Февраль 2022 archive

Առաջադրանքներ

 Կրավորական կառույցի նախադասությունները  դարձրեք ներգործական  կառույցի:

Այդ ժամանակ վանքում պատարագ մատուցվեց կաթողիկոսի կողմից:

Այդ ժամանակ վանքում կաթողիկոսը պատարագ մատուցեց։

Բջնի քաղաքը բռնագրավվել է թշնամիների կողմից 1199 թվականին:

Բջնի քաղաքը բռնագրավել են թշնամիները 1199 թվականին։

Երկինքն ասես պատռվեց հազար միլիմետրանոց թնդանոթի պայթյունից:

Հազար միլիմետրանոց թնդանոթի պայթյունը ասես պատռեց երկինքը։

Լուսամուտի փեղկերը  շրխկոցով բացվեցին ուժեղ քամուց:

Շրխկոցով բացվեցին լուսամուտի փեղկերը ուժեղ քամուց։

Գարեգինը հաճախ էր հուզվում ամենաչնչին բաներից:

Գարեգինին հաճախ հուզում էին ամենաչնչին բաները։

Շրջակա ամբողջ տարածքը պատված էր դաշտային ալ կակաչներով:

Դաշտային ալ կակաչները պատել էին շրջակա ամբողջ տարածքը։

Ֆրանսիայի լիազոր դեսպանն ընդունվեց նախարարի կողմից:

Ֆրանսիայի լիազոր դեսպանին ընդունեց նախարարը։

Մթնաձոր տանող միակ արահետը փակվում էր առաջին ձյունով:

Առաջին ձյունը փակել էր մթնաձոր տանող միակ արահետը

Ցերեկվա շոգից խանձվել էին շրջակա դաշտերն ու այգիները:

Ցերեկվա շոգը խանձել էր շրջակա դաշտերն ու այգիները:

Առանձնարանը զարդարված էր երփներանգ ու նախշազարդ գորգերով:

Երփներանգ ու նախշազարդ գորգերը զարդարել էին առանձնարանը։

2.Տրված բառերին գրիր մեկական հականիշ և հոմանիշ։

  1. գաղտագողի — ծածուկ, թաքուն (բացահայտ)
  2. ողորկ —  հարթ հավասար (անհավասար)
  3. տամուկ — Թաց, խոնավ (չոր)
  4. ծուռումուռ — ոլոր-մոլոր, անհարթ, (հարթ, ուղիղ)
  5. բերկրանք — Ուրախություն,խնդություն (վիշտ)
  6. հաստլիկ — թմբլիկ (բարակ)
  7. կարծր — պինդ, ամուր (փափուկ)

Էլեկտրական հոսանք

Հոսանքի ուժ

Էլեկտրական հոսանքը լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումն է։  Էլէկտրականհոսանքը առաջանում է էլ. դաշտի ազդեցության շնորհիվ։ 

Հոսանքի ուժը ցույց է տալիս միավոր ժամանակում հաղորդալարով անցաց լիցքերի գումարը 

Բանաձև՝ I=q/t

i-էլ.հոսանքի ուժ

q- լիցք

t-ժամանակ

Դասարանում

2.1.14

t — 10վ.

q — 2կլ.

I — ?

I = q/t = 2/10 = 0,2անպեր

2.1.15

t — 5ր. — 300վ.

q — 330կլ.

I — ?

I = 330/300 = 1,1Ա

2.1.16

t — 10ր. — 600վ.

q — 360կլ.

I — ?

I = 360/600 = 0,6Ա

2.1.19

I — 0,4 Ա

t — 45ր. — 2700վ. 

q — ?

I • t = q = 0,4 • 2700 = 1080

2.1.21

I — 25000Ա

q — 30կլ.

t — ?

t = q/I = 30/25000 = 0,0012վ.

2.1.22

I — 0,24Ա

q — 4,8կլ.

t — ?

t = q/I = 4,8/0,24 = 20վ.

2.1.25

t — 2վ.

q — 10կլ.

I — ?

I = q/t = 10/2 = 5

Պատմական «հետքերի որոնում»

«Հելլենիստական ոճի հետքերը Երեւանում» 

Ժամանակահատված՝ փետրվար 23-29

Նպատակը՝ ուսումնասիրել պատմությունն՝ պատմական հետքեր որոնելով, թիմային աշխատանքի հմտություններ ձեռք բերել

Խնդիրները՝ Երևանում գտնել հելլենիստական ոճ ունեցող կառույցներ կամ կառույցի տարբեր բաղադրիչներ՝ կամարներ, սյուներ եւ այլն։

Մասնակիցներ ՝ Էլեն Ասատյան, Արինա Ժիլինա

Հելլենիզմ՝ հուն-հռոմեական մշակույթ տևել է ավելիքան 6 դար։ Ք.ա. 3-րդ դարից մինչև Ք.հ. 3-րդ դար։ Վերացել է քրիստոնեության ընդունումից հետո։

1․Փարաքարի մշակույթի տուն

Փարաքար գյուղի մշակույթի տունը հիմնադրվել է 1956 թվականին: 2011 թվականին այն վերանորոգվել է։Այնտեղ գործում են սպորտային, ժողովրդական պարի խմբակներ, շախմատի ակադեմիայի մասնաճյուղը:

2.Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ

Հիմնադրվել է 1877 թվականին Ռուսական կայսրության օրոք։ Գործարանը գտնվում է Հրազդան գետի ձախ ափին, Երևանի կենտրոնում`զբաղեցնելով պատմական Երևանի բերդի տարածքը։1920 թվականին գործարանը պետականացվում է և 1921 թվականի մայիսին վերանվանվում` Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ։ Շենքը նախագծել է ճարտարապետ Ռաֆայել Իսրաելյանը։

3.Մատենադարան

 Մատենադարան կամ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն, ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկը։ Այն ստեղծվել է 1921 թվականին՝ 5-րդ դարում ստեղծված Էջմիածնի մատենադարանի հիմքի վրա, և եղել է առաջին գիտահետազոտական հաստատությունը Հայաստանում։ Նախկինում այն կոչվել է Կուլտուր-պատմական ինստիտուտ: Ճարտարապետը՝ Մարկ Գրիգորյան։

4.Երևանի պատմության թանգարան
Երևանի պատմության թանգարան մշակութային-պատմական թանգարան Երևանում։ Հիմնադրվել է 1931 թվականին։ Թանգարանն այսօր դարձել է Երևանի յուրօրինակ այցեքարտը։ Հայաստանի մայրաքաղաքի հետ ծանոթությունը  հենց այստեղից էլ սկսվում է։  Երեք մեծ սրահներում  հարուստ պատմամշակութային արժեքներով ներկայացվում է Երևանի պատմությունը սկսած հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։  Թանգարանում պահվում են հնագիտական, ազգագրական, դրամագիտական, կերպարվեստի, գրավոր աղբյուրների, լուսանկարների և այլ հավաքածուներ, որոնք պատմում են մայրաքաղաքի և նրա մարդկանց անցյալի ու ներկայի մասին։ 

Ejercicios

Pagina 38 ejercicio 3

Lucia

  1. Lucia es tecnico de sonido.
  2. Trabaja de ocho a tres.
  3. Normalmente se levanta a las siete.
  4. Va al trabajo en autobus.
  5. Los sabados por la noche sale con sus amigos.
  6. Los sabados por la noche se acuesta muy tarde.

Carlos

  1. Carlos vive en un pueblo pequeno cerca de Toledo.
  2. No tiene hijos.
  3. Se levanta muy temprano, a las siete o las ocho por la manana.
  4. Carlos normalmente no sale por la noche y se acuetsa.

Pagina 39 ejercicio 4

  1. ?A que hora te levantas normalmente? Yo levanto a las once.
  2. ? A que hora empiezan las clases o el trabajo? Mis clases empiezan a las nueve.
  3. ?A que hora te terminan las clases o el trabajo? Mis clases terminan a las dos y veinte o tres y cinco.
  4. ?A que hora llegas a casa? a las tres y media.
  5. ? Como vas a la escuela o al trabajo? yo voy a pie.
  6. ? Que hagas despues de cenar? yo me siento y veo tele.
  7. ? Cuando ves la televisison? a las nueve de la manana.
  8. ?Cuando te duches por la manana o por la noche? voy al ducho a las doce de la noche.
  9. ?A que hora te acuestas normalmente? Yo normalmente acuesto a las doce o uno.
  10. ?A que hora te levantas los domingos? Yo levanto a las doce.
  11. ?A que hora te acuestas los sabados? a las uno.
  12. ?Sales los sabados por la noche? no salgo.

ejercicio 7

  1. El / la dependiente/a vende ropa — աշխատակիցը հացուստ է վաճառում
  2. El / la recepcionista recibe a los turistas — ընդունարանի աշխատակիցը ողջունում է զբոսաշրճիկներին
  3. El / la auxiliar de vuelo atiende a los pasajeros — բորտուղեկցորդուհին սպասարկում է ուղևորներին
  4. El / la enfermero/a cuida enfermos — բուժքույրը խնամում է հիվանդներին
  5. El / la profesor/a ensena a los alumnos — ուսուցիչը սովորեցնում է ուսանողներին
  6. El / la concinero/a hace la comida — խոհարարը պատրաստում է ուտելիք
  7. El / la camarero atiende a los clientes — մատուցողը սպասարկում է հաճախորդներին
  8. El / la cajero/a cobra a los clientas — գանձապահը գանձում է հաճախորդներից

Իմ երգը

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,  Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ  Ծով բարություն, շնորհք ու Ճոխ պարգև եմ առել վերուստ։  Անհուն հանքը իմ գանձերի,  Սիրտս է առատ, լեն ու ազատ. Ինչքան էլ որ բաշխեմ ձրի—  Սերն անվերջ է, բարին՝ անհատ։  Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես  Գողից, չարից, չար փորձանքից,  Աշխարհքով մին՝ ահա էսպես  Շաղ եմ տալիս իմ բարձունքից։  Ես հարուստ եմ, ես բախտավոր  Իմ ծննդյան պայծառ օրեն,  Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,  Իր տվածն եմ տալիս իրեն։ 

* * *

Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա
Անցնում օրերն, անո՜ւշ, անո՜ւշ,
Անըրջային, թեթևասահ
Ամպ ու հովերն անո՜ւշ, անո՜ւշ։

Ահա բացվեց թարմ առավոտ
Վարդ է թափում սարին-քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Շընչում բուրմունք եդեմային։

Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վըրա. Սահում ժամերն անո՜ւշ, անո՜ւշ,
Շըվին փըչեց հովիվն ահա―
Աղջիկն ու սերն անո՜ւշ, անո՜ւշ։

Առաջադրանք

Ներգործական կառույցի նախադասությունները դարձրեք կրավորական կառույցի:

Ոստիկանները սրճարանից դուրս բերեցին երեք անծանոթ երիտասարդի:

  • Երեք ամծանոթ երիտսարդ սրճարանից դուրս բերվեցին ոստիկանների կողմից։

Հիմա գիտնականները լուծում են նորահայտ մի առեղծված:

  • Նորահայտ առեղծվածը լուծվում է գիտնականների կողմից։

Մացառների փշերը պատառոտել են վաշտի մարտական դրոշակը:

  • Վաշտի մարտական դրոշակը պատառոտվել է մացառների փշերից։

Սայլերի անիվների միալար թխթխկոցը օրորում էր մեզ:

  • Մենք օրորվում էինք սայլերի անիվների միալար թխթխկոցից։

Լուսնի կաթնագույն շողերը լուսավորեցին գետի արծաթազօծ գոտին:

  • Գետի արաթազօծ գոտին լուսավորվեց լուսնի կաթնագույն շողերից։

Դավիթը սանդուղքից  թափով ցած քաշեց որբևայրի քրոջը:

  • Որբևայրի քույրը սանդուղքից թափով ցած քաշվեց Դավիթի կողմից։

Առատ տեղացող ձյունը ծածկեց սարերի լերկ գագաթները:

  • Սարերի լերկ գագաթները ծածկվեցին առատ տեղացող ձյունից։

Անավարտ հուշարձանի շինարարությունը ավարտեց որդին:

  • Անավարտ հուշարձանի շինարարությունը ավարտեց որդու կողմից։

Ուղեկցորդները նորեկներին առաջնորդեցին դեպի վերնատուն:

  • Նորեկներն առաջնորդվեցին դեպի վերնատուն ուղեկցորդների կողմից։

Մեղմ զեփյուռը շոյում էր ձիու արևազօծ բաշը:

  • Ձիու արևազօծ բաշը շոյվում էր մեղմ զեփյուռից։

Հետևյալ բառերը գործածել փոխաբերական իմաստով։

երկաթյա-նյարդեր, լեդի

ժանգոտ- ժանգոտ մկաններ, ուղեղ

կծու- կծու արտահայտություն

ծով- ծով համբերություն, սեր

Թումանյանական թևավոր խոսքեր

  • Ձախորդ փանոս— այսպես են անվանում այն մարդկանց, որոնց մոտ ձախողվում է ամեն գործ և մեծ մասամբ՝ իրենց խելքից։ Հայկական ժողովրդական հեքիաթի հերոս է ձախորդ փանոսը, որի մասին հեքիաթը մշակվել է Թումնյանի կողմից և տպագրվել է 1914թվ.։
  • Նեսոյի քարաբաղնիսը- Թումանյանի հանրահայտ պատմվածքի վերնագիրն է, որտեղ նա պատմում է նախասովետական շրջանի հայ գյուղի հետամնաց գյուղացիների մի սովորություն՝ քարաբաղնիսով հիվանդին բուժելու մասին։ Այժմ «Նեսոյի քարաբաղնիս» ասելով հասկացվում է ոչ ճիշտ հակաբժշկական միջոցներով բուժում։
  • Բալը թանկ է — օգտագործվում է կատակի ձևով, երբ ցանկանում են ընդգծել միամտություն։ Հաճախ ասվում է հեգնանքով այն մարդկանց մասին, որոնք ցանկանում են խորամանկել, բայց անհաջող, և ընկնում են ծիծաղելի դրության մեջ։ Առաջացել է Հ. Թումանյանի <<Գիքորը>> պատմվածքից։
  • Մի գդակ էհո՞ մի քուրք չի

Հովհաննես Թումանյանի հանրահայտ «Շունն ու կատուն» լեգենդից է։ Ուստա Փիսոյի խոսքերն են ՝ ուղղված Քեռի Քուչիին։

-Աչքիս վրա, Քեռի Քուչի,

Մի գդակ է, հո՞ մի քուրք չի։

Այս թևավոր խոսքը օգտագործվում է, երբ ցանկանում ենք նշել, թե ձեռնարկված գործը առանձին ջանքեր չի պահանջում։ Հաճախ հեգնանքով ծաղրվում է պարծենկոտությունը։

  • Մի կաթիլ մեղր — Հովհաննես Թումանյանի տարածված լեգենդի վեռնագիրն է ։ Հեղինակը իր ստեղծագործության մտահաղացումը վերցրել է միջնադարի հայ առակագիր Վարդան Այգեկցու 《Կաթ մեղու պատճառ պատերազմի 》առակից։ Օգտագործում են չնչին բանից մեծ աղմուկ֊աղաղակ բարձրաձնելը ծաղրելու համար ։

Տեսանյութ

1 2 3 5