«Խոնարհ աղջիկը» վերլուծություն

Ակսել Բակունցի «Խոնարհ աղջիկ» ստեղծագործությունը շատ հավանեցի։ Այս պատմվածքը դաժան սիրո մասին էր, որ տղան այդպես էլ չասեց Խոնարհին իր զգացմուքների մասին։ Երկու ընկեր որոշել էին գնալ Ձորագյուղ: Անտառի արահետով անցնելիս նա հենց այնտեղ էլ տեսել էր աղջկան։ Տասներկու տարի առաջ էր,երբ նա եկել էր այստեղ ուսուցիչ աշխատելու: Որքան տարի էր անցել այդ օրվանից,բայց նա դեռ հիշում էր այդ դեմքը,այդ աչքերը՝նրանց փայլը:

Ստեղծագործության մեջ բնութագրվում է գյուղական կյանքը, անտառի, բնության գեղեցկությունները։

Նա հիշում էր ամեն մի մանրուք,որը կապված էր այդ աղջկա՝Խոնարհի հետ: Անում էր հնարավորինս ամեն ինչ նրա մասին տեղեկություններ իմանալու համար,բայց իզուր էր այդ ամենը,քանի որ,երբ ավարտվեց ուսումնական տարին նա ստիպված էր հեռանալ:
Այսքան տարի հետո նա կրկին հանդիպել էր Խոնարհին:Աչքերն էլի առաջվանն էին, բայց առանց փայլի: Նա ճանաչեց Խոնարհին…Բայց չգիտեր,Խոնարհը իրեն ճանաչե՞ց, թե ոչ: 

Նա կարծում էր՚ որ աղջիկն էլ է նույն բանը զգում, ինչ ինքը, չէ որ երբ տղան տեսնում էր աղջկան՝ նայում, աղջիկնել էր նայում, չեմ կարող ասել, դա պատահականություն է կամ միգուցե նրանք զգում էին իրար։
Ես այս պատմությունից հասկացա,որ իսկական սերը,երբեք էլ չի մարում:

Leave a Reply