Նախագիծ

Նախագիծ՝ Էկոտուր 2022 նախագծի շրջանակներում ջրի բնօգտագործման վերաբերյալ աշխատանք

Նպատակը՝ Ուսումնասիրել աշխարհում ջրային ռեսուրսների օգտագործման վերաբերյալ տեղելությունները։ Գիտելիքներ ձեռք բերել Հայաստանում ջրի բնօգտագործաման վերաբերյալ։ Կատարել ուսումնասիրություն սեփական տան կամ շենքի վերաբերյալ։

Ընթացքը՝

1․ Ուսումնասիրել ջրի օգտագործման համաշխարհային փորձը, ներկայացնել տեղեկություններ (կարճ՝ բերելով մի քանի հետաքրքիր դրական և բացասական մեկական օրինակներ)

2․ ՀՀ ջրի օգտագործման օրինակներ, ինչ վիճակում է։

3․ Ուսումնասիրել ձեր սեփական տանը, բնակարանում ջրի օգտագործման եղանակները։ Ինչպես է ջրվում բակը, ինչ ջրով։ Տեսանյութը կամ լուսանկարների շարքը պարտադիր է։

Արդյունքներ՝

ՀՀ ջրի օգտագործում

Ջրային ռեսուրսներով աղքատ են, մասնավորապես, կենտրոնականական, Հայաստանի խիտ բնակեցված մասը, որտեղ գտնվում է մայրաքաղաքը՝ Երևան քաղաքը, ինչպես նաև հարավային և երկրի հյուսիսարևմտյան շրջանը: Հայաստանում որպես խմելու ջուր բնակչության մեծ մասը (մոտ 96%-ը) օգտագործում է ստորգետնյա աղբյուրներից բարձրորակ ջուր։ Քլորակայանների մեծ մասը նորմալ չի աշխատում, պոմպերի մեծ մասը ունեն բավականին ցածր էներգաարդյունավետություն: 2000 թվականից սկսած Հայաստանի կառավարությունը սկսեց լուրջ ուշադրություն դարձնել հանրային ջրամատակարարման վերականգնմանն ու զարգացմանը, ներգրավելով մասնավոր հատվածը և միջազգային ներդրումները։ 1996 թվականից սկսած նկատվեց համամասնական աճ արդյունաբերության մեջ մակերևութային ջրերի օգտագործումը ստորերկրյա ջրերի համեմատ: Հայաստանի ջրային պաշարները պետության սեփականությունն են: Ջրային ռեսուրսների կառավարումը բնապահպանության նախարարության առաջադրանքն է: Գյուղատնտեսության նախարարությունը պատասխանատու է ոլորտում քաղաքականության մշակման՝ ոռոգման, մելիորացիայի և ջրահեռացման համակարգերի համար: Առողջապահության նախարարությունը ընդհանուր առմամբ պատասխանատու է հանրային առողջության հետ կապված ջրի որակի և քանակի համար:

Ջրի օգտագործումը իմ տանը և միջավայրում

Ես բնակվում եմ Մալաթիա-Սեբաստիա համայնքի բարձրահարկ շենքերից մեկում և շաբաթական 2-3 անգամ: Խմելու ջուրը գալիս է Արզնի հանքավայրից: Մեր բակը ջրվում է՝ նույնպես Արզնիի ջրով շաբաթական 2-3 անգամ:

Leave a Reply