Լոռու մարզ

Դասագրքի հղում— (190-194 էջ)

Պրեզենտացիա

  1. Նկարագրեք Լոռու մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։ Լոռու մարզը տարածքի մեծությամբհանրապետությունում երրորդն է, իսկ բնակչության թվով՝ հինգերորդը: Մարզը կազմավորվե է Գուգարքի, Թումանյանի, Սպիտակի, Ստեփանակերտավանի եւ Տաշիրի նախկին վարչական շրջանների միավորումից: Լոռին ունի նպաստավոր աշխարհագրական դիրք: Կենտրոնական մասով անցնում է Հայաստանի գլխավոր երկաթուղին: Հյուսիսային ուղղությամբ մարզը ելք ունի դեպի Վրաստան, իսկ արեւմտյան ուղղությամբ՝ Գյումրու միջով դեպի Թուրքիա, նաեւ մայրաքաղաք Երեւան: Մարզը բարեկարգ ավտոճանապարհներով կապվում է հարեւան բոլոր մարզերի ու Վրաստանի հետ: Լոռու մարզի տարածքը զբաղեցնում է պատմական Հայաստանի Գուգարք նահանգի արեւելյան կեսը:
  2. Ուրվագծային քարտեզի վրա առանձնացնել Լոռու մարզի լեռնագրական միավորները։
  3. Բնութագրեք և գնահատեք մարզի գլխավոր բնական հարստությունները։ Լոռին Հայաստանի օգտակար հանածոներով հարուստ մարզերից է: Լոռու մարզում շատ կան պատմամշակութային վայրերն ու հուշարձանները, օրինակ ՝ Հաղպատի վանքը, Սանահինի վանքը, Օձունի վանքը, Դեբեդի կրճը, Թռչկանի ջրվեժը, և այլն: Այնտեղ հայտնի են հատկապես պղնձի և բազմամետաղների, գրանիտի և զանազան այլ շինանյութերի հարուստ հանքավայրերը:
  4. Ինչպիսի՞ն են մարզի ժողովրդավարական և տարաբնակեցման բնորոշ գծերը։. Լոռու մարզն ունի բնակչության տարաբնակեցման յուրահատուկ պատկեր։ Բոլոր քաղաքները և գյուղական բնակավայրերի ճնշող մեծամասնությունը կենտրոնացված են մեջլեռնային գոգավորությունների հատակային մասում և Դեբեդ գետի ոչ ընդարձակ հովտում։ Մարզում գտնվում է Վանաձորը, որը բնակչության թվով ՀՀ-յում երրորդ քաղաքն է։
  5. Տվեք մարզի արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղային կառուցվածքը և տեղաբաշխման բնութագիրը։ Լոռու մարզի տնտեսության առաջատար ճյուղը արդյունաբերությունն է: Այստեղ են գտնվում Վանաձորի ջերմաէլեկտրակայանը, Ձորագետի ջրաէլեկտրակայանը և Ալավերդու պղնձաձուլական գործարանը: Շահագործման է հանձնվել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը:
  6. Ինչի՞ վրա կարող է հենվել մարզի հեռանկարային զարգացումը։
  7. Պատրաստել տեսանյութ և պրեզենտացիա։

Պրեզենտացիա

Leave a Reply