Archive of ‘Անհատական նախագիծ’ category

«Մոսկվա» կինոթատրոն

1936 թվականի դեկտեմբերի 12-ին հայկական առաջին հնչյունային ֆիլմի՝ Պեպոյի ցուցադրումով տեղի ունեցավ «Մոսկվա» կինոթատրոնի բացումը: Մի ժամանակ Պողոս-Պետրոս եկեղեցին էր կինոթատրոնի փոխարեն: 1930-ական թթ. եկեղեցին քանդվեց: Պողոս-Պետրոսի տեղում բարձրացավ Երևանի կինոթատրոնի շենքը, որը հետո կոչվեց «Մոսկվա» անունով, որը գտնվում է Շառլ Ազնավուրի հրապարակում: Շենքի ճարտարապետներն էին Տիրան Երկանյանը և Գևորգ Քոչարը: Կառուցումից հետո շենքը բազմիցս վերակառուցումների է ենթարկվել՝ 1960 թվականին: Շենքի ճակատը զարդարված է հայտնի խորհրդային ֆիլմերի թեմաներով կատարված խորաքանդակներով՝ «Պեպո», «Դավիթ Բեկ», «Սայաթ-Նովա», ինչպես նաև «Պար» և «Բեմ» խորհրդանշական քանդակներով:

Կինոթատրոնի սեփականաշնորհումից հետո այն մեկ տարով փակվեց և վերաբացվեց 2000թ. սեպտեմբերին: Ունի չորս դահլիճներ. մեծ «Կարմիր դահլիճ» (491 նստատեղ), փոքր — «Կապույտ դահլիճ» (350 նստատեղ), VIP (35 նստատեղ), «Կարմիր»  փոքր դահլիճ (49 նստատեղ) և մեծ «Կապույտ դահլիճ»։Կինոթատրոնին հարակից շատրվանը վերանորոգվեց և վերաբացվեց 2010 թվականին:

Երևանի Կամերային թատրոն

Երևանի Կամերային թատրոնը պաշտոնապես բացվել է 1981 թվականի դեկտեմբերի 15-ին: 1981 թվականին թատրոնն ուներ հարմարավետ շենք և թատերախումբ նաև հիմնվեց Կամերային թատրոնի ջազ-տրիոն՝ ԱրտաշեսՔարթալյանի գլխավորությամբ, որի երաժշտությամբ համեմվում էին թատրոնի ներկայացումները։

Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ․․․

Ձա՛յն տուր, ով ծովակ, ինչո՞ւ լռում ես.
Ողբակից լինել չկամի՞ս դժբախտիս։
Շարժեցե՛ք, զեփյուռք, ալիքը վետ-վետ.
Խառնեք արտասուքս այս ջրերիս հետ։

Հայաստանի մեջ անցքերին վկա,
Սկզբից մինչ այժմ, խնդրեմ, ինձ ասա՛.
Մի՞թե միշտ այսպես կը մնա Հայաստան՝
Փշալից անապատ, երբեմն բուրաստան։

Մի՞թե միշտ այդպես ազգը խղճալի,
Կը լինի ծառա օտար իշխանի,
Մի՞թե Աստուծո աթոռի մոտին
Անարժան է հայն եւ հայի որդին։

Արդյոք գալո՞ւ է մի օր, ժամանակ,
Տեսնել Մասիսի գլխին մի դրոշակ,
Եվ ամեն կողմից պանդուխտ հայազգիք
Դիմել դեպ իրենց սիրուն հայրենիք։

Դժվար այդ. միայն, տեսուչըդ վերին,
Կենդանացրո՛ւ հայության հոգին,
Ծագի՛ր նոցա դու քո լոյս գիտության,
Որով իբր էակ նոքա բանական,
Կը ճանչեն մարդուս կյանքի խորհուրդը,
Կը լինին գործովք տիրոջ փառաբան։

Րաֆֆի.

Անհատական նախագիծ

ՍՈՒՏԱՍԱՆ

Այրարատի բարբառ

Ըլնում ա չիլնում մի թագավոր: Էս թագավորը սաղ իրա երկրումը շառ ա գոռալ տալի, թե՝ «Ո՛վկարենա մի էնթավուր լավ սուտ ասի, որ ինքը հավան կենա, նրան մի ոսկե խնձոր կտա»:

Գալիս են, ամեն գհից վեր են կենում գալիս՝ է՛լ թագավորի տղա, է՛լ նազրի տղա, է՛լ վեզրի տղա, մախլաս՝ ո՛վ ասես գալիս ա սուտ ասում: Թագավորը ոչ մինին էլա չի հավանում:

Վերջը գալիս ա մի խեղճ քյասիբ, օրեն հացի մուրուցկան. մի եքա բղուղ վեր ա ունում, գալի թագավորի կուշտը։

— Ա՛յ մարդ, խի՞ ես էկե,— հարցնում ա թագավորը։

— Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա,— էկել եմ փողս ուզեմ. էս բղղովը մին ոսկի ես պարտ՝տո՛ւ։

— Սո՛ւտ ես ասում,— ասում ա թագավորը,— ես քեզ զատ չեմ տալու։

— Սուտ եմ ասում՝ ոսկե խնձորը տո՛ւ, ոնց որ խոստացել ես։

Թագավորը նոր ա գլխի ընկնում, թե բանը ընչումն ա, խոսքը փոխում ա.— Չէ՛, ղո՛րթ ես ասում,— ասում ա։

— Ղորթ եմ ասում՝ մի բղուղ ոսկիս տո՛ւ։

Թագավորը տենում ա, որ չէ՛, Սուտասանը տարավ, էլ ձեն֊ծպտուն չի հանում, սուս ու փուս վերա ունում ոսկե խնձորը տալի նրան։

Աշխարհաբար

Լինում է չի լինում մի թագավոր է լինում: Թագավորը ամբողջ իր երկրում հայտարարում է, թե <<Ով կարող է այնպիսի լավ սուտ ասել, որ ինքը հավանի, նրան մի ոսկի խնձոր կտա:

Գալիս են, ամեն գյուղից վեր են կենում գալիս՝ է՛լ թագավորի տղա, է՛լ նազիրի տղա, է՛լ վեզիրի տղա, ինչևիցե՝ ով ասես գալիս սուտ է ասում: Թագավորը ոչ մեկին էլ չի հավանում:

Վերջապես գալիս է մի խեղճ աղքատ, ծայրահեղ աղքատ, մի մեծ կավե աման է բարձրացնում, գնում թագավորի մոտ:

— Այ մարդ ինչո՞ւ ես եկել, հարցնում է թագավորը:

— Թագավորն ապրած կենա, — ասում է, — եկել եմ գումարս վերցնեմ: Իմ պարտք ոսկին տուր:

— Սուտ ես խոսում, —  ասում է թագավորը, — ես քեզ ոչինչ չեմ տալու:

— Սուտ եմ խոսում ՝ ոսկե խնձորը տուր, ինչպես խոստացել ես:

Թագավորը նոր գլխի է ընկնում, թե բանը ինչումն է, խոսքը փոխում է: —  Չէ՛, ճիշտ ես ասում,— ասում է։

— Ճիշտ եմ ասում՝ մի աման ոսկիս տուր:

Թագավորը տեսնում է, որ չէ՛, Սուտասանը տարավ, էլ ձայն չի հանում, սուս ու փուս վեր է կենում ոսկե խնձորը տալիս նրան։

ԻՆՉ ՈՐ ՑԱՆԵՍ, ԸՆ ԷԼ ԿՀՆՁԵՍ

Ըլնում ա, չի լնում մի լաչառ, անզգամ հարս։ Օրեն մի օրը էդ հարսի կեսուրը հիվանդանում ա, տեղով֊բարձով թեք ընկնում։ Էդ կեսոր սիրտը խորոված ա ուզում։

Կանչում ա հարսին.— Ա՛ղջի,— ասում ա,— սիրտս խորոված ա ուզում, ի՛նչ կըլնի՝ էթաս մի քանի թիքա խորոված անես, բերես ուտեմ։

Հարսն ա՝ ջուղաբ չի տալի, փնթփնթալոն, թոնթորալոն դուս ա գալի քուչեն, առվիցը մի քանի գորտ ա բռնում, բերում խրում շամփուրը, լավ-լազաթին խորովում, եննա քաշում հացի վրեն, տանում դնում կեսոր աղաքը։ Խեղճ կեսուրը մի կտոր վեր ա ունում ուտում տենում ա՝ գորտի միս ա։

— Ա՛յ որդի,— ասում ա,— ինձ գորտի միս ուտացրիր, բան չկա. ասսանից եմ խնդրե՝ քե՛զ էլ փոխ ըլնի, թիքումդ գտնվի։

Ասում ա՝ ֆոgին տալի։

Անց ա կենում մի վախտ՝ մի տարի, էրկու տարի, իրեք տարի, էդ անզգամ հարսը մի հասած տղա ա ունենում, բերում ա, դրան պսակում։ Դրան մի շատ խոնար, ասսու գառը հարս ա ռաստ գալի։

Օրեն մի օրը էդ կեսուրը սաթլշամ ա ըլնում, հիվանդանում, տեղով-բարձով թեք ընկնում։ Հարսը կեսոր յորղան-դոշակի կշտիցը չէր հեռանում՝ գշեր, ցերեկ մուղաթ էր կենում, ի՛նչ ուզում էր, ալբիալը էթում էր բերում, է՛ս տալի, է՛ն տալի, դեղ խմացնում, շորվա անում, ուտացնում, մախլաս, գլխներդ ինչ ցավացնեմ, հիվանդ ա էլի՛, ինչ սիրտն ուզում էր՝ ալուստի վազում էր բերում:

Օրեն մի օրը էդ կեսոր սիրտն էլ ա խորոված ուղում։

Կանչում ա հարսին.— Ա՛ղջի — ասում ա, սիրտս խորոված ա ուզում. ի՛նչ կըլնի՝ էթաս մի քանի թիքա խորոված անես, բերես՝ ուտեմ։

— Ա՛չքիս վրեն,— ասում ա հարսը:

Էթում ա էն սհաթը մարդին ղրկում բազար, մի լավ սուկի առնել տալի, բերում կոտորում, սոխը վրեն չրթմիշ անում, էթում շամփուրը բերում, շարում, տանում քաշ անում թունդիրը, որ խորովի: Մի քանի հետ շուռե֊շուռ ա տալի, որ չէրվի, եննա հանում ա՝ տենա էփել ա, թե չէ։ Հանում ա․․․ ի՛նչ տենում՝ խորովածացուն քոմմա գորտ ա դառե։ Շամփուրը ձեռին մնում ա սառած կաննած չի իմանում՝ էս ի՛նչ բաս ա։

Բերում ա էդ խորոված գորտերը շամփրի վրիցը քաշում, դեն ածում, թազադան մարդին ղրկում, սուկի բերիլ տալի, խորովում, շամփրի վրեն շարում, կախ տալի թունդիրը։ Մի քիչ կենում ա, հանում ա, տենում՝ էլի գորտ ա դառե։

Որ շատ ետանում ա, կեսուրը ընդիան ձեն ա տալի.— Ա՛ղջի,— ասում ա, — ի՞նչ էլար, թե՛զ արա խորովածը բե՛, է՜:

Հարսը թողում ա, գալի կեսոր կուշտը։

— Ա՛յ, նանի, ասում ա, բա չես ասի՝ ըսե՛նց, ըսե՛նց բան, խորովածացուն ինչքամ շարում եմ՝ գորտ ա դառնում։ Չեմ իմանում է՛ս ինչ բաս ա։

Կեսուրը ալբիալը գլխի ա ընկնում, թե բանն ընչումն ա։

— Գնա՛ բե, ա՛յ որդի,— ասում ա,— գնա՛ բե. տվել եմ, պտի առնեմ։

Դրուստ ա ասած. «Ինչ որ ցանես՝ ըն էլ կհնձես»։

Աշխարհաբար

Լինում է չի լինում մի լկտի, անամոթ հարս: Օրերից մի օր այդ հարսի սկեսուրը հիվանդանում է, անկողին է ընկնում: Այդ սկեսուրի սիրտը խորոված է ուզում:

Կանչում է հարսին. — Ա՛ղջի, — ասում է, — սիրտս խորոված է ուզում, ինչ կլինի գնաս մի քանի հատ խորոված անես, բերես ուտեմ:

Հարսն էլ՝ պատասխան չի տալի, փնփնթալով, դժգոհելով դուրս է գալիս փողոց, առվից մի քանի գորտ է բռնում, բերում է խրում է շամփուրը, շատ լավ խորովում, հետո քաշում հացի վրա, տանում դնում է սկեսուրի առաջ: Խեղճ սկեսուրը մի կտոր ուտում է տեսնում է, որ գորտի միս է:

— Այ որդի, — ասում է, — ինձ գորտի միս կերակրիր, բան չկա Աստծուց եմ խնդրել, քեզ էլ  պատասխանը լինի, հացիդ մեջ հայտնվի։

Անցնում է մի ժամանակ՝ մի տարի, երկու տարի, երեք տարի, անամոթ հարսը մի առողջ տղա է ունենում: Բերում ամուսնացնում : Նրան մի շատ խոնարհ, անմեղ հարս է հանդիպում:

Օրերից մի օր այդ սկեսուրը մրսում, հիվանդանում է, ընկնում է անկողին: Հարսը սկեսուրի անկողնու կողքից չեր հեռանում՝ գիշեր, ցերեկ պահում էր, ինչ ուզում էր, իսկույն գնում բերում էր, այս էր տալիս, այն էր տալիս, դեղ խմեցնում, ճաշ պատրաստում, կերակրում, ինչևիցե, ձեզ չհոգնեցնեմ, հիվանդ է էլի, ինչ սիրտն ուզում էր՝ իսկույն վազում ու բերում:

Օրերից մի օր այդ սկեսուրի սիրտ էլ է խորոված ուզում:

Կանչում է հարսին. — Ա՛ղջի, — ասում է, — սիրտս խորոված է ուզում, ինչ կլինի գնաս մի քանի հատ խորոված անես, բերես ուտեմ:

— Սիրով, — ասում է հարսը:

Այդ ժամին գնում է (կամ գնում է եկեղեցի) ամուսնուն ուղարկում շուկա, մի լավ սուկի է առնել տալիս, բերում է կտորների է բաժանում, սոխը մանրացնում է վրան, գնում է շամփուրը բերում, շարում է, տանում մցնում թոնիրը, որ խորովի: Մի քանի հատ շուռ ու մուռ է տալիս, որ չայրվի, հետո հանում է՝ տեսնի եփվել է, թե ոչ: Հանում է, տեսնում՝ խորովածը ամբողջովին գորտ է դարձել: Շամփուրը ձեռին մնում է սառած կագնած չի հասկանում էս ինչ գաղտնիքա:

Այդ խորոված գորտերը շամփուրի վրայից հանում ու դեն է նետում, նորից ամուսնուն ուղարկում է, սուկի բերել տալիս է, խորովում է, շամփուրի վրա է հագցնում, կախում է թոնիրը: Մի քիչ անցնում է, հանում տեսնում՝ էլի գորտ է դարձել:

Որ շատ է ուշանում, սկեսուրը այնտեղից ձայն է տալիս. — Աղջի , — ասում է, — ի՞նչ եղար, շուտ արա խորովածը բեր:

Հարսը թողնում է, գալիս է սկեսուրի կողքը:

— Այ տատի, — ասում է, բա չես ասի, խորովածը ինչքան շարեցի գորտ դարձավ: Չեմ հասկանում այս ինչ գաղտնիքա:

Սկեսուրը իսկույն գլխի է ընկնում, թե բանն ինչումն է:

— Գնա բեր այ որդի, — ասում է, — գնա բեր. տվել եմ պտի առնեմ:

Ճիշտն ասած. «Ինչ որ ցանես այն էլ կհնձես»:

Պարույր Սևակ «Սիրտս նման է»

Ա՜խ, սիրտս նաև նման է կարծես…   Նման է կարծես նա մի թութակի,  Որ ո՜ղջ ժամանակ նույն բանն է ասում.  -Ես քեզ եմ ուզում…  

Նման է կարծես նա մի ջութակի,  Որ միա՜կ լարով յոթ լարից շատ է  Ազդում ու հուզում…  

Նման է կարծես մի ջինջ վտակի,  Որ տարբե՜ր հունով, բայց դեպի քեզ է Շարունակ վազում…  

Նման է կարծես մի պատատուկի,  Որ գոտու նման փաթաթվում է քեզ Եվ շա՜տ է սազում…

  Նման է կարծես մի խոր հատակի,  Որ ուրիշներին փետուրի նման պահում է վերև  Եվ միայն քե՜զ է իր խորքը սուզում…

Տեսանյութ