Փետրվար ամսվա ամփոփում

  1. Ներկայացնել մանրամասն մեյոզի ողջ ընթացքը։

Մեյոզ  կամ բջջի ռեդուկցիոն բաժանում, էուկարիոտ բջիջների՝ կենդանիների, բույսերի ևսնկերի սեռական բազմացման ժամանակ իրականացող բաժանման հատուկ եղանակ։Մեյոզով կիսվող բջիջներում քրոմոսոմային հավաքակազմի քանակը կրճատվում է երկուանգամ՝ մեկ դիպլոիդ բջջից առաջանում են չորս հապլոիդ բջիջներ։ Մեյոզի արդյունքումառաջացած բջիջները, կամ գամետներ են (կենդանիների դեպքում), կամ սպորներ (բույսեր)։Կենդանիների արական գամետներն անվանում են սպերմատոզոիդներ, իսկ իգականը՝ձվաբջիջներ։ Մեյոզի ընթացքում երկու անգամ կրճատված քրոմսոմային հավաքակազմունեցող գամետները միաձուլվում են բեղմնավորման ընթացքում․ առաջացած զիգոտումքրոմոսոմների սկզբնական քանակը վերականգնվում է։


2.Համեմատել միտոզը և մեյոզը։

Միտոզը էուկարիոտ բջջի կորիզի բաժանումն է` քրոմոսոմնների թվի պահմանմամբ: Իտրաբերություն մեյոզի, միտոտիկ բաժանումը տեղի է ունենում առանց բարդությունների, քանի որ չի ներառում պրոֆազի ընթացքում հոմոլոգ քրոմոսոմների կոնյուգացիա:Մեյոզ կամբջջի ռեդուկցիոն բաժանում, էուկարիոտ բջիջների՝ կենդանիների, բույսերի և սնկերիսեռական բազմացման ժամանակ իրականացող բաժանման հատուկ եղանակ։ Մեյոզովկիսվող բջիջներում քրոմոսոմային հավաքակազմի քանակը կրճատվում է երկու անգամ՝ մեկդիպլոիդ բջջից առաջանում են չորս հապլոիդ բջիջներ։

3.Ինչպես է տեղի ունենում բույսերի կրկնակի բեղմնավորումը։

Կրկնակի բեղմնավորումը բացահայտել է ռուս գիտնական Նավաշինը, բույսերի 2 տեսակի՝շուշանի և արքայապսակի վրա կատարած հետազոտությունների ժամանակ։ Սաղմնայինպարկը ութ կորիզանի բջիջ է, յուրաքանչյուր բևեռում չորսական։ Բևեռներից մեկական կորիզշարժվում է դեպի կենտրոն և կազմում բևեռային կորիզներ։ Մեկ բևեռում մնացած 3 կորիզներից մեկը դառնում է ձվաբջջի կորիզ, մնացածները քայքայվում են։ Հապլոիդմիկրոսպորը զարգանում է փոշեպարկում, որպես փոշեհատիկ, որի կորիզը բաժանվում է 2 տարաչափ կորիզի՝ վեգետատիվ և գեներատիվ։ Վերջինս նորից է կիսվում և առաջացնում էերկու սերմնաբջիջ։Նրանցից մեկը շարժվում է դեպի ձվաբջջի կորիզը, միաձուլվում նրա հետ ևառաջացնում դիպլոիդ զիգոտ, որն աճելով դառնում է սերմ։ Գեներատիվ մյուս կորիզըմոտենում է 2 բևեռային կորիզներին, միաձուլվում նրանց հետ։ Բեղմավորումից հետոսերմնաբողբոջից առաջանում է սերմը, իսկ վարսանդի սերմնարանից՝ պտուղը: Կրկնակիբեղմնավորումը ծաղկավոր բույսերի հիմնական առանձնահատուկ հատկանիշն է, որըապահովել է նրանց կայուն զարգացումը երկրագնդի վրա:

4.Գրել վիրուսներ թեման։

Վիրուսները մարդու կենդանիների և բույսերի վաարկիչ հիվանդությունների մանրագույնհարուցիչներն են։ Վիրուսները 1892թվականին հայտնաբերել է ռուս գիտնական Դ.Ի. Իվանովսկին։ Ծխախոտի վիրուսը հայտնաբերել է Մարտին Բեյերինկը 1898 թվականին և այդժամանակվանից էլ ի վեր հայտնաբերվել և նկարագրվել է վիրուսնների 5000 տեսակ։Վիրուսների մասին գիտություն վիրուսաբանությունն է, որը մանրէաբանությանենթաճյուղերից է։ Վիրուսների հարուցած հիվանդությունները հեշտությամբ փոխանցվում ենհիվանդներից առողջներին և արագ տարածվում:

5.Համեմատել Covid19 վիրուսը օմիկրոն վիրուսի հետ։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները նշում են, որ COVID-19-իախտանշաններից են.

  • Ջերմություն կամ դող
  • Հազ
  • Շնչարգելություն կամ դժվարացած շնչառություն
  • Հոգնածություն
  • Մկանների կամ մարմնի ցավեր
  • Գլխացավ
  • Համի կամ հոտի զգացողության կորուստ
  • Կոկորդի ցավ
  • Խցանվածություն կամ քթից արտադրություն
  • Սրտխառնոց կամ փսխում
  • Լուծ

Մարդկանց միջև վիրուսը սովորաբար տարածվում է հազալու և փռշտալու, վարակված անձիհետ անմիջական շփման միջոցով: Ավելի հազվադեպ COVID-19-ը կարող է տարածվելվարակված մակերեսին դիպչելով, այնուհետև բերանի, քթի կամ աչքերի միջոցով, սակայն դաչի համարվում հիվանդության տարածման հիմնական եղանակը:

Մասնագետները կարծում են, որ կորոնավիրուսի նոր շտամի «Օմիկրոն»ի ախտանիշներընման են շնչառական վարակների ախտանիշներին։

Leave a Reply