Ապրիլ ամսվա ամփոփում

  1. Մարդու տնտեսական գործունեության հետևանքով առաջացած բնապահպանական հիմնախնդիրնետը:
  2. Գաղափար կենսոլորտի մասին և կենսոլորտի բաղադրիչները:
  3. Մուտացիաների դասակարգումը:
  4. Քրոմոսոմային և գենային մուտացիաներ:
  5. Բույսերի և կենդանիների սելեկցյա դրանց դերը մարդու կյանքում և բնության մեջ:

Պատասխաններ՝

  1. Ամենաառաջին հիմնախնդիրը դա աղբահանության և աղբամշակության խնդիրներ է, քանի որ գրեթե ամեն օր տոննաներով աղբ է ավելանում, իսկ շատ ու շատ երկրներ չունեն աղբի մշակման և վերարտադրման գործարաններ։ Հենց այդ խնդրի պատճառով հիմա մարդկությունը կանգնել է կլիմայական շատ լուրջ խնդրի առաջ՝ Գլոբալ տաքացումներ, բոլորիս շատ ծանոթ է այս արտահայտությունը, քանի որ տարեց տարի տեսնում ենք եղանակի կտրուկ փոփոխությունը։ Հենց կոնկրետ Հայաստանում ձմեռը քիչ-քիչ վերանում է, հազարից մեկ կարող է ձյուն գալ, իսկ ամառներն այնպիսի շոգ է անում, որ մարդիկ ալարում են դուրս գալ տնից։ Չնայած հիմա աղբի խնդիրը տարբեր երկրներում կառավարության կողմից ստանում է իր լուծումները։ Ես կարծում եմ, որ այս խնդիրը կլուծվի այն ժամանակ, երբ մարդը գիտակցի, որ չի կարելի աղբը գցել գետնին, և երբ յուրաքանչյուր երկիր ունենա գործարաններ, որոնք կաշխատանեն վերամշակել աղբը և տալ նրան «երկրորդ կյանք»։ Ես և իմ ընտանիքը, մեր կողմից հնարավորինս ամեն ինչ անում է՝ մեր հնարավորությունների սահամանում։ Հուսանք այս ամենը շուտ կավարտվի և մարդկությունը կապրի մաքուր և անվտանգ միջավայրում։
  2. Կենսոլորտը Երկրի թաղանթն է, որը բնակեցված է կենդանի օրգանիզմներով և գտնվում է նրանց ազդեցության տակ, նրանց կենսագործունեության առարկաներով զբաղված։ Կենսոլորտը Երկիր մոլորակի երկրաբանական թաղանթների այն հատվածն է, որը բնակեցված է կամ նախորդ դարաշրջաններում բնակեցված է եղել կենդանի օրգանիզմներով։ Կենսոլորտի ամբողջական ուսմունքը ստեղծել է ռուս կենսաերկրաքիմիկոս և փիլիսոփա Վ.Ի. Վերնադսկին։ Նա առաջին անգամ կենդանի մարմիններին հատկացրել է Երկիր մոլորակի կարևորագույն վերարտադրողական ուժի տեղը, հաշվի առնելով նրանց գործունեությունը ոչ միայն ներկայիս ժամանակում, այլև անցյալում։ Կենսոլորտի մասին Վերնադսկու ուսմունքում կենտրոնական տեղ է հատկացվում կենդանի նյութ հասկացողությանը : Կենդանի նյութը՝ կենդանի էակների ամբողջությունն է, որը կարելի է արտահայտել քանակապես՝ զանգվածի կամ էներգիայի միավորներով։ Կենդանի նյութի ընդհանուր զանգվածը կազմում է կենսոլորտի մի չնչին մասը, սակայն այն հզոր երկրաքիմիական և էներգիական գործոն է։ Կենդանի օրգանիզմները հանդես են գալիս մեր մոլորակի փոփոխություններն ու զարգացումն ուղղորդող գործոն։ Կենսոլորտն իր մեջ ներառում է ոչ միայն կենդանի օրգանիզմները և դրանց գոյության միջավայրը, այլև հանդիսանում է կյանքի գոյության արդյունք և դրա ածանցյալ։ Կենդանի նյութը վերափոխվում է և որոշակի ձևով կազմավորում կենսոլորտը։ Կենսոլորտի հիմնական բաղադրիչներից են բույսերը և կենդանիները: Մանրէները և սնկերը ևս կենսոլորտի հիմնական բաղադրիչներ են: Հղում

3.Մուտացիան գենոտիպի կայուն փոփոխությունն է որն իրականանում է արտաքին կամ ներքին միջավայրի ազդեցության տակ։ Մուտացիաները լինում են՝ ինքնաբուխ, առաջանում են ինքնաբերաբար օրգանիզմի ողջ կյանքի ընթացքում իր համար նորմալ շրջակա միջավայրի պայմանների դեպքում և աջակցված, գենոմի ժառանգվող փոփոխությունները, որոնք առաջանում են շրջակա միջավայրի ոչ բարենպաստ ազդեցության կամ արհեստական պայմաններում այս կամ այն մուտագեն ազդեցությունների արդյունքում։ Մուտացիաների առաջացմանը հանգեցնող հիմնական պրոցեսներն են՝ ԴՆԹ-ների կրկնապատկումը, ԴՆԹ-ների վերականգնման խախտումները:

Մուտացիաների դասակարգում

Գոյություն ունեն մուտացիաների մի քանի դասակարգումներ՝ ըստ տարբեր չափանիշների։

  • հիպոմորֆ (փոփոխված ալլելները գործում են նույն ուղղությամբ, ինչ որ վայրի տեսակի ալլելները՝ սինթեզելով միայն ավելի քիչ քանակի սպիտակուցային նյութ), ամորֆ (մուտացիան նման է գենի գործառնության լրիվ կորստին),
  • հակաամորֆ (մուտացիոն հատկանիշը փոխվում է, օրինակ եգիպտացորենի սերմերի կարմիր գույնը փոխվում է մոխրագույնի),
  • նեոամորֆ։

Կարճ ասած՝

  • գենոմային,
  • քրոմոսոմային,
  • գենային Հղում

4.Քրոմոսոմային մուտացիա

Սրա ժամանակ տեղի են ունենում առանձին քրոմոսոմների կառուցվածքի խոշոր փոփոխություներ։ Այդ դեպքում դիտվում է մեկ կամ մի քանի քրոմոսոմների գենետիկական նյութի կորուստ կամ կրկնապատկում , ինչպես նաև առանձին քրոմոսոմների հատվածների կողմնորոշման փոփոխություն, և գենետիկական նյութի տեղափոխություն մեկ քրոմոսոմից մյուսի վրա։ Գենային մակարդակով ԴՆԹ-ի սկզբնական կառուցվածքի փոփոխությունները մուտացիայի ազդեցության տակ նվազ նշանակալից են, քան քրոմոսոմային մուտացիաների դեքում, սակայն գենային մուտացիաերը առավել հաճախ են հանդիպում։ Գենային մուտացիա

Գենային մուտացիան կայուն ​​փոփոխություն է ԴՆԹ-ի հաջորդականության մեջ, որը կազմում է գենը: Այսպիսի մուտացիանները կարող են ազդել ԴՆԹ-ի մեկ կառուցվածքային տարրից մինչև մի շարք գեներ պարունակող քրոմոսոմի մի մեծ հատվածի վրա։ Առանձացնում գենային մուտացիաների երկու տեսակ

  1. Գենետիկ մուտացիանները ժառանգում են ծնողներից և պահպանվում են օրգանիզմի բոլոր բջիջներում մարդու աբողջ կյանքի ընդհացքում։
  2. Սոմատիկ մուտացիաները տեղի են ունենում մարդու կյանքի որոշակի փուլում և ազդում են միայն որոշ բջիջների վրա, ոչ թե մարմնի բոլոր բջիջների վրա: Նման փոփոխությունները կարող են առաջանալ շրջակա միջավայրի գործոնների ազդեցության հետևանքով, ինչպիսիք են արևի ուլտրամանուշակագույն ճառագայթումը կամ բջիջների բաժանման ժամանակ ԴՆԹ-ի պատճենման սխալը: Այսպես ձեռք բերված մուտացիաները չեն փոխանցվում սերունդներին:

5. Սելեկցիա գիտություն է, որը զբաղվում է տարբեր օրգանիզմների, բնության մեջ գոյություն ունեցող տեսակների բարելավմամբ և կենդանիների նոր ցեղատեսակների, բույսերի նոր սորտերի և բակտերիաների նոր շտամների ստեղծմամբ։
Սելեկցիան մշակում է բույսերի և կենդանիների ժառանգական հատկանիշների վրա ներգործելու եղանակներ՝ մարդու համար այն անհրաժեշտ ուղղությամբ փոփոխելու նպատակով։
Սելեկցիայում կիրառվող հիմնական մեթոդներն են. ընտրությունը, խաչասերումը, մուտագենեզը և այլն։ Բուծվել են արժեքավոր բարձր մթերատու տավարի ցեղեր։ Թռչնաբուծությունում ստացվել են գծեր, որոնք օգտագործվում են մսատու և ձվատու վաղահաս հիբրիդների ստեղծման համար։ Բույսերի սելեկցիայի հիմնական մեթոդներն են ընտրությունը, հիբրիդացումը և հետերոզիսը։ Ընտրությունը լինում է զանգվածային և անհատական։ Հղում

Leave a Reply