5 мая 2022 archive

Ի՞նչ է ասում լռությունը

Մենք բոլորս ընդունում ենք որպես լռություն այն պահը երբ մենք չենք լսում ոչ մի ձայն, իսկ ունի արդյոք լռությունը իր սեփական ձայնը,արդյոք լռությունը ուղղակի ժամանակահատված է, որի ընթացքում մենք չենք լսում ոչինչ,ես կարծում եմ որ լռության ձայնը ապրում է մեզնից ամեն մեկի հոգում, եւ այն սկսում է խոսել մեզ հետ միայն այն ժամանակ, երբ լռում են մնացած բոլոր ձայները, միայն այդ ձայնը գիտի ձեր բոլոր խնդիրների մասին, միայն նա գիտի դուք իսկապես ժպտում եք թե ուղղակի ցույց եք տալիս, որ ժպտում եք: Երբ դուք ժպիտով շփվում եք ձեզ տհաճ մարդու հետ, լռության ձայնը գոռում է, ճշմարտությունը: Բայց շրջապատող աշխարհի ձայները արգելում են նրան խոսել, բոլորը վախենում են լռության ձայնից քանի որ մարդիկ ունեն գաղտնիքներ որոնց մասին չպետք է իմանան ուրիշները, ունեն վախեր, կոմպլեքսներ, ունեն զգացմունքներ, որոնցից վախենում են: Լսեք, թե ինչ է ասում լռության ձայնը, ընդունեք նրա խոսքերը և ապրեք այնպես ինչպես դուք եք ցանկանում։