Հայաստանի Հանրապետություն- թեստ

1․ Ընտրել «հանքավայրեր – հանքաքար» համապատասխանությունների ճիշտ
շարքը.
ա. Մեղրաձոր, Սոթք 1. պղնձահրաքար
բ. Սվարանց, Դաշքեսան 2. տուֆ
գ. Ալավերդի,Կապան 3. ոսկի
դ. Արագած, Շիրակ 4. երկաթաքար
1) ա–3, բ–4, գ–1, դ–2
2) ա–3, բ–2, գ–4, դ–1
3) ա–1, բ–3, գ–2, դ–4
4) ա–4, բ–1, գ–2, դ–3

2․ Հայկական լեռնաշխարհի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.
1) Շատ կան հանքային բուժիչ աղբյուրներ:
2) Ընդերքը հարուստ է վառելիքային օգտակար հանածոներով:
3) Ոսկու պաշարներ հայտնաբերվել են Սոթքում և Մեղրաձորում:
4) Պղնձահրաքարի խոշոր պաշարներ կան Ալավերդիում և Կապանում:

3․ Հայկական լեռնաշխարհի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.
1) Արևելքից եզրավորվում է Փոքր Կովկասի լեռնային համակարգը կազմող
լեռնաշղթաներով:
2) Հյուսիսային ծալքաբեկորավոր լեռնաշղթաների մարզը շուրջ 500 կմ ձգվում է
Սև ծովի հարավային ափերի երկայնքով:
3) Եզրային ծալքաբեկորավոր լեռներից ամենաբարձրը Կորդվաց լեռնաշղթան է:
4) Միջնաշխարհի կենտրոնական մասով զուգահեռականի ուղղությամբ
ձգվում է Արևելյան (Հայկական) Տավրոսի լեռնաշղթան:

4․ Ընտրել «լեռնագագաթ – բացարձակ բարձրություն» համապատասխանությունների ճիշտ շարքը.
ա. Ջիլո 1. 3550 մ
բ. Սիս 2. 4168 մ
գ. Առնոս 3. 3937 մ
դ. Քաջքար 4. 3925 մ
1) ա–4, բ–1, գ–3, դ–2­
2) ա–1, բ–2, դ–4, դ–3­
3) ա–2, բ–3, գ–1, դ–4
4) ա–2, բ–4, գ–1, դ–3

5․ Լեռնաշղթաների ո՞ր զույգն է պատկանում Ներքին Տավրոսի լեռնագրական
մարզին.
1) Հայկական պար, Այծպտկունք 3) Ծաղկանց, Ջավախքի
2) Վասպուրականի, Կորդվաց 4) Հաքյարի, Մալաթիայի

6․ Ո՞ր լեռնագագաթի բացարձակ բարձրությունն է 4434 մ.
1) Քաջքար 2) Սիփան 3) Սավալան 4) Արագած

7․ Լեռնագրական ո՞ր մարզը Միջնաշխարհի մեջ չի մտնում.
1) Փոքր Կովկաս
2) Հայկական հրաբխային բարձրավանդակ
3) Ներքին Տավրոս
4) Միջլեռնային գոգավորություններ

8․ Ո՞ր լեռնաշղթաներն ունեն հյուսիսից հարավ ձգվածություն.
1) Մալաթիայի, Հաքյարի 3) Հայկական պար, Այծպտկունքի
2) Վայքի, Վարդենիսի 4) Զանգեզուրի, Գեղամա

9․ Ո՞ր շարքի լեռնագագաթներն ունեն 3500–4000 մ բարձրություն.
1) Արսիան, Սուկավետ, Նեմրութ 3) Քաջքար, Փոքր Մասիս, Աժդահակ
2) Ջիլո, Սավալան, Սիփան 4) Սիփան, Սրմանց, Նեմրութ

10․ Ո՞ր դաշտն է ավելի բարձրադիր.
1) Մշո­ 2) Արարատյան 3) Կարնո 4) Խարբերդի

11․ Ո՞ր շարքի միջլեռնային գոգավորություններն են տարածվում Արևմտյան
Եփրատի հովտում.
1) Երզնկայի և Կարնո 3) Մշո և Խարբերդի
2) Բասենի և Միջինարաքսյան 4) Ալաշկերտի և Շիրակի

12․ Ո՞ր շարքի միջլեռնային գոգավորություններն են դասավորված ըստ բարձրությունների նվազման.
1) Աշկալայի, Կամախի, Երզնկայի 3) Մանազկերտի, Ալաշկերտի, Խնուսի
2) Բալահովտի, Խարբերդի, Մշո 4) Կարնո, Դերջանի, Երզնկայի

13․ Ո՞ր շարքի միջլեռնային գոգավորություններն են տրված ըստ բարձրությունների աճման.
1) Մշո, Մանազկերտի, Ալաշկերտի 3) Մշո, Բալահովտի, Խարբերդի
2) Երզնկայի, Կարնո, Աշկալայի 4) Դերջանի, Երզնկայի, Կամախի

14․ Ո՞ր շարքի լեռնագագաթներն են տրված հյուսիսից հարավ ճիշտ հերթականությամբ.
1) Սիս, Ծաղկավետ, Կապուտջուղ 3) Սրմանց, Սիփան, Առնոս
2) Քաջքար, Սուկավետ, Արագած 4) Թոնդրակ, Ջիլո, Նեմրութ

15․ Ո՞ր շարքի լեռնագագաթներն են տրված արևմուտքից արևելք ճիշտ հերթականությամբ.
1) Թոնդրակ, Նեմրութ, Սրմանց 3) Առնոս, Սուկավետ, Մարութա
2) Քաջքար, Սիփան, Ջիլո­ 4) Կապուտջուղ, Արագած, Սավալան

16 Ո՞ր շարքի լեռնագագաթներն են դասավորված գլխավոր միջօրեականից
ունեցած հեռավորության աճման կարգով.
1) Նեմրութ, Սրմանց 3) Առնոս, Մարութա
2) Սիփան, Թոնդրակ 4) Արագած, Ջիլո

17․ Ո՞ր շարքի լեռնագագաթներն են դասավորված հասարակածից ունեցած
հեռավորության աճման կարգով.
1) Սուկավետ, Սիփան, Ծաղկավետ 3) Սիփան, Սրմանց, Մարութա
2) Նեմրութ, Թոնդրակ, Սիս 4) Արագած, Աժդահակ, Քաջքար

18․ Ո՞ր շարքի լեռնագագաթներն են դասավորված բարձրությունների աճման
կարգով.
1) Թոնդրակ, Մարութա, Սրմանց 3) Քաջքար, Առնոս, Նեմրութ
2) Սավալան, Սրմանց, Սուկավետ 4) Սիս, Ջիլո, Սիփան

19․ Ո՞ր շարքի լեռնագագաթներն են դասավորված բարձրությունների նվազման
կարգով.
1) Սրմանց, Թոնդրակ, Սիփան 3) Նեմրութ, Արագած, Մարութա
2) Առնոս, Նեմրութ, Ջիլո­ 4) Քաջքար, Կապուտջուղ, Աժդահակ

20․ Ո՞ր շարքում են հրաբխային ծագում ունեցող լեռնագագաթները.
1) Սուկավետ, Մարութա, Ջիլո 3) Քաջքար, Լալվար, Կապուտջուղ
2) Սրմանց, Աժդահակ, Աբուլ 4) Քաշաթաղ, Գոմշասար, Արամազդ

21․ Ո՞ր շարքում են ծալքաբեկորավոր ծագում ունեցող լեռնագագաթները.
1) Քաջքար, Սուկավետ, Ջիլո 3) Աժդահակ, Արագած, Աբուլ
2) Սրմանց, Սիփան, Սիս 4) Թոնդրակ, Ծղուկ, Աչքասար

22․ Ընտրել լեռնագագաթների անվանումների և նրանց բնութագրերի համապատասխանության ճիշտ շարքը.
ա. Աբուլ 1. Պարսից ծոց և Կասպից ծով հոսող գետերի միջև ջրբաժան
լեռնաշղթայի բարձր գագաթը
բ. Ավրին 2. Հայկական հրաբխային բարձրավանդակի հարավային
մասի արևմուտքում գտնվող լեռնազանգվածի բարձր գագաթը
գ. Սուկավետ 3. Հայկական հրաբխային բարձրավանդակի հյուսիսային
մասի գմբեթաձև լեռ
դ. Սրմանց 4. Հարավ–արևելքի ծալքաբեկորավոր լեռնաշղթայի ամենաբարձր լեռնագագաթը` 3623 մ բարձրությամբ
1) ա–3, բ–4, գ–1, դ–2
2) ա–2, բ–4, գ–3, դ–1
3) ա–2, բ–3, գ–1, դ–4
4) ա–3, բ–1, գ–2, դ–4

23․ Ընտրել «գետ — վտակ» համապատասխանությունների ճիշտ շարքը.
ա. Քասաղ 1. Եղեգիս
բ. Արփա 2. Գետիկ
գ. Հրազդան 3. Գեղարոտ
դ. Աղստև 4. Մարմարիկ
1) ա–4, բ–1, գ–2, դ–3­
2) ա–3, բ–4, գ–1, դ–2
3) ա–3, բ–1, գ–4, դ–2
4) ա–4, բ–3, գ–2, դ–1

24․ Ո՞ր պնդումն է սխալ.
1) Մեծամորը (Սևջուր) ՀՀ միակ հարթավայրային գետն է:
2) Որոտան գետն Արփայից երկար է:
3) Ախուրյանը ՀՀ ամենաջրառատ գետն է:
4) Աղստևը պատկանում է Կուրի ավազանի

25․ Ընտրել «քաղաք — այդ քաղաքով հոսող գետ» համապատասխանությունների ճիշտ շարքը.
ա. Կապան 1. Ձորագետ
բ. Աշտարակ 2. Արփա
գ. Եղեգնաձոր 3. Ողջի
դ. Ստեփանավան 4. Քասաղ
1) ա–2, բ–3, գ–1, դ–4­
2) ա–2, բ–1, գ–4, դ–3­
3) ա–3, բ–1, գ–2, դ–4
4) ա–3, բ-4, գ-2, դ-1

26․ Ո՞ր շարքում են գետերը դասավորված ըստ երկարությունների աճման կարգով.
1) Որոտան, Ախուրյան, Աղստև, Հրազդան
2) Ախուրյան, Հրազդան, Աղստև, Որոտան
3) Աղստև, Հրազդան, Որոտան, Ախուրյան
4) Ախուրյան, Որոտան, Հրազդան, Աղստև

27. Ո՞ր շարքում են գետերը դասավորված ըստ երկարությունների նվազման.
1) Արփա, Աղստև, Հրազդան, Դեբեդ 3) Հրազդան, Դեբեդ, Արփա, Աղստև
2) Դեբեդ, Հրազդան, Աղստև, Արփա 4) Դեբեդ, Աղստև, Հրազդան, Արփա

28․ Ո՞ր շարքում են լճերը դասավորված արևմուտքից արևելք ճիշտ հերթականությամբ.
1) Ակնա, Կապույտ, Պարզ, Այղր 2) Այղր, Կապույտ, Պարզ, Ակնա
3) Ակնա, Պարզ, Այղր,Կապույտ
4) Այղր, Ակնա, Պարզ, Կապույտ

29․ Ո՞ր շարքում են լճերը դասավորված հարավից հյուսիս ճիշտ հերթականությամբ.
1) Այղր, Ակնա, Քարի, Պարզ­ 3) Ակնա, Քարի, Այղր, Պարզ
2) Այղր, Քարի, Ակնա, Պարզ­ 4) Ակնա, Այղր, Քարի, Պարզ

30․ Ո՞ր արտեզյան ավազանն է ՀՀ–ում ամենամեծը.
1) Սիսիանի­ 3) Շիրակի
2) Փամբակի­ 4) Արարատյան

31․ Ո՞ր ջրամբարն է ամենախոշորը.
1) Մանթաշի ­ 3) Սպանդարյանի
2) Ապարանի 4) Արփի լճի

32․ «ՀՀ գետ — երկարություն» զույգերից ընտրել սխալը.
1) Ախուրյան — 186 կմ 3) Որոտան — 178 կմ
2) Հրազդան — 141 կմ 4) Ողջի — 133 կմ

33․ «Գետ — հոսքի ավազան» զույգերից ընտրել ճիշտը.
1) Դեբեդ — Արաքս 3) Գետիկ — Կուր
2) Թարթառ — Արաքս 4) Ողջի — Կուր

34․ Ընտրել «քաղաք — այդ քաղաքով հոսող գետ» համապատասխանությունների ճիշտ շարքը.

  1. Սիսիան ա. Աղստև
  2. Աշտարակ բ. Փամբակ
  3. 3. Վանաձոր գ. Որոտան
  4. Իջևան դ. Քասաղ
    1) 1–դ, 2–գ, 3–բ, 4–ա
    2) 1–գ, 2–բ, 3–դ, 4–ա
    3) 1–գ, 2–դ, 3–բ, 4–ա
    4) 1–բ, 2–ա, 3–գ, 4–դ

35․ Ընտրել «գետ — վտակ» համապատասխանությունների ճիշտ շարքը.

  1. Դեբեդ ա. Գետիկ
  2. Հրազդան բ. Շաքի
  3. Աղստև գ. Ձորագետ
  4. Որոտան դ. Գետառ
    1) 1–գ, 2–բ, 3–դ, 4–ա
    2) 1–դ, 2–ա, 3–գ, 4–բ
    3) 1–ա, 2–բ, 3–դ, 4–գ
    4) 1–գ, 2–դ, 3–ա, 4–բ

36․ Ընտրել «գետ — վտակ» համապատասխանությունների ճիշտ շարքը.

1․Դեբեդ ա. Գետիկ 2․ Աղստև բ. Քասաղ 3․ Արփա գ. Փամբակ 4․ Մեծամոր դ. Եղեգիս
1) 1–գ, 2–ա, 3–դ, 4–բ
2) 1–բ, 2–գ, 3–դ, 4–ա
3) 1–բ, 2–դ, 3–ա, 4–գ
4) 1–դ, 2–բ, 3–ա, 4–գ

37․ Ընտրել «գետ — էլեկտրակայան» համապատասխանությունների ճիշտ շարքը.

  1. Որոտան ա. Վայքի
  2. ․ Հրազդան բ. Արզնու
  3. Աղստև գ. Տաթևի
  4. Արփա դ. Իջևանի
  1. 1–ա, 2–բ, 3–գ, 4–դ
  2. 1–բ, 2–ա, 3–գ, 4–դ
  3. 1–գ, 2–բ, 3–դ, 4–ա
  4. 1–դ, 2–գ, 3–ա, 4–բ

Leave a Reply