Տարեկան հաշվետվություն

Կիսամյակային հաշվետվության հղումը՝ այստեղ:

Երկրորդ կիսամյակը սկսեցինք մեզ համար նոր նախագիծներով՝ անհատական նախագծներ, որը մենք պետք է կազմեինք և ներկայացնեինք: Այն իր մեջ պարնակում է հետազոտական, թարգմանչական, ստեղծագործական, տեսանյութերի պատրաստման աշխատանք:

Անհատական նախագծերը կարող եք տեսնել իմ անհատական նախագծեր բաժնում:

Ճամփորդելը շատ հետաքրքիր է: Սկզբում մտածում էի՝ կկաշկանդվեմ, չեմ գնա ճամփորդությունների, չեմ ընկերանա կուրսեցիներիս հետ, վախ կար մեջս, բայց ձեռք բերեցի նոր ընկերուհիներ, գնացի մի քանի ճամփորդությունների և հասկացա, որ շա՜տ հետաքրքիր է ամեն ինչ, թե՛ կուրսեցիների հետ, և թե՛ անցկացրած ճանապարհը: Այնպիսի վայրեր ենք այցելում, որ այդ վայրերում չեմ եղել և չեմ էլ լսել նրանց մասին: Նաև, երբ ճամփորդությունից վերադառնում ենք, գրում ենք պատումներ մեր տպավորությունների մասին, թե ինչպես անցկացրինք և ինչպիսի տպավորություններով ետ վերադարձանք:

Ճամփորդությունների մասին պատումներ՝ այստեղ:

Անցում ենք նաև ընտրության գործունեություն՝ դա այն առարկան է, որը սովորում ենք՝ ըստ մասնագիտության: Քանի որ ես զբոսաշրջության բաժնում եմ սովորում, մեր ընտրության գործունեությունը իսպաներենն է: Իսպաներենն ինձ շատ դուր է գալիս և հաճույքով սովորում եմ այդ լեզուն: Գիտեմ՝ դժվար է լինելու, բայց չեմ հուսահատվում, մանավանդ, որ ուսուցչուհին շատ լավ է բացատրում: Իսպաներենից նաև արել ենք նախագիծ, պատրաստել ենք իսպանական ուտեստներ, որը շատ հետաքրքիր անցավ: Նախագծի հղումը՝ այստեղ:

Ընտրության մարզաձևից ես ընտրել եմ սուսերամարտ սպորտաձևը: Գաղափար չեմ ունեցել այդ սպորտաձևի մասին, զուտ ընտրեցի հետաքրքրության համար, հետաքրքիր էր նոր սպորտաձև բացահայտելը:

Երաժշտական գործունեություն — միջնակարգ դպրոցում մոտ մինչև 4-րդ դասարանն եմ երաժշտություն առարկան անցել: Ընդունվելուց որոշ չափով իմացա, որ երգ ու պար ենք անցնելու: Սկզբից չէի սիրում երգն էլ, պարն էլ, բայց հիմա դուր են գալիս: Ազգային երգեր ենք երգում և պարեր ենք պարում: Մեզ մոտ կան նաև մեդիաուրբաթներ: Մեդիաուրբաթներին կրկին ներկայանում ենք ազգային երգերով և պարերով:

Առարկայական հաշվետվություն՝ առաջի անգամ էի գրում հաշվետվություն: Մտածում էի՝ կդժվարանամ, բայց որ հիշում ես ամբողջ տարվա ընթացքում ինչեր էս կատարել՝ նախագծեր, դասեր և այլն, արդեն հեշտ է ստացվում:

Ֆլեշմոբներ- ինձ սկզբում ներկայացնում էին, որ ֆլեշմոբներ ենք կատարելու, բայց չէի հասկանում խոսքը ինչի մասին է: Ֆլեշմոբները մեր ամսական թեմատիկ գրավորներն են, որը կատարվում է առցանց:

Կյանքս քոլեջից դուրս

Կյանքս քոլեջից դուրս կամ ներսում, երկուսն էլ սիրում եմ: Քոլեջից դուրս այս պահին ոչ մի խմբակի չեմ այցելում, բայց այցելել եմ տարբեր խմբակների: Ամռանը ցանկանում եմ այցելել նկարչության:

Տարվա ձեռքբերումս

Տարվա ընթացքում ձեռքբերումս կարծում եմ այն է, որ ազգային նոր պարեր սովորեցի, նոր լեզու, ճամփորդություններ արեցի, տարբեր վայրեր իմացա: Դեռ շատ ձեռքբերումներ կունենամ:

Leave a Reply