային փոխադրամիջոցներով՝ բեռնանավերովզբոսանավերովնավակներովլաստանավերով, տեղաշարժն է։ 

3.Առանձնացնել հաղորդակցության գլխավոր միջոցները: Հաղորդակցության միջոցները այն միջոցներն են, որոնք օգտագործվում են մի կետից մյուսը տեղափոխելու եւ իրեր ստանալու համար: Միջոցներ՝ ցամաքային, երկաթուղային, ավտոմոբիլային, էլեկտրական, խողովակային, ջրային, գետնային, օդային:

4.Բերել մեկ օրինակ որտեղ արտացոլված կլինի սպասարկման ոլորտի, տրանսպորտի, կապի փոխկապակցվածությունը:

Սիրելու տարիք։ Վանո Սիրադեղյան

«Վերջ, ― ասաց տղան՝ հայելու առաջ դաստակը վիրակապով փաթաթելիս, ― խելոք ենք եղել, ծեծ ենք կերել, ծաղր ենք հանդուրժել ― անցած լինի։ Ձեր արածը ձեզ հալալ լինի ― այսօրվանից՝ վերջ։ Բանաստեղծություն-բան գրելը հետաձգվում է անորոշ ժամանակով»։Նա դժվար հասավ այս որոշմանը։ Երբ մտածում էր աղջկա մասին, համակվում էր վճռականությամբ, բայց վճռականությունից բան չէր մնում աղջիկը մտքում չեղած ժամանակ։ Իսկ երբ վերստին մտաբերում էր, հարկ էր լինում ոգու կորովը շնչի բերել մեռյալ կետից։ Բայց ամառային արձակուրդները մոտենում էին, ամեն ամառ հովեկ աղջիկը արդեն մտքում կար անբացակա եւ մտադրությունը դարձավ վճիռ։Այնինչ մարմնով պատրաստվում էր գարնան սկզբից։ Ակումբի բակից տուն էր քարշ տվել երկու փթանոց գիրերից մեկը ու կպել դրան․․․ Նրա մարզվելը սկզբում, իրոք, նման էր կպչել-մնալու։ Մետաղը հաստոտ ըմբիշի նման իրար չէր գալիս, տղան թպրտում էր ու պարում էր դրա շուրջը, երկաթը տղային ծալում-ծալծլում-հակում էր հողին, ասես ուզում էր կլանել իր պաղ, հոծ ընդերքը։ Տղան գալարվում, բայց պոկ չէր գալիս։ Երկու ելք կար․ կամ պիտի ինքը երկաթին հլու՝ գետինը մտներ, կամ՝ երկաթը գետնից կտրեր։ Երրորդը չկար։ Թողնել գնալը բացառված էր։ Տղան ասում էր ինքն իրեն․ «Ես՝ չէ, երկաթն է ձեռս բռնել, մինչեւ գետնից չկտրվի՝ բաց չի թողնելու։ Պիտի կտրվի»։Նա շատ լավ գիտեր, որ մնացած մի քանի ամսում ուժից չի տրաքվելու, բայց որ երկաթը գլխից վեր հանելու ձեւը պիտի գտնվի՝ դա անկասկած էր։ Այն օրը, երբ ծանրությունը գլխից վեր հանես, իր գորժելու ժամն էր լինելու։ Ծրագրված էր երկու կռիվ։ Նույնիսկ երեքը։ Քանիսը որ անհրաժեշտ եղավ։Հիմա կանգնած է զգեստապահարանի հայելու առաջ, հագած ունի անթեւ շապիկ, բազուկների մկանունքը նորվա ջանքից դեռ փքված են, դաստակը՝ պնդված, եւ կենտրոնացած պատրաստվում է կռվի գնալու մի ոհմակի դեմ եւ հետը գնացող մեկը չունի՝ թիկունքին կանգնի։ Եղբայրը մեծ է, ընկերների ոչ բարով թիկունքը ինքն է, ― այսպես անթիկունք գնալու է նրանց թաղը, ովքեր կռվում են միշտ ոհմակով, միշտ՝ թաղովի, միշտ՝ գեղովի ― նույնիսկ մեկի դեմ։Տղան անուշ մի թախիծով խղճում էր իրեն։ Կռվի մասին մտածում էր որպես եղած բանի, իրեն տեսնում էր ջարդված, բայց աղջկա աչքերի մեջ շիտակ նայելիս։«Կինո մի սարքի»,֊ասաց տղան, դուրս եկավ տնից եւ հանգիստ էր։ Կամ վճռական էր։ Կամ արդարությունը իր կողմն էր։ Նա փորձով գիտեր․ երբ մեղավոր է, ինքը թույլ է, նույնիսկ վախկոտ է եւ թեւն է թալուկ, երբ մեղավոր է։ Արդարության մի զորեղ բնազդ նրան կյանքի այս կռվի մեջ դարձնում է երիցս անպետք։ Բայց այսօր իրեն ուժեղ էր զգում։

Տրանսկրիպցիա

Տրանսկրիպցիան գենային էքսպրեսիայի (արտահայտում) առաջին քայլն է, երբ ԴՆԹ-ի որոշակի հատված ՌՆԹ-պոլիմերազի միջոցով պատճենվում է որպես ՌՆԹ ։ Համարվում է մոլեկուլային կենսաբանության կենտրոնական դոգմայի երկրորդ փուլը։

Տրանսկրիպցիայի ընթացքում ԴՆԹ շղթան կարդացվում է ՌՆԹ-պոլիմերազի օգնությամբ, որի հետևանքով սինթեզվում է ԴՆԹ շղթային կոմպլեմենտար և հակազուգահեռ ՌՆԹ շղթա։

Տրանսկրիպցիան ընթանում է հետևյալ փուլերով՝ 1.մեկ կամ ավելի սիգմա ֆակտորներ միանում են ՌՆԹ-պոլիմերազին, որը թույլ է տալիս վերջինիս միանալ ԴՆԹ-ի որոշակի հաջորդականության՝ պրոմոտորին: 2.ՌՆԹ-պոլիմերազը ձևավորում է տրանսկրիպցիոն պղպջակ: Այս արվում է կոմպլեմենտար ԴՆԹ նուկլեոտիդների միջև ջրածնային կապերի քանդման միջոցով։ 3.ՌՆԹ-պոլիմերազը կոմպլեմենտարության սկզբունքի համաձայն սկսում է ռիբոնուկլեոտիդներից սինթեզել նոր ՌՆԹ շղթա։ 4.ՌՆԹ-պոլիմերազի օգնությամբ ձևավորվում է ՌՆԹ-ի շաքարա-ֆոսֆատային հենքը։ 5.ՌՆԹ և ԴՆԹ շղթաների միջև գործող ջրածնական կապերը քանդվում են և նոր սինթեզված ՌՆԹ շղթան ազատվում է։ 6.Եթե բջիջն ունի ձևավորված կորիզ, ապա ՌՆԹ-ն ենթարկվում է մշակման (պրոցեսինգ)։ 7.ՌՆԹ-ն կարող է կամ մնալ կորիզում կամ անցնի ցիտոպլազմա:

ԴՆԹ-ի հատվածը, որից ինֆորմացիան անցնում է ՌՆԹ-ին, կոչվում է «տրանսկրիպցիոն միավոր» և կոդավորում է ամենաքիչը մեկ գեն։ Եթե այդ գենը կոդավորում է սպիտակուց, ապա ՌՆԹ-ն կլինի ի-ՌՆԹ (ինֆորմացիոն ՌՆԹ)։ Վերջինս հետագայում կծառայի կաղապար սպիտակուցի սինթեզի համար: Սակայն գենը կարող է կոդավորել նաև չկոդավորող ՌՆԹ (ինչպես ՄիկրոՌՆԹ), ռիբոսոմային ՌՆԹ (ռ-ՌՆԹ), փոխադրող ՌՆԹ (փ-ՌՆԹ), կամ մեկ այլ ֆերմենտային հատկությամբ օժտված ՌՆԹ (ռիբոզիմ): Ընդհանուր առմամբ ՌՆԹ-ն բջջում կատարում է ահռելի կարևորության ֆունկցիաներ, օգնելով սինթեզել, կարգավորել և մշակել սպիտակուցները։ Վիրուսաբանությունում այս եզրույթը կարող է օգտագործվել նաև բնութագրելու ի-ՌՆԹ-ի սինթեզը ՌՆԹ մոլեկուլից։ Այդ գործընթացը կատալիզվում է վիրուսային ՌՆԹ-ռեպլիկազի կողմից։

Երվանդաշատ

Երվանդաշատ մայրաքաղաքը գտնվել է Այրարատ նահանգի Երասխաձոր գավառում, Արաքս գետի ձախ ափին: Եղել է Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքը: Հիմնադրել է Երվանդ Դ թագավորը` մ.թ.ա. III դ. վերջին: Ժամանակագրական առումով Երվանդաշատը Հայաստանի երրորդ մայրաքաղաքն է: Երվանդաշատի հազիվ նշմարվող փլատակներն այսօր գտնվում են Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղի մոտ: Պահպանվել են պարիսպների և տարբեր շինությունների հետքեր, միջնադարյան 2 եկեղեցիների փլատակներ, խաչքարեր և վիմագիր արձանագրություններ:

Ըստ Մովսես Խորենացու, մայրաքաղաքը Արմավիրից Երվանդաշատ տեղափոխելը պայմանավորված էր Երասխ գետի հունը փոխելու իրողությամբ և ռազմավարական նշանակությամբ: Նոր մայրաքաղաքը հնի համեմատությամբ առավել ջրառատ էր և ուներ ամուր դիրք:

Միջնաբերդը կառուցվել է միակտուր, ապառաժ բլրի վրա: Այն ուներ հսկա որձաքարերով շարված և երկաթե գամերով իրար միացված հաստապատ պարիսպ ու պաշտպանական այլ կառույցներ, ջրամատակարարման հատուկ համակարգ և բազմաթիվ կացարաններ: Պարիսպների պատերի մեջ տեղադրվել են պղնձե դռներ և երկաթե սանդուղքներ, որոնց մեջ թաքնված որոգայթներ են տեղադրվել:

Ախուրյան և Արաքս գետերի միախառնման վայրից աջ, Երվանդ Դ թագավորը մ.թ.ա. III դ. վերջին հիմնադրել է նաև Երվանդակերտ արքունական դաստակերտը, որն իր անառիկությամբ և շքեղ հորինվածքով եզակի կառույց էր:Մինչև IV դ. կեսերը Երվանդաշատը հին Հայաստանի խոշորագույն քաղաքներից էր: Ուներ 50 հազար բնակիչ, զարգացած առևտուր և մշակույթ:

Ըստ Փավստոս Բուզանդի, Երվանդաշատի համար ճակատագրական դարձան IV դ. պարսկական արշավանքները: Պարսից Շապուհ արքայի զորքերը 360-ական թվականներին կործանեցին Երվանդաշատը: Բնակչության մեծ մասը գերեվարվեց, և երբեմնի ծաղկուն մայրաքաղաքը վերածվեց ավատական բերդաքաղաքի:

Երվանդունիներ

Ըստ ավանդույթի Ք.ա. 612թ. Նինվեի գրավման ժամանակ մարերին աջակցել է հայոց նահապետներից Պարույր Սկայորդին, որին Մարաստանի Կիաքսար թագավորը ճանաչել է Հայոց արքա: Պարույրի ազգականներից Երվանդ Սակավակյացը հիմք դրեց հայկական նոր արքայատոհմի, որը նրա անունով կոչվեց Երվանդունիների հարստություն:Մայրաքաղաքը շարունակում էր մնալ Վանը, իսկ IV դարից դարձավ Արմավիրը:Երվանդունիների համահայկական թագավորությունն ընդգրկում էր նախկին Վանի թագավորության տարածքը։Հույն պատմագիր Հերոդոտոսը Ք.ա. 6-5-րդ դարերի Հայաստանը ներկայացնում է միաձույլ հայ ժողովրդով բնակեցված եւ ընդարձակ մի երկիր։Երվանդ Սակավակյացը ստիպված ընդունում է Մարաստանի գերիշխանությունը եւ պարտավորվում է հարկ վճարել, իսկ պատերազմի դեպքում` տրամադրել զորքի կեսը: Ըստ հույն պատմիչ Քսենոփոնի` հայերն ունեին 8.000 հեծյալ եւ 40.000 հետեւակ զորք: Հայաստանը լիովին պահպանում էր պետական անկախությունը, տարածքային ամբողջականությունը, հոգեւոր-մշակութային ինքնուրույնությունն ու կենսունակությունը։Երվանդ Սակավակյացը փորձեց ապստամբել Մարաստանի Աժդահակ թագավորի դեմ: Վերջինիս զորավար Կյուրոսը կարողացավ խաբեությամբ ձերբակալել Հայոց արքային եւ նրա ընտանիքի անդամներին:Հայոց թագաժառանգ Տիգրանի միջնորդությամբ, որը Կյուրոսի ընկերն էր, հաշտություն է կնքվում:Մարաստանի գերիշխանությունը Առաջավոր Ասիայում երկար չտեւեց: Աժդահակի դեմ ապստամբեց Կյուրոսը: Նրան միացավ Հայոց արքա Տիգրան Երվանդյանը։Հայ-պարսկական զորքերը գրավեցին Մարաստանի մայրաքաղաք Էկբատանը, իսկ Աժդահակը սպանվեց:Ք.ա. 550թ. Կյուրոս Մեծը ստեղծեց հին աշխարհի ամենահզոր տերություններից մեկը՝ Աքեմենյան կայսրությունը, որի դաշնակիցն էր Հայաստանը:Ք.ա. 522-520թթ. մի շարք հպատակ երկրներ ապստամբեցին աքեմենյան Դարեհ I արքայի դեմ։

Այդ ապստամբության եւ մղած ճակատամարտերի մասին հիշատակված է Բիհիսթուն ժայռի վրա թողած եռալեզու արձանագրության մեջ:Դարեհը Հայաստանը չի հիշատակում ապստամբած հպատակ երկրների շարքում, սակայն նրա զորքերը մտան նաեւ մեր երկիր, ուր հանդիպեցին ամենահամառ դիմադրությանը: Դա վկայում է, որ Հայաստանը մինչ այդ պահպանել էր անկախություն եւ նույնիսկ աջակցել էր Աքեմենյանների դեմ ապստամբած երկրներին:Այդ ժամանակ ապստամբել էր նաև Բաբելոնը, ուր արքա էր հռչակվել հայազգի Արախան:

Դարեհը Հայաստան էր ուղարկել երկու բանակ։Ճակատամարտերը տեղի ունեցան Հյուսիսային Միջագետքում եւ Հայաստանի հարավում:Միայն 5 ճակատամարտերից հետո կարողացան հաղթել եւ հնազանդեցնել Հայաստանը:Ապստամբության ճնշումից հետո Դարեհը Աքեմենյան պետությունը բաժանեց 20 սատրապությունների:Հայաստանն ընդգրկում էր 13-րդ եւ 18-րդ սատրապությունների տարածքները:Ք.ա. 334թ. Ալեքսանդր Մակեդոնացին հարձակվեց Աքեմենյան կայսրության վրա եւ գրավեց նրա արեւմտյան մասը:Ք.ա. 331թ. Գավգամելայի վճռորոշ ճակատամարտում Ալեքսանդրը ջախջախեց Դարեհ III արքայի բանակը եւ կործանեց Աքեմենյան կայսրությունը:Աքեմենյան Պարսկաստանի կործանումից հետո Ք.ա. 336 թվականից Մեծ Հայքում իշխող Երվանդ III-ը իրեն հռչակեց անկախ թագավոր։Ք.ա 323թ. Ալեքսանդր Մակեդոնացին մահացավ, եւ նրա կայսրությունը տրոհվեց մի քանի մասի, որոնցից ամենամեծը Սելեւկյան պետությունն էր:Ք.ա. 260թ. Սամոս (Շամ) Երվանդունին հրաժարվեց ենթարկվել Մեծ Հայքի թագավորին եւ հռչակվեց ինքնուրույն թագավոր:Նրան հաջորդեց որդին` Արշամը, որը հիմնեց Արշամաշատ մայրաքաղաքը (Ծոփքում) եւ Արսամեա անունով երկու քաղաք (Կոմմագենեում):Ք.ա. 220թ. սելեւկյանների միջամտությամբ Ծոփքից առանձնացավ Կոմմագենեն։Այսպիսով Ք.ա. 3-րդ դարի վերջին Հայաստանը բաժանված էր չորս թագավորությունների` Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք, Կոմմագենե:

Մեծ Հայքում Երվանդունիների վերջին ներկայացուցիչն էր Երվանդ IV-ը: Նա Ախուրյանի եւ Արաքսի գետախառնման մոտ հիմնադրեց Երվանդաշատ նոր մայրաքաղաքը նրանից քիչ հյուսիս` Երվանդակերտը եւ Երվանդավանը, իսկ Ախուրյանի աջ ափին` Բագարանը, որը դարձավ խոշոր սրբավայր:Ք.ա. 201թ. սելեւկյան արքա Անտիոքոս III Մեծի զորքերը Արտաշեսի գլխավորությամբ, տապալեցին Երվանդ IV-ին եւ նվաճեցին Մեծ Հայքը, որտեղ կառավարիչ կարգվեց Արտաշեսը:Երվանդունիների հայկական թագավորությունները դարձան սելեւկյան կայսրության նվաճողական քաղաքականության զոհը:Երվանդյան արքայատան, այդ թվում` Ծոփք-Կոմմագենեի արքայաճյուղի ներկայացուցիչները, կառուցել են բազմաթիվ քաղաքներ, իրենց անուններով ու պատկերներով հատել են դրամներ, խթանել են երկրի տնտեսական զարգացումը, խրախուսել հելլենիստական մշակույթը:Նրանց օրոք Հայաստանում պետականությունը այնպիսի ամուր հիմքերի վրա էր դրվել, որ օտարերկրյա տիրապետությունը շարունակվեց միայն մեկ տասնամյակ։

Երվանդունիների արքայացանկը

  1. Երվանդ Ա Սակավակյաց մ.թ.ա. մոտ 570-560
  2. Տիգրան Երվանդյան մ.թ.ա. 560-535
  3. Վահագն Երվանդյան մ.թ.ա. 530-մ.թ.ա. 515
  4. Հիդարնես Ա մ.թ.ա. VI դ.
  5. Հիդարնես Բ մ.թ.ա. V դ.
  6. Հիդարնես Գ մ.թ.ա. V դ. կես
  7. Արտաշիր մ.թ.ա. V դ. 2–րդ կես
  8. Երվանդ Բ մ.թ.ա. 404-360
  9. Երվանդ Գ մ.թ.ա. 330-300
  10. Երվանդ Դ Վերջին մ.թ.ա. III դ. վերջին քառորդ