Ապրիլ ամսվա ամփոփում

  1. Վերլուծել Արարատի մարզի բնական պայմանների առանձնահատկությունները:
  2. Ի՞նչ ընդհանոր և տարբերիչ գծերով են բնութագրվում Վայոց ձորի և Արարատի մարզի գյուղատնտեսթյունը և արդյունաբերությունը:
  3. Գնահատե՛ք Վայոց ձորի և Արարատի մարզերի տնտեսական զարգացման հնարավորություններն ու  հեռանկարները:
  4. Առանձնացնել Արարատի և Վայոց ձորի մարզերում առկա բնապահպանական հիմնախնդիրները:
  5. Ներկայացնել ձեր կողմից առաջարկվող որևէ մարզի ռազմավարական ծրագիր:

Պատասխաններ՝

  1. Արարատի մարզի հարավարևմտյան եզրին զուգահեռ 6-13 կմ լայնությամբ ընկած է Արարատյան հարթավայրի հարավարևելյան մասը։ Հյուսիսում Երանոսի լեռնաշղթան է։ Հյուսիսային սահմանն անցնում է Ազատ և դրա վտակ Գողթ գետերով։ Տարածքի ամենացածր կետը Արաքսն է: Ամենաբարձր կետը Սպիտակասար լեռնագագաթն է՝ 3555մ.: Տարածքի միայն մոտ 30% հարթավայր: Մարզի խոշոր գետերն են Արաքսը, Հրազդանը, Ազատը, Վեդին։ Այս ամբողջ տարածքում նաև Արարատի մարզում կլիման ունի աճող գոտիականություն, որոնք հարթավայրային շրջաններից մինչև լեռնային շրջաններ իրար հաջորդում են հետևյալ հաջորդականությամբ ՝ չոր խիստ ցամաքային, չոր ցամաքային, չափավոր ցամաքային, բարեխառն, ցուրտ լեռնային, ձունամերձ: Արարատի մարզում միջին ջերմաստիճանը ցածրադիր և բարձր լեռնային շրջանների միջև տատանվում է +10 °C-ի և -2 °C-ի միջև։ Գարունն տևում է կարճատև: Ձմեռը ավելի տաք և արևոտ է լինում քան Արարատյան գոգավորությունում:  Մայիսի երկրորդ տասնօրյակից օդի ջերմաստիճանն անցնում է 15 °C-ից, սկսվում է չոր, հաճախ խորշակներով երկարատև ամառը, որը շարունակվում է մինչև սեպտեմբերի երկրորդ կեսը։ Ընդհանուր առմամբ Արարատի մարզն աչքի է ընկնում կլիմայի չորությամբ: Ընդհանուր առմամբ Արարատի մարզն աչքի է ընկնում կլիմայի չորությամբ: Գետերից միայն Արածո գետն է, որ իր ստորին հոսանքում անցնում է Հայաստանից դուրս։ Արածո գետի վրա՝ Զանգակատան ջրամբարն է:
  2. Արարատի մարզը տնտեսապես ամենազարգացած մարզերից է, հատկապես զարգացած է գյուղատնտեսությունը: Առավել զարգացած է երկրագործությունը։Լեռնային վայրերում հատկապես զարգացած է անասնապահությունը։ Արարատի մարզի արդյունաբերությունում կարևոր տեղ ունի լեռնահանքային արդյունաբերությունը։Կան նաև հանքային ջրեր Արարատը և Վեդին։Մետաղական հանածոներ չկան։ Շատ զարգացած է սննդի արդյունաբերությունը։Գոյություն ունեն մի շարք գործարաններ, որոնք զբաղվում են մարզում արտադրված գյուղմթերքի վերամշակմամբ : Արարատի մարզը զբաղվում է նաև ալկոհոլային խմիչքների արտադրությամբ : Վայոց ձորի մարզում նույնպես զարգացած է գյուղատնտեսությունը,մարդիկ զբաղվում են անասնապահությամբ, թռչնաբուծությամբ,պտղաբուծությամբ, խաղողագործությամբ այտեղ է գտնվում Արենի գյուղը որը զբաղվում է գինեգործությամբ :
  3. Մարզում ծրագրի իրականացման քաղաքականության գերակայություն են համարվում՝ անտառների վերականգնում, վերարտադրություն, անտառային ռեսուրսների պահպանությունը և կայուն օգտագործումը, հողերի դեգրադացիայի կանխում, անապատացմանը նպաստող անտրոպոգենգործոնների նվազեցում, բնական կերահանդակների կայուն կառավարում ևկենսաբազմազանության պահպանումը, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարում և օգտագործումը, արդյունաբերական թափոնների և կենցաղային աղբի հեռացումը:

Leave a Reply