Հունվարյան հաշվետվություն

Մեկնարկեց մեր հունվարյան ստուգատեսը։ Ամեն տարի հունվար ամսին կազմակերպվում են ստուգատեսներ, ճամփորդություններ, սեմինարներ։ Ինձ համար հետաքրքիր էր հունվար ամիսը և հետո շատ ծանրաբեռնված գրաֆիկ չունեինք:

Ունեցել ենք տարբեր ստուգատեսներ՝ ազգագրական ստուգատեսի ժամանակ պատվելի Թամարի հետ կարդացինք Մշո բարբառի հեքիաթներից, առակներից։ Ինձ դուր եկավ Մշո բարբառը, հետաքրրիր բարբառ էր նույնիսկ ձայնագրություն եմ կատարել և Մշո բարբառից վերածել եմ աշխարհաբար: Նաև ընկեր Մարինեի և ընկեր Տիգրանի հետ սովորել ենք նոր ժողովրդական պարեր և երգեր: Նշեցինք բանակի տոնը, որը հունվարի 28-ին էր, տղաները Յարխուշտա պարեցին այլ ազգագրական պարեր պարեցինք և երգեցինք։ Կադրեր կարող եք տեսնել՝ այստեղ: Ձմեռային ստուգատեսին ճամփորդություններ է եղել տարբեր վայրեր՝ Լեռնանիստ, սահադաշտ, Սևաբերդ, Ջրվեժ…։ Ես գնացել եմ սահադաշտ, մեզ ուղեկցեց ընկեր Մարիամը բոլորով սահեցինք և շատ լավ օր անցկացրինք: Հղումն՝ այստեղ։.

Բնագիտատեխնիկական ստուգատես, որը շա՜տ հետաքրքիր էր ինձ համար և ես մեծ սիրով մասկանցեցի սովորեցի օճառ պատրատել, պատրաստեցի և շատ լավ ստացվեց, անգամ ես և տանեցիներս օգտվում ենք։ Բաղադրության և տեսանյութի հղումն՝ այստեղ։ Ունեցել ենք նաև սեմինարներ որոնց շնորհիվ իմացել եմ ինչ է SMM-ը և ինչպես են ստեղծում QR կոդերը, Mentimenter-ի մասին, թէ ինչպես կարելի է հետաքրքիր պրեզենտացիաներ և սլայդեր պատրաստել: Ես մտածում էի QR կոդեր ստեղծելը շատ դժվար է և իքներս չենք կարող այն ստեղծել, բայց սեմինարին մասնակցելուց հետո հասկացա, որ այդքան էլ բարդ չէ:

Leave a Reply