Քնուկ թագավոր-փոխադրում Մշո բարբառից

Գյուղացին կեսօրին եզներին արձակում է, թողնում է արածեն, ինքը գլուխը դնում, քնում է: Քունն առնում է թե չէ , վեր է կենում, տեսնում է եզները չկան, գողացել են: Գնում է թագավորի մոտ, ասում է. — Թագավոր ապրած կենա, իմ եզներին գողացան, տարան, մնացի շիվարած: — Իսկ դու ի՞նչ էիր անում որ գողացան, — հարցնում է թագավորը: — Ես քնած էի, գողացան: — Ինչո՞ւ քնեցիր, որ գողացան, չգիտե՞ս, որ քնած մարդու ունեցվածքը գողանում են: — Թա՛գավոր, — ասում է գյուղացուն, — ես գիտեի արթուն ես, դրա համար քնեցի, որ իմանայի թագավորը քնած է, ես չէի քնի: Թագավորը հրաման տվեց՝ որ ախոռից երկու եզ տան գյուղացուն, գալուց գողերին գտնում է, նրանցից չորսը եզի համարժեք գին է վերցնում:

Leave a Reply