Դվին Մայրաքաղաք

Նկարագրել Դվին մայրաքաղաքը

Դվինի տարածքում հայերը  բնակվել են  հնագույն ժամանակներից: Այն եղել  է Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակավայրերից մեկը:

Դվին մայրաքաղաքը կառուցվել է այդ հին բնակավայրի տեղում` մայրաքաղաք Արտաշատից ոչ հեռու,  Խոսրով Կոտակ թագավորի օրոք (330-338) 335 թվականին: Քաղաքի շրջակայքում տնկվում է Խոսրովի անտառը, որը կա մինչ օրս:

Դվինը  դարձավ Արշակունյաց Հայաստանի նոր մայրաքաղաքը: Կարճ ժամանակահատվածում քաղաքի բնակչությունը հասավ 100 հազարի:

Քաղաքը ուներ երկու շերտ պաշտպանական պարիսպներ, խրամ, աշտարակներ: Քաղաքը գտնվում էր բլրի վրա, որի գագաթին գտնվում էր միջնաբերդը` հարակից շինություններով: Դվինի տարածքում հայերը  բնակվել են  հնագույն ժամանակներից: Այն եղել  է Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակավայրերից մեկը:

Դվին մայրաքաղաքը կառուցվել է այդ հին բնակավայրի տեղում` մայրաքաղաք Արտաշատից ոչ հեռու,  Խոսրով Կոտակ թագավորի օրոք (330-338) 335 թվականին: Քաղաքի շրջակայքում տնկվում է Խոսրովի անտառը, որը կա մինչ օրս:

Կարճ ժամանակահատվածում Դվինը վերածվում է տարածաշրջանի խոշոր առեւտրական կենտրոնի, որտեղ խաչասերվում էին բազմաթիվ առևտրական ճանապարհներ: Արշակունյաց Հայաստանի անկումից հետո Դվինը շարունակում է մնալ Հայաստանի խոշորագույն քաղաքներից մեկը: Քաղաքը  Սասանյան եւ Բյուզանդական կառավարիչների նստավայրն էր:

Արաբական արշավանքների հետևանքով  7-րդ դարի վեջին Դվինը եւ ամբողջ Հայաստանը ընկավ   արաբների տիրապետության տակ: Արաբները կազմեցին Արմենիա վարչական միավորը, որի կենտրոնը դարձավ Դվինը (Հայաստան, Վրաստան, Աղվանք): Քաղաքը շարունակեց իր բարգավաճումը մինչեւ 893 թ. ավերիչ երկրաշարժը:

Բնական աղետից հետո  կարճ ժամանակում քաղաքը վերակառուցվեց և  արդեն 10-րդ դարի երկրորդ կեսից ընգրկվեց Բագրատունյաց Հայաստանի կազմի մեջ:

1045թ. Դվինը գրավվեց բյուզանդացիների կողմից: Շուտով քաղաքը եւ Հայաստանի զգալի մասը անցավ Սելջուկ թուրքերի իշխանության ներքո: 12-րդ դարի վերջին Զաքարյան իշխանները ազատագրեցին Դվինը եւ Հայաստանի զգալի մասը եւ հիմնեցին իրենց իշխանությունները:

Դվինը վերջնականապես ավերվեց 1236թ. մոնղոլական զորքերի կողմից:

Դվինի Միջնաբերդ
Դվինի Միջնաբերդը
Դվին քաղաքի ջրամատակարարումը
Դվին քաղաքի ջրամատակարարումը

1936 թ. Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունում իրականացնել Դվինի հնագիտական ուսումնասիրությունը: 1937-1939 թթ. արշավա­խումբը գլխա­վորել է Նիկողայոս Մառի աշակերտ, պ.գ.դ. Սմբատ Տեր-Ավետիսյանը:

Վերջին տարիներին միջնաբերդի հարավային թևում ձեռնարկված պեղումների շնորհիվ բացվել է խոշոր չափերի ուշագրավ մի շինություն` հիմնարկված հավանա­բար V-VI դդ.: Շինությունը կառուցված է միջնաբերդը պարսպող պատի տակ: Ենթադրվում է, որ այն եղել է Դվինի գլխավոր մաքսատներից մեկը, քանզի օտարերկրյա վաճառականներն իրավունք չունեին բնակություն հաստատել քաղաքի կենտրոնական հատվածներում:

Երկարամյա պեղումները, հարուստ ու բազմաքանակ գտածոներով փաստում են այն իրողությունը, որ Դվինը եղել է ժամանակի խոշոր արհեստագործական կենտրոններից, որի արտադրանքը մեծ պահանջարկ ուներ ներքին և արտաքին շուկայում:

Քաղաքի տար­բեր հատվածներում բացվել են խեցեղենի թրծման վառարաններ:

Մերձավոր արևելքում Դվինի ապակու ժողովածուն համարվում էր լավագույն­ներից մեկը: Այն իր բազմազանությամբ, գունեղ ու հնարամիտ հորինվածքով հիացմունք է պատճառում յուրաքանչյուր ուսումնասիրողի:

Դվինը հնուց ի վեր հայտնի էր նաև որպես մետաղագործական խոշոր կենտրոն: Այն հայոց զորքի զինապահեստն էր, ուր հայոց բանակը մարտից առաջ սպառա­զինվում էր:

Հայ ոսկերիչների ձեռքի աշխատանքի փայլուն վկայությունն է Դվինի տա­րածքում գտնված կանացի զարդերի ընտիր տեսականին: Դրանք մեծ համարում ունեին ոչ միայն Բյուզանդական կայսրության սահմաններում, այլև Կիևյան Ռուսիա­յում ու Մերձվոլգյան շրջաննե­րում:

«Մղոնաչապ»-ի տվյալներով Դվինն այն կենտրոնական հանգույցն էր, ուր խաչվում էին Արևելք-Արևմուտք առևտրական ուղիները: Պեղումների ժամանակ գտնվել են ապակե սպասքի հիանալի նմուշներ` բերված եգիպտական, սիրիական, միջագետքյան և բյուզանդական կենտրոններից, հախճապակե սպասքի անկրկնելի օրինակներ` պատրաստված Իրանի Ռեյ, Քաշան, Սուլթանաբադ քաղաքներում:

Դվինի միջնադարյան և վաղ երկաթեդարյան շերտերին զուգընթաց 1970-ական թվականներին հետազոտության հատուկ առարկա են դարձել նաև անտիկ ժամանակաշրջանի մշակութային հուշարձանները: Սրանց վրա VI-VIII դդ. միջնադարյան հզոր շերտերի պատմա-ճարտարապետական բացառիկ շինությունների առկայությունը խիստ հատ­կանշական է դարձնում քննվող շերտի ուսումնասիրությունը:

Հղումներ՝ Դվին մայրաքաղաք Դվին

Leave a Reply