7 мая 2022 archive

Վիլյամ Սարոյան «Հրաշալի ձայնասկավառակը» վերլուծություն

Ես ընթերցեցի Վիլյամ Սարոյանի «Հրաշալի ձայնասկավառակը» պատմվածքը: Ինձ դուր եկավ պատմվածքը և ես մեծ հետաքրքրությամբ կարդացի այն: Պատմվածքում Սարոյանը պատմում էր իր կյանքի մանկության տարիներից, հատվածներից մի դրվագ:

Պատմվածքում Վիլյամ Սարոյանի հայրը մահացած էր, նա և մայրը այդքանել լավ չէին ապրում: Նա աշխատում էր և ընդամենը տասներեք տարեկան էր, մայրն էլ էր աշխատում մի խանութում: Վիլյամը իր առաջին աշխատավարձով գրամոֆոն և մի ձայնասկավառակ էր գնել: Երբ գնաց տուն մայրն էլ էր նոր վերադարձել աշխատանքից և տեսավ, որ Վիլլին (այդպես էր մայրը դիմում որդուն) ինչ որ բաներ է գնել, տեսավ , որ տան վարձի, սննդի և այլ պայմանների համար գումար չի մնացել: Վիլլիի աշխատավարձը 15 դոլար էր, այն ժամանակ դա մեծ գումար էր, իսկ հիմա՝ ոչ:

Մայրը բարկացավ, որ Վիլլին իր առաջին աշխատավարձը չէր բերել տուն և ձայնասկավառակ էր գնել, որը նրանց այդ պահին և այդ կարգավիճակում հաստատ պետք չէր, և մայրը դա անպետք իր էր համարում: Բայց, երբ տղան գրամաֆոնով միացրեց երաժշտությունը, մայրը իր կարծիքը փոխեց, նա շատ հավանեց այն: Երաժշտությունը մեծ ազդեցություն ունեցավ մոր վրա: Նա վեց անգամ լսեց նույն սկավառակը և նույնիսկ նա էր դնում նորից՝ իր ձեռքով: Մայրիկը հենց այդ օրվանից հասկացավ, որ իր որդին իզուր չի կյանքում որոշ բաներ փողից  ավելի  կարևոր համարում, առավել կարևոր, քան նույնիսկ  հացն ու ջուրը և տունն ու հագուստը: Եվ մի օր հենց մայրն է առաջարկում, որպեսզի ընդանուր փողերով նոր ձայնասկավառակ գնեն:

Հետագայում, երբ տան անդամները զայրանում էին Վիլլիի հերթական անմիտ գնումի համար, մայրը միշտ իր կողմն էր անցնում, պաշտպանում ու արդարացնում իր տղային ու ասում էր.
-Տղայիս հանգիստ թողե՛ք, ձեզ համար նա առևտրական չի: