Առաջադրանքներ

  1. Կազմել բարդ բառեր տրված արմատներով
  2. արև-արևածագ,արևածաղիկ,արևելյան,արևահամ,արևաշող,արևագալ
  3. գիր-գրասեղան,գրատախտակ,գրադարան,գրագետ,գրաբար,գրապահարան
  4. գիծ-ուղղագիծ,անկյունագիծ,միջնագիծ,վերնագիծ,հատակագիծ,հարթագիծ
  5. նկար-լուսանկար,գունանկար,դիմանկար,գծանկար,որմնածաղիկ,բնանկար
  6. ծաղիկ-արևածաղիկ,վարդածաղիկ,ջրծաղիկ,ձնծաղիկ,աստղածաղիկ,յուղածաղիկ

Մուտքի ճամբար օր 2

Ես կրկին գնացի քոլեջ, սա իմ եկրորդ օրն է քոլեջում: Նորից զբաղվեցինք մեր բլոգերով,նոր բաներ սովորեցրեց մեզ Ընկեր Էլյան:Այս երկու օրը շատ հետաքրքիր է անցնում:Զրուցում ենք տարբեր և հետաքրաիր թեմաներով, օրինակ այսօր զրուցում եինք ստրկությունից,տղաների և աղջիկների տարբերություններից,խավով ցածր և բարձր մարդկանցից,թե ինչպես ենք մենք այդ ամենին վերաբերվում:Շատ հետաքրքիր ենք զրուցում Ընկեր Էլյայի հետ,այս օրս էլ քոլեջում շատ լավ անցավ:

Մուտքի ճամբար օր 1

Ես առաջի անգամ այցելեցի քոլեջ Մխիթար Սեբաստացու կրթահամալիր:Ծանոթացա նոր մարդկանց հետ: Սկզբում խաղ խաղացինք հետո բոլորով շրջեցինք ամբողջ քոլեջի և մայր դպրոցի տարացքով,որին ես շատ էի սպասում:Ընկեր Էլյան ծանոթացրեց լսարանների հետ որտեղ պետք է դասերը անցկացնենք:Գնացինք մայր դպրոց այնտեղ կար բրուտագործության,փայտեգործության և այլ կենտրոններ:Հանդիպեցինք տիար Բլեյանին:Հեծանիվ վարեցինք բոլորով շատ լավ անցավ,հեծանվավարության ուսիցիչներ ընկեր Հրայրը:Վերադարձանք քոլեջ բացեցինք մեր բլոգերը, մեզ սովորեցրին ինչպես օգտվել ծրագրերից:Օրս շատ լավ անցավ քոլեջում և հուսով եմ,որ մյուս օրերն էլ շատ հետաքրքիր կանցնեն:

Իմ մասին

Ես Արինան եմ:Ծնվել եմ 2006թվ. օգոստոսի 10ին քաղաք Երևանում: 2009-2012 թվականներին հաճախել եմ <<Հեքիաթ>> մանկապարտեզ:2012-2021 թվականը հաճախել եմ Ա.Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցը: 6 տարի հաճախել եմ պարի,զբաղվել եմ լողով նաև հաճախել եմ նկարչական խմբակ: Իմ ընտանիքը բաղկացած է հինգ հոգուց: Ընտանիքով հաճախ գնում ենք զբոսնելու և ֆիլմեր ենք դիտում: Ես շատ դժվարությամբ ընտրեցի իմ ապագա մասնագիտությունը և վերջապես ընտրեցի և ընդունվեցի Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիր և ընտրեցի զբոսաշրջություն բաժինը:

1 35 36 37