24 мая 2022 archive

Կենսաբանության շուրջտարյա ամփոփում

Նախակորիզավորներ կառուցվածքը և առանձնահատկությունները

Posted on 17 ноября, 2021

Նախակորիզավորների ընդհանուր բնութագիրը և բակտերիաների կառուցվածքը — դաս։  Կենսաբանություն, 7-րդ դասարան.

Նախակորիզավորները հանդիսանում են կյանքի կազմավորման բջջային մակարդակի առաջին ներկայացուցիչներ: Նրանք երկրագունդը գրաված առաջին օրգանիզմներն են: Նախակորիզավորները տարբերվում են մյուս օրգանիզմներից և շատ բազմազան են: Այդ պատճառով նախակորիզավորներն ունեն դասակարգման սեփական աստիճանակարգը կենդանի օրգանիզմների կայսրությունում: 

Նախակորիզավոր օրգանիզմների կառուցվածքի և կենսագործունեության հետ հարմար է ծանոթանալ բակտերիաների օրինակով: Բակտերիաները հանդիսանում են երկրագնդի հնագույն բնակիչները, որոնք ձևավորվել են մոտ 3,5 միլիարդ տարի առաջ: Բակտերիա հունարեն նշանակում է ձողիկ — «բակտերիոն»: Բակտերիաները միաբջիջ, անզեն աչքով անտեսանելի պարզագույն օրգանիզմներ են:

Բակտերիալ բջիջը բաղկացած է ցիտոպլազմայից, որի մեջ գտնվում են.

  • բջջի կենսագործունեության համար անհրաժեշտ օրգանոիդը` ռիբոսոմները,
  • տարատեսակ պիտանի օրգանական մոլեկուլներ` ներառուկներ, օրինակ` սպիտակուցներ,
  • նյութափոխանակության արգասիքներ,
  • ժառանգական նյութ:

Աշխարագրության տարեկան ամփոփում

Այս ամիսների ընթացքում հասցրել ենք ուսումնասիրել շատ թեմաներ: Ուսումնասիրել ենք մարզեր, գյուղեր, ջրագրական ցանց, գեղեցիկ հնավայրեր: Գնացել ենք ճամփորդությունների ուոսումնասիրել տեղանքները: Նաև պատրաստել ենք պրեզենտացիաներ տարբեր մարզերի մասին:

Ընդհանուր աշխարհագրություն

Աշխարագրություն

Աշխարհի երկրների դասակարգումը և տիպաբանությունը

Համեմատական աշխարհագրական մեթոդ

Գործնական աշխատանք-Քոլեջ

Զարգացած և զարգացող երկրներ

Գործնական աշխատանք հեռավար-Քոլեջ

Իքնուրույն աշխատանք

Ընդհանուր աշխարհագրություն

Առաջադրանքների փաթեթ-Քոլեջ

Առաջադրանքների փաթեթ- Քոլեջ․ 22․11- 27․11․2021թ․

Գեղարքունիքի մարզ

Լոռու մարզ

Հայաստանի Հանրապետություն- թեստ

Առաջադրանք

Քարտեզագրում

Վայոց Ձորի մարզ

Հայաստանի Հանրապետության մարզերը-Ինքնաստուգում

Վայոց ձորի մարզի ռազմավարությունը

Վայոց ձոր

Սյունիքի մարզ
Ապրիլ ամսվա ամփոփում

Տրանսլյացիա

Տրանսլյացիան՝ բջջում սպիտակուցի կենսասինթեզն է, որը իրենից ներկայացնում է ՌՆԹից սպիտակուց ինֆորմացիայի փոխանցումը։

ՓՌՆԹ-ի դերը տրանսլյացիայում նուկլեոտիդների լեզվից փոխակերպումն է ամինաթթուների լեզվի։ փՌՆԹ-ն կազմված պոլինուկլեոտիդային շղթայից, անտիկոդոնից և ամինաթթվի միանալու տեղից։ Անտիկոդոնը փՌՆԹ-ի ան հատվածն է, որը կազմված է 3 հիմքից և կոմպլիմենտար է տՌՆԹ-ի կոդոնին։ Տրանսլյացիայի ժամանակ փՌՆԹ-ն անտիկոդոնով միանում է տՌՆԹ-ի կոդոնին և նրա մյուս ծայրի միանում է համապատասխան ամինաթթու։

ԲՋՋԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՕՐԳԱՆՈԻԴՆԵՐ

Բջիջները լինում են բուսական և կենդանական: Կենդանական և բուսական բջիջների միջև կան տարբերություններ, սակայն նրանք ունեն նման կառուցվածք: Բոլոր բջիջները կազմված են բջջաթաղանթից, ցիտոպլազմայից, կորիզից և օրգանոիդներից:

tmp873681822553210882.jpg

Օրգանոիդներն ապահովում են բջջի կենսագործունեությունը՝ շնչառությունը, թթվածնի անջատումը, աճը, զարգացումը և այլն: Դրանք կոչվում են ցիտոպլազմայի մասնագիտացված մասերը, որոնք ունեն որոշակի կառուցվածք և կատարում են բջջի այս կամ այն գործառույթը։ Էլեկտրոնային մանրադիտակի օգնությամբ պարզվել են օրգանոիդների կառուցվածքի բոլոր մանրամասները։ Կատարում են զանազան ֆունկցիաներ։ Տարբերում են՝

  1. կմախքային
  2. հենարանային օրգանելներ, որոնք ապահովում են օրգանիզմի պաշտպանությունը մեխանիկական, քիմիական և այլ վնասակար ազդեցություններից, շարժական և կծկողական օրգանելներ, զգայական կամ ռևցնպաորային օրգանելներ, հարձակողական և պաշտպանական օրգանելներ, մարսողական օրգանելներ, որոնք կատարում են սնունդը որսալու, բջիջ տեղափոխելու և մարսելու ֆունկցիա, ներզատական և արտազատական օրգանելներ։

Ուռուցքներ

Ուռուցքը հյուսվածքի զանգված է, որը ձևավորվում է աննորմալ բջիջների կուտակումով: Ուռուցքային բջիջները աճում են, չնայած դրանք մարմնին պետք չեն, և ի տարբերություն նորմալ հին բջիջների, նրանք չեն մահանում: Ուռուցքը` որպես հիվանդություն, հայտնի է վաղուց, այնուամենայնիվ, նրա ծագման վերաբերյալ միասնական կարծիք չկա: Շատ հեղինակներ որպես ուռուցքի առաջացման պատճառ նշում են գործոններ, որոնք ունակ են նորմալ բջիջը ուռուցքայինի վերափոխելու: Դրանք կոչվում են կանցերոգեն կամ բլաստոմոգեն գործոններ և լինում են ֆիզիկական, քիմիական և կենսաբանական բնույթի:

Ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Բարորակ ուռուցքներին բնորոշ է տարածուն (էքսպանսիվ) աճը, որի հետևանքով ճնշվում, երբեմն հետաճում են հարևան հյուսվածքները: Չարորակ ուռուցքները (քաղցկեղ) ներաճում են շրջապատող հյուսվածքների մեջ և քայքայում դրանք: Նման դեպքերում արյան անոթները վնասվում են, և նրանց մեջ կարող են թափանցել ուռուցքային բջիջներ, որոնք այնուհետև, արյան կամ ավշի հոսքով տարածվելով օրգանիզմում, կարող են տարբեր օրգաններում և հյուսվածքներում առաջացնել ճյուղավորումներ (մետաստազներ): 

Ուռուցքներ են նկարագրվել ոչ միայն կենդանիների բոլոր դասերի և տեսակների, այլև բույսերի մոտ՝ չնայած վերջիններիս ուռուցքներն իրենց կենսաբանական էությամբ տարբերվում են կենդանիների ուռուցքներից։

Պատճառներ

Տարբեր երկրներում քաղցկեղով հիվանդացությունը միատեսակ չէ. օրինակ՝ թոքերի քաղցկեղը բավականին հաճախ հանդիպում է Անգլիայում, բերանի խոռոչի, լեզվի և լնդերի քաղցկեղը՝ Հնդկաստանում, Պակիստանում և նրանց հարևան երկրներում, որը բացատրվում է այդ երկրներում պղպեղաբույս ծամելու վտանգավոր սովորույթով։ Այսպիսով, հիվանդացությունը որոշակիորեն կախված է շրջակա միջավայրի գործոնների ազդեցությունից։ Գործնականում բոլոր երկրներում, ըստ հաճախության, 1-ին տեղը գրավում Է ստամոքսի, այնուհետև թոքերի քաղցկեղը, որից հետո՝ արգանդի և կաթնագեղձի (կանանց մոտ), ապա կերակրափողի քաղցկեղը (տղամարդկանց մոտ)։ Վաղուց հաստատվել է, որ մի քանի մասնագիտությունների բնագավառում աշխատողների մոտ կարող Է առաջանալ քաղցկեղ, որի պատճառն այս կամ այն քիմիական նյութի հետ երկարատև շփումն է։ Այսպիսով, ուռուցքները կարող են առաջանալ տարբեր (քիմիական, ֆիզիկական, կենսաբանական) գործոնների ազդեցություններից։

Առաջացում և ախտանիշեր

Ուռուցքների առաջացումն ընթանում Է աստիճանաբար՝ մի քանի փուլերով։ Դրանք են՝

1. Ուռուցքային բջիջների ներթափանցումը անոթների մեջ,
2. արյան կամ ավշի հոսքով դրանց տարածումը,
3. նոր տեղում փոխադրված բջիջների աճումը՝ ուռուցքային հանգույցի առաջացմամբ։

Ընդունված է, որ սկզբնական շրջանում քաղցկեղն ախտանշաններ չունի։ Հայտնի է, որ մեծ մասամբ քաղցկեղի սկզբնական շրջանում տանջող ցավերը, ջերմաստիճանի բարձրացումը և անհանգստություն պատճառող մյուս ախտանշանները բացակայում են։ Սակայն գրեթե միշտ հիվանդության աննշան երևույթներն առկա են, որոնք կասկածի տեղիք են տալիս։ Ստամոքսի ախտանիշերից են օրինակ՝ հիվանդի ինքնազգացողության վատացումը, ախորժակի կայուն անբացատրելի նվազումը, կերակրից բավարարվածության զգացման բացակայությունը, սրտխառնոցի զգացում։ Ուժեղ ցավերը, խիստ նիհարելը և արտահայտված ընդհանուր թուլությունը վկայում են հիվանդության ուշ շրջանի մասին։

Կանխարգելում

Մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման աշխատանքները, ծխելու դեմ պայքարը, արտադրական գործընթացի հերմետիկացումը և անթափոն տեխնոլոգիան կանխում են աշխատողների շփումը վնասակար նյութերի հետ և նպաստում թոքերի քաղցկեղի կանխարգելմանը։ Ներքին այրման շարժիչների կատարելագործումը, ջեռուցման համակարգերում վառելանյութի այրման ռացիոնալացումը, կոքսաքիմիական նավթավերամշակման և մետաղագործական արդյան մեջ տեխնոլոգիայի կատարելագործումը նպաստում են քիմիական ուռուցքածին նյութերի թափոնների նվազմանը։ Ուստի մեծ նշանակություն ունեն կանոնավոր կանխարգելիք զննումները, բնակչության դիսպանսերացումը

Սելեկցիա

Ինչ է սելեկցիան: Selection բառը անգլերենից թարգմանաբար նշանակում է «ընտրություն»,  սելեկցիան ՝ ընտրասերում: Այն գիտություն է, որը  զբաղվում է տարբեր օրգանիզմների, բնության մեջ գոյություն ունեցող տեսակների բարելավմամբ, կենդանիների նոր ցեղատեսակների, բույսերի նոր սորտերի և բակտերիաների նոր շտամների ստեղծմամբ։

Սելեկցիան մշակում է բույսերի և կենդանիների ժառանգական հատկանիշների վրա ներգործելու եղանակներ՝ մարդու համար այն անհրաժեշտ ուղղությամբ փոփոխելու նպատակով։ Այլ կերպ ասած ՝ հենց սելեկցիայի շնորհիվ է, որ մարդիկ կարողացել են դարեր շարունակ ստանալ բույսերի նոր ՝ ավելի բերքատու տեսակներ եւ կենդանիների նոր ՝ ավելի մսատու, կաթնատու կամ այլ տեսակներ, որոնք մարդիկ ավելի նպատակահարմար են համարում իրենց  կենսագործունեության համար:

Ինչ կլիներ, եթե չլիներ սելեկցիան՝ կաղամբն այլ տեսք կունենար, եգիպացորենը՝ ոչ այնքան մեծ հատիկներով ու համեղ, կենդանիներից ու թչուններից շատերը՝ ոչ այնպիսին, ինչպիսին կան:

Եւ այսպես, բույսերի սելեկցիայի հիմնական նպատակն է ստանալ բարձր բերքատվության սորտեր։ Բույսերի սելեկցիայի մեթոդներն են՝  ընտրությունը, հիբրիդացումը,  և հետերոիզը:

նույն կերպ եւ կենդանիների պարագայում՝ տարբեր մեթոդներով մարդիկ փորձում են ստանալ նոր ցեղատեսակներ, որոնք ավելի արդյունավետ կլինեն:

Ստացվում է՝ սելեկցիան մեծ դեր ունի բնակչությանը պարենամթերքով ապահովելու գործում։

Հասարակ սելեկցիայի և ընտելացման միջոցով մարդկությունն արդեն նեոլիթի ժամանակաշրջանում ուներ գրեթե բոլոր ժամանակակից պարենային բույսերի մշակովի ձևերը և ընտանի կենդանիները։

Բույսերի և կենդանիների անհատական ընտրության հիմքում ընկած են  գենետիկական պատկերացումները։ Այդ հիմքով են արվում հիբրիդացումն ու խաչասերումը:  Գենետիկայի  զարգացման շնորհիվ են ստեղծվել եգիպտացորենի,  վարունգի, լոլիկի, ճակնդեղի, խոշոր եղջերավոր կենդանիների և թռչունների խառնացեղերի  հիբրիդներ ու արհեստական մուտացիաներ։

Իսկ ամենապարզ պատկերացումը սելեկցիայի առաձնահատկությունների մասին տալիս է «Ոսկե ցլիկ» ֆիլմը, որտեղ պայքար է գնում հատուկ ցեղատեսակի ցլիկի համար: