23 ноября 2021 archive

Գրիգոր Զոհրապ «Կապիկը» վերլուծություն

Գրիգոր Զոհրապի «Կապիկը» նովելը մի կապիկի մասին է, որը սիրահարվել էր մի սպասուհու: Նովելը կարդալիս տեսնում ենք կապիկի հետաքրքրությունը սպասուհու հանդեպ: Բոլորս էլ սիրում եւ սիրվում ենք, ունենք նաեւ զգացմունքներ իհարկե կենդանիները նույնպես: Այստեղ կապիկը խելագարի պես սիրահարվել է մի սպասուհու՝ Մարիղոյին: Պատմությունը ոնց հասկացանք զգացմուքների մասին է եւ կապ չունի նա մարդ է, թե կենդանի: Մի օր այնպես է ստացվում որ Մարիղոն հեռանում է այդ տանից՝ թողնելով կապիկին: Կապիկը շատ է տխրում եւ մի օր անսպասելի իքնասպան է լինում: Իմ կարծիքով Մարիղոի այս քայլը սխալ է, քանի որ նա անտեսեց Կապիկի զգացմունքները եւ դրանով նրան շատ ցավ պատճառեց, կապիկի փոխարեն կարող էր լինել մի ուրիշ կենդանի կամ մարդ: Ոչ բոլորն են կարողանում արտահայտել իրենց զգացմունքները մանավանդ կենդանիները: Եթե մենք արել ենք այնպես, որ ինչ որ մեկը մեզ հետ կապվի պետք է պատասխանատվութուն կրենք քանի որ շատ դեպքերում կորուստները կարող են անդառնալի հետեւանքներ ունենալ: Պատմութունը տխուր էր եւ հուզիչ: Այստեղ կար նաեւ կապվածություն եւ հենց այդ կապվածություններ, որ կապիկը իքնասպան եղավ: Մեջ կբերեմ այստեղ այս խոսքերը «մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք մեզ»։

Վիրուսներ

Վիրուսները մարդու, կենդանիների և բույսերի վարակիչ հիվանդությունների մանրագույն հարուցիչներ են: Հին ժամանակներից հայտնի են կատաղությունը, ծաղիկը, պոլիոմիելիտը, գրիպը, կարմրուկը, դեղին տենդը և այլ հիվանդություններ, որոնցից միլիոնավոր մարդիկ էին մահանում, իսկ հիվանդահարույց մանրէները հայտնաբերել չէր հաջողվում: Միայն 1892 թ-ին ռուս գիտնական Դ.Ի. Իվանովսկին հայտնաբերեց բակտերային զտիչից անցնող ախտածին այդ տարրը, որը հետագայում անվանեցին լատիներեն «վիրուս» (թույն) բառով:

 Ընկնելով օրգանիզմ՝ վիրուսները կպչում են իրենց նկատմամբ զգայուն բջիջներին և հանգստացող ձևից անցնում բազմացողի: Վիրուսի գալարն անմիջապես դեն է նետում իր թաղանթը, արագորեն թափանցում բջջի մեջ, և տեղի է ունենում զարմանահրաշ մի երևույթ` առաջանում են վիրուսի նոր մոլեկուլներ՝ տիրոջ բջիջն արտադրում է վիրուսային մասնիկների պատճեններ:

Վիրուսների հարուցած հիվանդությունները հեշտությամբ փոխանցվում են հիվանդներից առողջներին և արագ տարածվում: Երկար ժամանակ ենթադրվում էր, որ վիրուսներն առաջացնում են միայն սուր զանգվածային հիվանդություններ: 

Գոյություն ունեն նաև օգտակար վիրուսներ: Սկզբում առանձնացվել և փորձարկվել են բակտերիաները խժռող վիրուսները (բակտերիոֆագեր), որոնք կիրառվել են դիզենտերիայի, խոլերայի, որովայնային տիֆի ժամանակ, սակայն բակտերիաները շատ արագ հարմարվել են բակտերիոֆագերին և կորցրել զգայունությունը դրանց ազդեցության նկատմամբ: Հակաբիոտիկների հայտնագործումից հետո բակտերիոֆագերը կիրառվում են միայն բակտերիաների ճանաչման համար, քանի որ դրանք ճիշտ գտնում և արագ քայքայում են «իրենց բակտերիաներին»: Օգտակար են նաև ողնաշարավոր կենդանիներին ու միջատներին վարակող վիրուսները: Օրինակ` Ավստրալիայում գյուղատնտեսական մշակաբույսերը մորեխից արագ ոչնչացնող վայրի ճագարների դեմ  պայքարի նպատակով օգտագործված միքսոմատոզի վիրուսը 10–12 տարում ոչնչացրել է վարակված բոլոր կենդանիներին: Որպես վարակի տարածման աղբյուր՝ օգտագործել են վարակված մոծակներ: Հեռանկարային է նաև վիրուսների կիրառումը ճակնդեղն ու գազարն ախտահարող թրթուրների, ինչպես նաև տնային ցեցերի դեմ պայքարում: