Archive of ‘Աշխարհագրություն’ category

Աշխարագրության տարեկան ամփոփում

Այս ամիսների ընթացքում հասցրել ենք ուսումնասիրել շատ թեմաներ: Ուսումնասիրել ենք մարզեր, գյուղեր, ջրագրական ցանց, գեղեցիկ հնավայրեր: Գնացել ենք ճամփորդությունների ուոսումնասիրել տեղանքները: Նաև պատրաստել ենք պրեզենտացիաներ տարբեր մարզերի մասին:

Ընդհանուր աշխարհագրություն

Աշխարագրություն

Աշխարհի երկրների դասակարգումը և տիպաբանությունը

Համեմատական աշխարհագրական մեթոդ

Գործնական աշխատանք-Քոլեջ

Զարգացած և զարգացող երկրներ

Գործնական աշխատանք հեռավար-Քոլեջ

Իքնուրույն աշխատանք

Ընդհանուր աշխարհագրություն

Առաջադրանքների փաթեթ-Քոլեջ

Առաջադրանքների փաթեթ- Քոլեջ․ 22․11- 27․11․2021թ․

Գեղարքունիքի մարզ

Լոռու մարզ

Հայաստանի Հանրապետություն- թեստ

Առաջադրանք

Քարտեզագրում

Վայոց Ձորի մարզ

Հայաստանի Հանրապետության մարզերը-Ինքնաստուգում

Վայոց ձորի մարզի ռազմավարությունը

Վայոց ձոր

Սյունիքի մարզ
Ապրիլ ամսվա ամփոփում

Սյունիքի մարզ

Սյունիքի մարզ | Armenia tour

Սյունիքի մարզը բարձր լեռնաշղթաների, խորունկ կիրճերի, արագահոս գետերի, գեղատեսիլ ջրվեժների, թավշյա կանաչ սարավանդների, անտառածածկ լեռնալանջերի, քաղցրահամ և
հանքային ջրերի, բնական, պատմաճարտարապետական հուշարձանների, հանքային ու բնական հարուստ ռեսուրսների երկիր է: Երկրաբանական տեսակետից մարզի տարածքը մտնում է ԱլպՀիմալայան երիտասարդ ծալքավոր գոտու մեջ, ուր բնորոշ են լեռնակազմական ակտիվ գործընթացները և հրաբխային երևույթները: Երկրաբանական բարդ կառուցվածքը և տարածքի բարձրությունների մեծ տատանումները պայմանավորել են բնական համալիրների բազմազանությունը և պարզ արտահայտված վերընթաց գոտիականությունը: Այդ իմաստով մարզի
ֆիզիկաաշխարհագրական պայմաններն ընդհանուր առմամբ բարենպաստ չեն տնտեսության զարգացման համար, հետևաբար այն խիստ տարբերվում է հանրապետության մյուս մարզերից:
Մարզի ռելիեֆը խիստ մասնատված է, ընդ որում նկատվում է տարածքի աստիճանական ցածրացում դեպի հարավ-արևելք և արևելք: Այդ ուղղությամբ ել հոսում են մարզի գետերի զգալի մասը(Որոտան, Ողջի, Ծավ և այլն): Հանրապետության մարզերի շարքում ռելիեֆի բարձրությունների ամենամեծ տատանումները Սյունիքում են: Նրա ամենաբարձր կետը Կապուտջուղն է 3904 մ, իսկ ամենացածր կետը Մեղրու կիրճում 380 մ։ Դասօ

Рекламаabout:blankПОЖАЛОВАТЬСЯ НА ЭТО ОБЪЯВЛЕНИЕ

Երկրաբանական հետազոտությունները պարզել են, որ Սյունիքում ծալքավոր լեռնաշղթաները ենթարկվել են վիթխարի խզումների. Դրանց ուղղությամբ էլ տեղի են ունենում առավել ուժեղ երկրաշարժերը և դուրս գալիս հանքային տաք աղբյուրները: Սյունիքի երկրաբանական բարդ կառուցվածքի և բազմազանության պատճառով ձևավորվել է նաև բավական բարդ ռելիեֆ: Այստեղ տարածված են ծալքավոր ու ծայքաբեկորավոր խիստ մասնատված լեռնաշզթաներ, հրաբխային
սարահարթեր, սարավանդներ, կոներ, որոնք կազմված են տարբեր հասակի ապարներից:

Կլիմա— Յուրաքանչյուր տարածքի կլիման մարդու համար ոչ միայն կյանքի և գործունեության բնական պայման է, այլ նաև բնական ռեսուրս, որի դրական հատկանիշները կարելի է խելացիորեն օգտագործել և ստանալ մեծ եկամուտ, ինչպես նաև խուսափել անբարենպաստ պայմաններից, տնտեսական վնասներից: Սյունիքի մարզի կլիման իր ռեսուրսներով ու բազմազանությամբ հանրապետությունում նմանը չունի: ՄԻ քանի տասնյակ կիլոմետր է անջատում Մեղրու չոր մերձարևադարձային գոտին Կապուտջուղի մշտական ձյունից: Կլիմայի այսպիսի բազմազանության պատճառը ռելիեֆի լեռնային բնույթն է և տարածքի խիստ մասնատվածությունը: Կլիմայի վրա հատկապես մեծ ազդեցություն են թողնում տարածքի զգալի բարձրությունը ծովի մակերևույթից, լեռնաշղթաների դիրքադրությունը, լայն գետահովիտների և գոգավորությունների պարփակվածությունը: Կապանի և Գորիսի տարածաշրջանների լեռնալանջերի և գետահովիտների մեծ մասը ուղղված է դեպի արևելք: Այդ պատճառով արևելքից ներթափանցող օդային զանգվածները, բարձրանալով լանջերն ի վեր, հետզհետե սառչում են, որի հետևանքով մեծանում է հարաբերական խոնավությունը, և արևմտահայաց լանջերին ու Սիսիանի գոգավորության վրա տեղումերը շատ քիչ են լինում: Այդ է պատճառը, որ Բարգուշատի լեռնաբազուկների արևելահայաց լանջերը << խլելով>> տեղումները, անտառապատ են, իսկ արևմտյան և հյուսիսային լանջերը` մեծ մասամբ անտառազուրկ: Դրա հետևանքով վերընթաց լանդշաֆտային գոտիների բնույթն ու հաջորդականությունը արևմտահայաց և արևելահայաց լանջերին իրարից խիստ տարբերվում են: Նման պայմաններ են ստեղծվում նաև Մեղրու տարածաշրջանում: Այս դեպքում խոնավաբեր օդային զանգվածները պատնեշվում են Մեղրու լեռնաշղթայի կողմից: Միայն հզոր և խիստ խոնավ արևելյան զանգվածների ներխուժման ժամանակ է, որ Սիսիանի և Մեղրու տարածաշրջանները դրսից տեղումեր են ստանում: Նույնատիպ երևույթ նկատվում է նաև արևմտյան խոնավաբեր օդային զանգվածների ներխուժման ժամանակ: Այս դեպքում Սյունիքի մարզը պատնեշողը Զանգեզուրի լեռնաշղթան է, որի հաղթահարման պրոցեսում օդային զանգվածները խիստ տրանսֆորմացվում են և չորանում:
Գորիսն իր շրջակայքով մեր հովտային շրջանների մեջ ամենախոնավ ու անձրևոտ վայրն է, իսկ Արաքսի հովիտը Մեղրու շրջանում ամենաչորայինը։ Լեռնակատարներում ու լեռնանացքներում փչում են ամենաուժեղ քամիները, իսկ Զանգեզուրի գոգոավորությունում անհողմ եղանակներ շատ լավ հաճախ են լինում, քան որևէ այլ մասում։ Սիսիանի շրջանը ամենացուրտն է թե ավելի հյուսիս գտնվելու և թե, մանավանդ, զգալի բարձրության պատճառով, ըստ որում բարձր են ոչ միայն
շրջակա լեռները, այլև ինքը` գոգավորության հատակը (ծ.մ.1500-1700 մ):
Բազարչայում (2031 մ.), տարեկան հինգ ամիս օդի միջին ջերմաստիճանը 00-ից
ցածր է լինում: Հունվար ամսվա միջինը մոտ -100 է, իսկ ամենախիստ սառնամանիքը
կարող է հասնել -370-ի: Ձյունածածկույթը հաստատվում է դեկտեմբերի առաջին
տասնօրյակից և վերանում ապրիլի սկզբին, մնալով 131 օր և առավել հզորության
(48 սմ.) հասնելով փետրվարի երկրորդ և մարտի առաջին տասնօրյակներին:
Բարձրավանդակներում ու լեռներում ձմռանն առատ ձյուն է տեղում, լեռնանցքները
փակվում են, հաճախ լինում են սաստիկ բուքեր. Եռաբլրի սարավանդում Սիսիանի և
Գորիսի միջև անցյալներում հաղորդակցությունը մի քանի ամիս ընդհատվում էր:
Սյունիքի հրաբխային բարձրավանդակում ձմեռը տևում է 6-7 ամիս, գետինը ձյունով
ծածկված է մնում 200 օր և ավելի:
Փոքր ինչ մեղմ է ձմեռը Սիսիանում, որտեղ օդի հունվարյան միջինը կազմում է -5,40: Շատ ավելի մեղմ ձմեռներ են լինում Գորիսի և ավելի ցածրադիր Կապանի գոգավորություններում. Այստեղ բացասական միջին ջերմաստիճաններ ունի միայն հունվար ամիսը (-1,30): Գորիսում ձյունածածկույթի միջին տևողությունը տարեկան ընդհամենը 52 օր, իսկ նրա հզորությունը ամբողջ ձմեռվա ընթացքում նույնիսկ 10 սմ. չի հասնում: Կապանի, և մանավանդ, Մեղրու շրջանի ցածրադիր մասերը ձյան տեղումներ շատ քիչ են տեսնում. Էլ ավելի հազվադեպ է գոյանում ձյան կայուն ծածկույթ: Այստեղ օդի միջին ջերմաստիջանը ավելի բարձր է քան Հայաստանի այլ վայրերում: Տարեկան միջինը կազմում է 140 , հունվարյան միջինը 00 ից բարձր է, որը նույնպես բացառիկ երևույթ է Հայաստանում: Ձմռանը Մեղրի քաղաքում և Արաքսի ձախափնյա գյուղերում ցերեկը լինում է մեղմ, երբեմն նույնիսկ տաք եղանակ, մինչև 200 ջերմությամբ, այսինքն այնքան, որքան Լենինգրադում սովորաբար լինում է ամռան ամիսներին` հուլիսին և օգոստոսին: Մեղրիում այդ ամիսներին միջին ջերմաստիճաները լինում են 270, իսկ շոքերը հասնում են 350-380 ի, որոշ դեպքերում 400-410-ի: Ամառնե Սյունիքում մեղմ են, նույնիսկ ցածրադիր շրջաններում: Ինչպես օդի ջերմաստիճանի, այնպես էլ մթնոլորտային տեղումների տարածման պատկերը Սյունիքում շատ խայտաբղետ է: Լեռներում միշտ էլ ավելի շատ ձյուն և անձրև է թափվում, քան գոգավորություններում: Բավականին չորային է Սիսիանի գոգավորության ցածրադիր մասը, որի տարեկան մթնոլորտային տեղումների քանակը 366 մմ է, իսկ առավել շատ անձրևներ են գալիս Կապանի և հատկապես Գորիսի գոգավորություններում` 450-500մմ, որը բաժին է ընկնում
տարվա տաք եղանակներին, գլժավորապես գարնան ամիսներին: Ավելի չորայնությամբ աչքի է ընկնում Մեղրու կլիման. Դա չոր մերձարևադարձային կլիմա է: Այդտեղ մթնոլորտային տեղումների տարեկան միջին քանակը 250-270 մմ-ից ավել չէ:

Ջրագրությունը Սյունիքի մարզն ունի ջրագրական խիտ ցանց, որը պայմանավորված է տարածքի մասնատվածությամբ և լեռներում թափվող առատ տեղումներով: Մարզի գետերին բնորոշ է լեռնային բնույթը: Հաջորդ առանձնահատկությունն այն է, որ մարզի գետերն ունեն անկայուն ռեժիմ և մակարդակի մեծ տատանումներ: Գետերի մյուս առանձնահատկությունն այն է, որ դրանց սնումը կատարվում է բացառապես ձնհալքի, անձրևաջրերի և ստորերկրյա ջրերի հաշվին: Այստեղ սառցադաշտային սնումը գրեթե բացակայում է: Որոտանը Սյունիքի մարզի ամենախոշոր գետն է: Այն հանդիսանում է Արաքսի ձախակողմյան վտակներից մեկը և Ախուրյանից հետո երկրորդն է
հանրապետությունում: Որոտանի երկարությունը 178 կմ է (Հայկական ՍՍՀ ջրագրությունը, 1981):
Որոտանի Շաքի վտակի վրա գոյացել է համանուն գեղեցիկ ջրվեժը, որն ամբողջովին ձևավորվում է Շաքի գյուղի աղբյուրներից (Մանասյան և ուրիշներ, 2002):
Սյունիքի մարզը ՀՀ ամենաակտիվ սելավային շրջաններից մեկն է: Սելավները ձևավորվում են հիմնականում չոր, ցամաքային կլիմայի, բարդ երկրաբանական կառուցվածք Զանգազուրի լեռնաշղթայի լճեր և Սյունիքի բարձրավանդակի լճեր:

ՀՀ Սյունիքի մարզը, գրավելով ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակության կարևոր դիրք, ունենալով բնահումքային հարուստ պաշարներ, արտադրական մեծ ներուժ և հանդիսանալով ՀՀ ամենախոշոր վարչական ու տնտեսական մարզերից մեկը, միաժամանակ մնում է համեմատաբար քիչ բնակեցված և տնտեսապես թույլ յուրացված, ինչը մասամբ պայմանավորված է մայրաքաղաքից ունեցած մեծ հեռավորությամբ և տրանսպորտային հաղորդակցության այլընտրանքային միջոցների բացակայությամբ:

Մարզի տնտեսության ընդհանուր ծավալում գերակշռողը արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերն են:

Մարզի արդյունաբերության հիմնական ճյուղը հանքարդյունաբերությունն է և էլեկտրաէներգիայի արտադրությունը: Մարզում արտադրվող էլեկտրաէներգիայի գերակշիռ մասը բաժին է ընկնում Որոտանի ՀԷԿ-ի կասկադին: Գյուղատնտեսությունը հիմնականում մասնագիտացած է բուսաբուծության (մասնավորապեսհացահատիկային մշակաբույսերի և կարտոֆիլի արտադրություն) և անասնաբուծության (մասնավորապես խոշոր եղջերավոր անասունների բուծում) մեջ:
Բեռնաուղևորափոխադրումները մարզում իրականացվում են ավտոմոբիլային և
էլեկտրատրանսպորտով (ճոպանուղի): Մարզի տարածքով է անցնում Հայաստանն Իրանի հետ կապող ավտոմայրուղին, որն էական դեր ունի մարզի տնտեսության զարգացման գործում: 2008թ.-ին շահագործման է հանձնվել «Կապան-Ծավ-Մեղրի» ռազմավարական նշանակություն ունեցող
ավտոմայրուղին, որը, որպես այլընտրանք «Կապան-Քաջարան-Մեղրի» միջպետական
ճանապարհին` տեխնիկական ցուցանիշներով գերազանցում է վերջինիս:

Պրեզենտացիա

Ապրիլ ամսվա ամփոփում

  1. Վերլուծել Արարատի մարզի բնական պայմանների առանձնահատկությունները:
  2. Ի՞նչ ընդհանոր և տարբերիչ գծերով են բնութագրվում Վայոց ձորի և Արարատի մարզի գյուղատնտեսթյունը և արդյունաբերությունը:
  3. Գնահատե՛ք Վայոց ձորի և Արարատի մարզերի տնտեսական զարգացման հնարավորություններն ու  հեռանկարները:
  4. Առանձնացնել Արարատի և Վայոց ձորի մարզերում առկա բնապահպանական հիմնախնդիրները:
  5. Ներկայացնել ձեր կողմից առաջարկվող որևէ մարզի ռազմավարական ծրագիր:

Պատասխաններ՝

  1. Արարատի մարզի հարավարևմտյան եզրին զուգահեռ 6-13 կմ լայնությամբ ընկած է Արարատյան հարթավայրի հարավարևելյան մասը։ Հյուսիսում Երանոսի լեռնաշղթան է։ Հյուսիսային սահմանն անցնում է Ազատ և դրա վտակ Գողթ գետերով։ Տարածքի ամենացածր կետը Արաքսն է: Ամենաբարձր կետը Սպիտակասար լեռնագագաթն է՝ 3555մ.: Տարածքի միայն մոտ 30% հարթավայր: Մարզի խոշոր գետերն են Արաքսը, Հրազդանը, Ազատը, Վեդին։ Այս ամբողջ տարածքում նաև Արարատի մարզում կլիման ունի աճող գոտիականություն, որոնք հարթավայրային շրջաններից մինչև լեռնային շրջաններ իրար հաջորդում են հետևյալ հաջորդականությամբ ՝ չոր խիստ ցամաքային, չոր ցամաքային, չափավոր ցամաքային, բարեխառն, ցուրտ լեռնային, ձունամերձ: Արարատի մարզում միջին ջերմաստիճանը ցածրադիր և բարձր լեռնային շրջանների միջև տատանվում է +10 °C-ի և -2 °C-ի միջև։ Գարունն տևում է կարճատև: Ձմեռը ավելի տաք և արևոտ է լինում քան Արարատյան գոգավորությունում:  Մայիսի երկրորդ տասնօրյակից օդի ջերմաստիճանն անցնում է 15 °C-ից, սկսվում է չոր, հաճախ խորշակներով երկարատև ամառը, որը շարունակվում է մինչև սեպտեմբերի երկրորդ կեսը։ Ընդհանուր առմամբ Արարատի մարզն աչքի է ընկնում կլիմայի չորությամբ: Ընդհանուր առմամբ Արարատի մարզն աչքի է ընկնում կլիմայի չորությամբ: Գետերից միայն Արածո գետն է, որ իր ստորին հոսանքում անցնում է Հայաստանից դուրս։ Արածո գետի վրա՝ Զանգակատան ջրամբարն է:
  2. Արարատի մարզը տնտեսապես ամենազարգացած մարզերից է, հատկապես զարգացած է գյուղատնտեսությունը: Առավել զարգացած է երկրագործությունը։Լեռնային վայրերում հատկապես զարգացած է անասնապահությունը։ Արարատի մարզի արդյունաբերությունում կարևոր տեղ ունի լեռնահանքային արդյունաբերությունը։Կան նաև հանքային ջրեր Արարատը և Վեդին։Մետաղական հանածոներ չկան։ Շատ զարգացած է սննդի արդյունաբերությունը։Գոյություն ունեն մի շարք գործարաններ, որոնք զբաղվում են մարզում արտադրված գյուղմթերքի վերամշակմամբ : Արարատի մարզը զբաղվում է նաև ալկոհոլային խմիչքների արտադրությամբ : Վայոց ձորի մարզում նույնպես զարգացած է գյուղատնտեսությունը,մարդիկ զբաղվում են անասնապահությամբ, թռչնաբուծությամբ,պտղաբուծությամբ, խաղողագործությամբ այտեղ է գտնվում Արենի գյուղը որը զբաղվում է գինեգործությամբ :
  3. Մարզում ծրագրի իրականացման քաղաքականության գերակայություն են համարվում՝ անտառների վերականգնում, վերարտադրություն, անտառային ռեսուրսների պահպանությունը և կայուն օգտագործումը, հողերի դեգրադացիայի կանխում, անապատացմանը նպաստող անտրոպոգենգործոնների նվազեցում, բնական կերահանդակների կայուն կառավարում ևկենսաբազմազանության պահպանումը, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարում և օգտագործումը, արդյունաբերական թափոնների և կենցաղային աղբի հեռացումը:

Վայոց ձոր

Մարզկենտրոնը`   Եղեգնաձոր
Մարզի կազմավորման թիվը՝ 1996թ.
Տարածաշրջանները`   Վայքի շրջան, Եղեգնաձորի շրջան
Քաղաքային համայնքների թիվը`   3 համայնք
Գյուղական համայնքների թիվը`   41 համայնք
Ընդհանուր տարածքը`   2,308 կմ²
Բնակչության ընդհանուր թիվը (ըստ 2009թ.ի հունվարի 1-ի տվյալների)`   55,8 հզ

Ընդհանուր նկարագիր ՀՀ Վայոց ձորի մարզը շրջապատված է բարձր լեռներով, ջրբաժան լեռնաշղթաներով, որոնք, յուրահատուկ բնական պատնեշներ հանդիսանալով նրա և հարևան տարածքների միջև, այն դարձնում են աշխարհագրական մի ամբողջություն:ՀՀ Վայոց ձորի մարզն ունի կենդանական և բուսական բազմազան աշխարհ: Տարածքի 5.7%-ը կամ 13240.1 հա կազմում են բնական անտառները: Արտակարգ խայտաբղետ է մարզի մակերևույթը: Հրաբխային ուժերը, երկրաշարժերը, Արփա գետի և դրա վտակների ջրերն առաջացրել են տարբեր ուղղություններով ձգվող բազմաթիվ լեռնաշղթաներ`   մեծ ու փոքր գագաթներով, խորհրդավոր ձորեր, լեռնանցքներ, սարահարթեր, գոգավորություններ, դաշտեր, մարգագետիններ և բնական բազմապիսի կերտվածքներ, որի ամենավառ օրինակն է Ջերմուկի հիասքանչ ջրվեժը (60 մ):ՀՀ Վայոց ձորի կլիման ընդհանուր առմամբ ցամաքային է`   ցուրտ կամ չափավոր ցուրտ ձմեռներով և շոգ կամ տաք ամառներով: Օդի առավելագույն աստիճանը հարավային շրջաններում հասնում է + 41օ C-ի, իսկ բացարձակ նվազագույնը`   -35օ C-ի: Տեղումները կազմում են տարեկան 300-ից 700 մմ:Մարզի տնտեսության ընդհանուր ծավալում գերակշռողը գյուղատնտեսությունն է: Գյուղացիական տնտեսությունները հիմնականում զբաղվում են անասնաբուծությամբ, որի արտադրանքը կազմել է գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի 63%-ը: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալում որոշակի տեսակարար կշիռ ունեն նաև թռչնաբուծությունը, խաղողագործությունը, պտղաբուծությունը և բանջարաբուծությունը: Արդյունաբերության ոլորտում հիմնականում զարգացած են ոչ ոգելից ըմպելիքի`   «Ջերմուկ» հանքային ջրերի, ինչպես նաև խաղողի գինու արտադրությունները: Մարզում ակնհայտ են ներքին և արտաքին զբոսաշրջության զարգացման մեծ հեռանկարները։

Մարզի բնակչությունը Վայոց Ձորի մարզը աչքի է ընկնում բնակչության ոչ միայն ամենափոքր բացարձակ թվով, այլև ամենացածր խտությամբ ՀՀ-ում:Հնագիտական պեղումներով պարզվել է, որ Վայոց Ձորի տարածքը բնակեցված է եղել բրոնզի դարից սկսած: Այն նույնպես բազմիցս ենթարկվել է օտար նվաճողների ասպատակությունների ու ավերածությունների: Եղել են զանգվածային ջարդեր ու բռնագաղթեր: Փոխվել է բնակչության թվաքանակն ու կազմը: Հայ բնակչության առաջին զանգվածային վերադարձը տեղի է ունեցել 1828-1829թթ.: Արևելյան Հայաստանը միանալուց Ռուսաստանին հետո Իրանի Խոյ և Սալմաստ գավառներից այստեղ հիմնադրված հայ ընտանիքները ավելացրին մարզի բնակչության քանակը: 

Քաղաքները Մարզի երեք քաղաքներն էլ`   Եղեգնաձորը, Ջերմուկը և Վայքը փոքր քաղաքներ են: Մարզկենտրոնը`   Եղեգնաձորը, պատմական Սյունիքի հնագույն բնակավայրերից է: Այն եղել է տարբեր հայ իշխանական տների աթոռանիստը: Ռուսաստանին միանալու պահին նա մի փոքր գյուղ էր, որն աճեց Պարսկաստանից գաղթած հայ ընտանիքների հաշվին: Նրա աճը նկատելի դարձավ 1931թ. հետո, երբ դարձավ վարչական շրջանի կենտրոն:Մարզում առանձնահատուկ տեղ է գրավում Ջերմուկ քաղաքը: Նա առաջնակարգ առողջարանի հռչակ ունի: Ամեն տարի քաղաքի սանատորիաներում իրենց առողջությունն են վերականգնում ու հանգիստ են անցկացնում Հայաստանի ու արտասահմանի հազարավոր քաղաքացիներ: Այստեղ է կատարվում հանրահայտ «Ջերմուկ» հանքային ջրի շշալցումը և առաքումը աշխարհի։ ՋՐԱԳՐԱԿԱՆ ՑԱՆՑԸ  Վայոց ձորի տարածքը մասնատված է բազմաթիվ գետակներով, գետերով, հովիտներով։ Հիմնական զարկերակը Արփա գետն է, որը մարզի տարածքում հոսում է 92կմ, 2080մ քառ. ջրահավաք ավազանով։ Արփան սկիզբ է առնում մարզի տարածքում` 3260մ բարձրությունից, Սյունիքի բարձրավանդակի հյուսիսարևմտյան լանջերից, թափվում է Արաքս գետը, Նախիջևանի տարածքում։ Այն հարուստ է վտակներով, որոնք տեղ-տեղ առաջացնում են սահանքներ և ջրվեժներ, որոնցից են Ջերմուկի (Ջրահարսի ջրվեժը) և Հերհերի ջրվեժները։ Ամենախոշոր վտակը Եղեգիսն է, որի հովիտը Վայոց ձորի գեղատեսիլ շրջաններից է, ինչպես նաև հատուկ պահպանվող տարածքներց մեկը։ Վայոց ձորի բոլոր գետերն ու գետակները սրընթաց են, արագահոս, ունեն մեծ անկում ու թեքություն և հարուստ են էներգետիկ պաշարներով։ Արփայի ջրերի մի մասը Սևանա լիճ փոխադրելու նպատակով կառուցվել է 48կմ երկարությամբ Արփա-Սևան ստորգետնյա ջրատար թունելը, որը սկիզբ է առնում Կեչուտի ջրամբարից։ Մարզում է գտնվում նաև Հերհերի ջրամբարը և էլի մի շարք փոքր լճեր և լճակներ, որոնք ունեն բնապահպանական և հանգստի գոտու նշանակություն։

Հայաստանի Հանրապետության մարզերը-Ինքնաստուգում

1․ Ո՞ր շարքի մարզկենտրոններն են դասավորված հարավից հյուսիս հաջորդականությամբ.
1) Եղեգնաձոր, Աշտարակ, Գյումրի, Արտաշատ
2) Եղեգնաձոր, Արտաշատ, Աշտարակ, Գյումրի
3) Արտաշատ, Աշտարակ, Եղեգնաձոր, Գյումրի
4) Եղեգնաձոր, Արտաշատ, Գյումրի, Աշտարակ

2․ Ընտրել «մարզ – քաղաք» համապատասխանությունների ճիշտ շարքը.

  1. Տավուշի ա. Գորիս
  2. Արարատի բ. Մասիս
  3. Սյունիքի գ. Դիլիջան
  4. Շիրակի դ. Արթիկ
    1) 1–գ, 2–բ, 3–ա, 4–դ 3) 1–դ, 2–ա, 3–գ, 4–բ
    2) 1–ա, 2–բ, 3–գ, 4–դ 4) 1–դ, 2–բ, 3–ա, 4–գ

3․ Ի՞նչն ընդհանուր չէ Արարատի և Արմավիրի մարզերի համար.
1) Գերիշխում են կուլտուր ոռոգելի հողերը:
2) Արդյունաբերության մեջ առաջատար է ատոմային էներգետիկան:
3) Բնորոշ են խոշոր գյուղերը:
4) Գյուղատնտեսության զարգացման գլխավոր պայմանն արհեստական ոռոգումն է:

4․ Տավուշի մարզում տնտեսության ո՞ր ենթաճյուղն է բացակայում.
1)
գինու և պահածոների արտադրություն
2) գունավոր մետաղաձուլություն և քիմիական արդյունաբերություն
3) հանքային ջրերի արտադրություն և զբոսաշրջություն
4) գորգագործություն և փայտամշակություն

5․ Ի՞նչն է ընդհանուր Կապան և Հրազդան քաղաքների համար.
1) Երկաթուղային հանգույցներ են:
2) Արդյունաբերության առաջատար ճյուղը պղնձաձուլությունն է:
3) Գործում են հզոր ջերմաէլեկտրակայաններ:
4) 20–րդ դարի 80–ական թվականներին գործել են խոշոր մեքենաշինական ձեռնարկություններ:

6․ Ի՞նչն է ընդհանուր Գյումրի և Իջևան քաղաքների համար.
1) Արդյունաբերության առաջատար ճյուղը փայտամշակումն է: 2) Երկաթուղային հանգույցներ են:
3) Բազմագործառութային քաղաքներ են:
4) Գործում են խոշոր գորգագործական ֆաբրիկաներ:

7․ Հրազդան և Արարատ քաղաքների օդային ավազանի աղտոտման պատճառներից է.
1) մեքենաշինական ձեռնարկությունների առկայությունը
2) շինանյութերի արդյունաբերական ձեռնարկությունների արտանետումները
3) քիմիական արդյունաբերության ձեռնարկությունների արտանետումները
4) գունավոր մետաղաձուլական ձեռնարկությունների արտանետումներ

8․ Արդյունաբերական ձեռնարկությունների արտանետումների հետևանքով առավել աղտոտված բնակավայրեր են.
1) Արարատը և Ագարակը
2) Ջերմուկը և Դիլիջանը
3) Չարենցավանը և Արմավիրը
4) Վեդին և Սպիտակ

9․ Ներկայացնել Գեղարքունիքի և Կոտայքի մարզի զբոսաշրջության զարգացման հեռանկարները։

Երկու մարզերն էլ միմյանց հարեւաններ են հանդիսանում։ Բացի այդ Կոտայքի մարզը Հայաստանի միակ մարզն է, որ արտաքին սահման չունի եւ դա էլ ավելի է հեշտացնում նրանում զբոսաշջության զարգացումը։ Այստեղ է գտնվում է Ծաղկաձորը, Աղվերանը որոնք հանդիսանում են հանգստի գլխավոր գոտիներից մեկը։ Դե իսկ Գեղարքունիքի մարզում է գտնվում Սեւանա լիճը նաեւ Սեւանա վանքը եւ կարծում եմ, որ Սեւանն ինքն է իր մոտ կանչում զբոսաշջիկներին եւ միակ բանը, որ կլիներ, որ ավելանային դա հյուրատներն են։

10․ Համեմատել և առանձնացնել, այն նմանությունները և տարբերությունները, որոնք առկա են Արարատի և Արմավիր մարզերում։

Արարատի եւ Արմավիրի մարզերը երկուսն էլ գտնվում են Արարատյան դաշում եւ նրանց կլիմաները շատ նման են միմյանց։ Նրանց երկուսում էլ առկա են կուլտուր ոռոգելի ջրեր։

Վայոց Ձորի մարզ

Վայոց ձորի մարզ - Wikiwand

Դասի հղում։

  1. Բնութագրել Վայոց ձորի մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։
  2. Նկարագրել Վայոց ձորի մարզի տնտեսության զարգացման նախադրյալները։
  3. Նկարագրել Վայոց ձորի մարզի որևէ լքված գյուղ։

Ագարակաձոր, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզում, մարզկենտրոնից 3 կմ հարավ-արևելք, Արփա գետի ձախ ափին, Ագարակաձոր վտակի գետաբերանի շրջանում։

Եղեգնաձոր քաղաքից գտնվում է մոտ 3 կմ հարավ և հեռավորությունը Երևան քաղաքից 119 կմ է։ Ծովի մակարդակից ունեցած բարձրությունը կազմում է 1120 մ։

Գյուղը հիմնադրվել է XIX դարի սկզբին, թեպետ հիշատակվում է նաև XII-XIII դարերի մասին։ Նախկինում գյուղն կրել է Ագյար անվանումը և ընդգրկված է եղել Երևանի նահանգի Շարուր-Դարալագյազի գավառում։

Սա պատմականորեն եղել է Օրբելյանների կալվածքը և պատմական այս ժամանակահատվածը դիտվում է որպես Վայոց ձորի ամենածաղկուն շրջանը։ Տնտեսական կյանքի և առևտրի զարգացման համար մեծ մշանակություն տալով ճանապարհաշինությանը, Տարսայիճ Օրբելյանը (XIII դար) կառուցել է մի քանի քարավանատներ և կամուրջներ, այդ թվում նաև Ագարակաձորի կամուրջը, որը կանգուն է և գործում է մինչ այսօր։ Այժմ այդ կամրջի միջոցով են Եղեգնաձոր քաղաքի հետ կապ հաստատում Արփա գետի ձախափնյա շատ գյուղեր։

Բնակչությունը ներգաղթել է 1828-1829 թթ.-ին Խոյ, Սալմաստ գավառներից, ինչպես նաև Մակուից։

Կլիմա

Կլիման մերձարևադարձային է՝ չոր, ցամաքային, ամառները՝ շոգ, ձմեռները՝ ցուրտ։ Տարեկան տեղումների քանակը 300-350 մմ է։

Մարզկենտրոնը`   Եղեգնաձոր

Մարզի կազմավորման թիվը՝ 1996թ.

Տարածաշրջանները`   Վայքի շրջան, Եղեգնաձորի շրջան

Քաղաքային համայնքների թիվը`   3 համայնք

Գյուղական համայնքների թիվը`   41 համայնք

Ընդհանուր տարածքը`   2,308 կմ²

Բնակչության ընդհանուր թիվը (ըստ 2009թ.ի հունվարի 1-ի տվյալների)`   55,8 հզ

Ընդհանուր նկարագիր ՀՀ Վայոց ձորի մարզը շրջապատված է բարձր լեռներով, ջրբաժան լեռնաշղթաներով, որոնք, յուրահատուկ բնական պատնեշներ հանդիսանալով նրա և հարևան տարածքների միջև, այն դարձնում են աշխարհագրական մի ամբողջություն:ՀՀ Վայոց ձորի մարզն ունի կենդանական և բուսական բազմազան աշխարհ: Տարածքի 5.7%-ը կամ 13240.1 հա կազմում են բնական անտառները: Արտակարգ խայտաբղետ է մարզի մակերևույթը: Հրաբխային ուժերը, երկրաշարժերը, Արփա գետի և դրա վտակների ջրերն առաջացրել են տարբեր ուղղություններով ձգվող բազմաթիվ լեռնաշղթաներ`   մեծ ու փոքր գագաթներով, խորհրդավոր ձորեր, լեռնանցքներ, սարահարթեր, գոգավորություններ, դաշտեր, մարգագետիններ և բնական բազմապիսի կերտվածքներ, որի ամենավառ օրինակն է Ջերմուկի հիասքանչ ջրվեժը (60 մ):ՀՀ Վայոց ձորի կլիման ընդհանուր առմամբ ցամաքային է`   ցուրտ կամ չափավոր ցուրտ ձմեռներով և շոգ կամ տաք ամառներով: Օդի առավելագույն աստիճանը հարավային շրջաններում հասնում է + 41օ C-ի, իսկ բացարձակ նվազագույնը`   -35օ C-ի: Տեղումները կազմում են տարեկան 300-ից 700 մմ:Մարզի տնտեսության ընդհանուր ծավալում գերակշռողը գյուղատնտեսությունն է: Գյուղացիական տնտեսությունները հիմնականում զբաղվում են անասնաբուծությամբ, որի արտադրանքը կազմել է գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի 63%-ը: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալում որոշակի տեսակարար կշիռ ունեն նաև թռչնաբուծությունը, խաղողագործությունը, պտղաբուծությունը և բանջարաբուծությունը: Արդյունաբերության ոլորտում հիմնականում զարգացած են ոչ ոգելից ըմպելիքի`   «Ջերմուկ» հանքային ջրերի, ինչպես նաև խաղողի գինու արտադրությունները: Մարզում ակնհայտ են ներքին և արտաքին զբոսաշրջության զարգացման մեծ հեռանկարները:

Վայոց ձոր

 Մարզի բնակչությունը Վայոց Ձորի մարզը աչքի է ընկնում բնակչության ոչ միայն ամենափոքր բացարձակ թվով, այլև ամենացածր խտությամբ ՀՀ-ում:Հնագիտական պեղումներով պարզվել է, որ Վայոց Ձորի տարածքը բնակեցված է եղել բրոնզի դարից սկսած: Այն նույնպես բազմիցս ենթարկվել է օտար նվաճողների ասպատակությունների ու ավերածությունների: Եղել են զանգվածային ջարդեր ու բռնագաղթեր: Փոխվել է բնակչության թվաքանակն ու կազմը: Հայ բնակչության առաջին զանգվածային վերադարձը տեղի է ունեցել 1828-1829թթ.: Արևելյան Հայաստանը միանալուց Ռուսաստանին հետո Իրանի Խոյ և Սալմաստ գավառներից այստեղ հիմնադրված հայ ընտանիքները ավելացրին մարզի բնակչության քանակը: 

Քաղաքները Մարզի երեք քաղաքներն էլ`   Եղեգնաձորը, Ջերմուկը և Վայքը փոքր քաղաքներ են: Մարզկենտրոնը`   Եղեգնաձորը, պատմական Սյունիքի հնագույն բնակավայրերից է: Այն եղել է տարբեր հայ իշխանական տների աթոռանիստը: Ռուսաստանին միանալու պահին նա մի փոքր գյուղ էր, որն աճեց Պարսկաստանից գաղթած հայ ընտանիքների հաշվին: Նրա աճը նկատելի դարձավ 1931թ. հետո, երբ դարձավ վարչական շրջանի կենտրոն:Մարզում առանձնահատուկ տեղ է գրավում Ջերմուկ քաղաքը: Նա առաջնակարգ առողջարանի հռչակ ունի: Ամեն տարի քաղաքի սանատորիաներում իրենց առողջությունն են վերականգնում ու հանգիստ են անցկացնում Հայաստանի ու արտասահմանի հազարավոր քաղաքացիներ: Այստեղ է կատարվում հանրահայտ «Ջերմուկ» հանքային ջրի շշալցումը և առաքումը աշխարհի

ՋՐԱԳՐԱԿԱՆ ՑԱՆՑԸ  Վայոց ձորի տարածքը մասնատված է բազմաթիվ գետակներով, գետերով, հովիտներով։ Հիմնական զարկերակը Արփա գետն է, որը մարզի տարածքում հոսում է 92կմ, 2080մ քառ. ջրահավաք ավազանով։ Արփան սկիզբ է առնում մարզի տարածքում` 3260մ բարձրությունից, Սյունիքի բարձրավանդակի հյուսիսարևմտյան լանջերից, թափվում է Արաքս գետը, Նախիջևանի տարածքում։ Այն հարուստ է վտակներով, որոնք տեղ-տեղ առաջացնում են սահանքներ և ջրվեժներ, որոնցից են Ջերմուկի (Ջրահարսի ջրվեժը) և Հերհերի ջրվեժները։ Ամենախոշոր վտակը Եղեգիսն է, որի հովիտը Վայոց ձորի գեղատեսիլ շրջաններից է, ինչպես նաև հատուկ պահպանվող տարածքներց մեկը։ Վայոց ձորի բոլոր գետերն ու գետակները սրընթաց են, արագահոս, ունեն մեծ անկում ու թեքություն և հարուստ են էներգետիկ պաշարներով։ Արփայի ջրերի մի մասը Սևանա լիճ փոխադրելու նպատակով կառուցվել է 48կմ երկարությամբ Արփա-Սևան ստորգետնյա ջրատար թունելը, որը սկիզբ է առնում Կեչուտի ջրամբարից։ Մարզում է գտնվում նաև Հերհերի ջրամբարը և էլի մի շարք փոքր լճեր և լճակներ, որոնք ունեն բնապահպանական և հանգստի գոտու նշանակություն։

Առաջադրանք

1․ Ուրվագծային քարտեզի վրա նշել ՀՀ-ն մարզերը, մարզկենտրոնները և խոշոր քաղաքները։

2․ Ուրվագծային քարտեզի վրա նշել ՀՀ-ն ջրագրական ցանցը (գետ, լիճ և ջրամբար)։

Հայաստանի Հանրապետություն- թեստ

1․ Ընտրել «հանքավայրեր – հանքաքար» համապատասխանությունների ճիշտ
շարքը.
ա. Մեղրաձոր, Սոթք 1. պղնձահրաքար
բ. Սվարանց, Դաշքեսան 2. տուֆ
գ. Ալավերդի,Կապան 3. ոսկի
դ. Արագած, Շիրակ 4. երկաթաքար
1) ա–3, բ–4, գ–1, դ–2
2) ա–3, բ–2, գ–4, դ–1
3) ա–1, բ–3, գ–2, դ–4
4) ա–4, բ–1, գ–2, դ–3

2․ Հայկական լեռնաշխարհի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.
1) Շատ կան հանքային բուժիչ աղբյուրներ:
2) Ընդերքը հարուստ է վառելիքային օգտակար հանածոներով:
3) Ոսկու պաշարներ հայտնաբերվել են Սոթքում և Մեղրաձորում:
4) Պղնձահրաքարի խոշոր պաշարներ կան Ալավերդիում և Կապանում:

3․ Հայկական լեռնաշխարհի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.
1) Արևելքից եզրավորվում է Փոքր Կովկասի լեռնային համակարգը կազմող
լեռնաշղթաներով:
2) Հյուսիսային ծալքաբեկորավոր լեռնաշղթաների մարզը շուրջ 500 կմ ձգվում է
Սև ծովի հարավային ափերի երկայնքով:
3) Եզրային ծալքաբեկորավոր լեռներից ամենաբարձրը Կորդվաց լեռնաշղթան է:
4) Միջնաշխարհի կենտրոնական մասով զուգահեռականի ուղղությամբ
ձգվում է Արևելյան (Հայկական) Տավրոսի լեռնաշղթան:

4․ Ընտրել «լեռնագագաթ – բացարձակ բարձրություն» համապատասխանությունների ճիշտ շարքը.
ա. Ջիլո 1. 3550 մ
բ. Սիս 2. 4168 մ
գ. Առնոս 3. 3937 մ
դ. Քաջքար 4. 3925 մ
1) ա–4, բ–1, գ–3, դ–2­
2) ա–1, բ–2, դ–4, դ–3­
3) ա–2, բ–3, գ–1, դ–4
4) ա–2, բ–4, գ–1, դ–3

5․ Լեռնաշղթաների ո՞ր զույգն է պատկանում Ներքին Տավրոսի լեռնագրական
մարզին.
1) Հայկական պար, Այծպտկունք 3) Ծաղկանց, Ջավախքի
2) Վասպուրականի, Կորդվաց 4) Հաքյարի, Մալաթիայի

6․ Ո՞ր լեռնագագաթի բացարձակ բարձրությունն է 4434 մ.
1) Քաջքար 2) Սիփան 3) Սավալան 4) Արագած

7․ Լեռնագրական ո՞ր մարզը Միջնաշխարհի մեջ չի մտնում.
1) Փոքր Կովկաս
2) Հայկական հրաբխային բարձրավանդակ
3) Ներքին Տավրոս
4) Միջլեռնային գոգավորություններ

8․ Ո՞ր լեռնաշղթաներն ունեն հյուսիսից հարավ ձգվածություն.
1) Մալաթիայի, Հաքյարի 3) Հայկական պար, Այծպտկունքի
2) Վայքի, Վարդենիսի 4) Զանգեզուրի, Գեղամա

9․ Ո՞ր շարքի լեռնագագաթներն ունեն 3500–4000 մ բարձրություն.
1) Արսիան, Սուկավետ, Նեմրութ 3) Քաջքար, Փոքր Մասիս, Աժդահակ
2) Ջիլո, Սավալան, Սիփան 4) Սիփան, Սրմանց, Նեմրութ

10․ Ո՞ր դաշտն է ավելի բարձրադիր.
1) Մշո­ 2) Արարատյան 3) Կարնո 4) Խարբերդի

11․ Ո՞ր շարքի միջլեռնային գոգավորություններն են տարածվում Արևմտյան
Եփրատի հովտում.
1) Երզնկայի և Կարնո 3) Մշո և Խարբերդի
2) Բասենի և Միջինարաքսյան 4) Ալաշկերտի և Շիրակի

12․ Ո՞ր շարքի միջլեռնային գոգավորություններն են դասավորված ըստ բարձրությունների նվազման.
1) Աշկալայի, Կամախի, Երզնկայի 3) Մանազկերտի, Ալաշկերտի, Խնուսի
2) Բալահովտի, Խարբերդի, Մշո 4) Կարնո, Դերջանի, Երզնկայի

13․ Ո՞ր շարքի միջլեռնային գոգավորություններն են տրված ըստ բարձրությունների աճման.
1) Մշո, Մանազկերտի, Ալաշկերտի 3) Մշո, Բալահովտի, Խարբերդի
2) Երզնկայի, Կարնո, Աշկալայի 4) Դերջանի, Երզնկայի, Կամախի

14․ Ո՞ր շարքի լեռնագագաթներն են տրված հյուսիսից հարավ ճիշտ հերթականությամբ.
1) Սիս, Ծաղկավետ, Կապուտջուղ 3) Սրմանց, Սիփան, Առնոս
2) Քաջքար, Սուկավետ, Արագած 4) Թոնդրակ, Ջիլո, Նեմրութ

15․ Ո՞ր շարքի լեռնագագաթներն են տրված արևմուտքից արևելք ճիշտ հերթականությամբ.
1) Թոնդրակ, Նեմրութ, Սրմանց 3) Առնոս, Սուկավետ, Մարութա
2) Քաջքար, Սիփան, Ջիլո­ 4) Կապուտջուղ, Արագած, Սավալան

16 Ո՞ր շարքի լեռնագագաթներն են դասավորված գլխավոր միջօրեականից
ունեցած հեռավորության աճման կարգով.
1) Նեմրութ, Սրմանց 3) Առնոս, Մարութա
2) Սիփան, Թոնդրակ 4) Արագած, Ջիլո

17․ Ո՞ր շարքի լեռնագագաթներն են դասավորված հասարակածից ունեցած
հեռավորության աճման կարգով.
1) Սուկավետ, Սիփան, Ծաղկավետ 3) Սիփան, Սրմանց, Մարութա
2) Նեմրութ, Թոնդրակ, Սիս 4) Արագած, Աժդահակ, Քաջքար

18․ Ո՞ր շարքի լեռնագագաթներն են դասավորված բարձրությունների աճման
կարգով.
1) Թոնդրակ, Մարութա, Սրմանց 3) Քաջքար, Առնոս, Նեմրութ
2) Սավալան, Սրմանց, Սուկավետ 4) Սիս, Ջիլո, Սիփան

19․ Ո՞ր շարքի լեռնագագաթներն են դասավորված բարձրությունների նվազման
կարգով.
1) Սրմանց, Թոնդրակ, Սիփան 3) Նեմրութ, Արագած, Մարութա
2) Առնոս, Նեմրութ, Ջիլո­ 4) Քաջքար, Կապուտջուղ, Աժդահակ

20․ Ո՞ր շարքում են հրաբխային ծագում ունեցող լեռնագագաթները.
1) Սուկավետ, Մարութա, Ջիլո 3) Քաջքար, Լալվար, Կապուտջուղ
2) Սրմանց, Աժդահակ, Աբուլ 4) Քաշաթաղ, Գոմշասար, Արամազդ

21․ Ո՞ր շարքում են ծալքաբեկորավոր ծագում ունեցող լեռնագագաթները.
1) Քաջքար, Սուկավետ, Ջիլո 3) Աժդահակ, Արագած, Աբուլ
2) Սրմանց, Սիփան, Սիս 4) Թոնդրակ, Ծղուկ, Աչքասար

22․ Ընտրել լեռնագագաթների անվանումների և նրանց բնութագրերի համապատասխանության ճիշտ շարքը.
ա. Աբուլ 1. Պարսից ծոց և Կասպից ծով հոսող գետերի միջև ջրբաժան
լեռնաշղթայի բարձր գագաթը
բ. Ավրին 2. Հայկական հրաբխային բարձրավանդակի հարավային
մասի արևմուտքում գտնվող լեռնազանգվածի բարձր գագաթը
գ. Սուկավետ 3. Հայկական հրաբխային բարձրավանդակի հյուսիսային
մասի գմբեթաձև լեռ
դ. Սրմանց 4. Հարավ–արևելքի ծալքաբեկորավոր լեռնաշղթայի ամենաբարձր լեռնագագաթը` 3623 մ բարձրությամբ
1) ա–3, բ–4, գ–1, դ–2
2) ա–2, բ–4, գ–3, դ–1
3) ա–2, բ–3, գ–1, դ–4
4) ա–3, բ–1, գ–2, դ–4

23․ Ընտրել «գետ — վտակ» համապատասխանությունների ճիշտ շարքը.
ա. Քասաղ 1. Եղեգիս
բ. Արփա 2. Գետիկ
գ. Հրազդան 3. Գեղարոտ
դ. Աղստև 4. Մարմարիկ
1) ա–4, բ–1, գ–2, դ–3­
2) ա–3, բ–4, գ–1, դ–2
3) ա–3, բ–1, գ–4, դ–2
4) ա–4, բ–3, գ–2, դ–1

24․ Ո՞ր պնդումն է սխալ.
1) Մեծամորը (Սևջուր) ՀՀ միակ հարթավայրային գետն է:
2) Որոտան գետն Արփայից երկար է:
3) Ախուրյանը ՀՀ ամենաջրառատ գետն է:
4) Աղստևը պատկանում է Կուրի ավազանի

25․ Ընտրել «քաղաք — այդ քաղաքով հոսող գետ» համապատասխանությունների ճիշտ շարքը.
ա. Կապան 1. Ձորագետ
բ. Աշտարակ 2. Արփա
գ. Եղեգնաձոր 3. Ողջի
դ. Ստեփանավան 4. Քասաղ
1) ա–2, բ–3, գ–1, դ–4­
2) ա–2, բ–1, գ–4, դ–3­
3) ա–3, բ–1, գ–2, դ–4
4) ա–3, բ-4, գ-2, դ-1

26․ Ո՞ր շարքում են գետերը դասավորված ըստ երկարությունների աճման կարգով.
1) Որոտան, Ախուրյան, Աղստև, Հրազդան
2) Ախուրյան, Հրազդան, Աղստև, Որոտան
3) Աղստև, Հրազդան, Որոտան, Ախուրյան
4) Ախուրյան, Որոտան, Հրազդան, Աղստև

27. Ո՞ր շարքում են գետերը դասավորված ըստ երկարությունների նվազման.
1) Արփա, Աղստև, Հրազդան, Դեբեդ 3) Հրազդան, Դեբեդ, Արփա, Աղստև
2) Դեբեդ, Հրազդան, Աղստև, Արփա 4) Դեբեդ, Աղստև, Հրազդան, Արփա

28․ Ո՞ր շարքում են լճերը դասավորված արևմուտքից արևելք ճիշտ հերթականությամբ.
1) Ակնա, Կապույտ, Պարզ, Այղր 2) Այղր, Կապույտ, Պարզ, Ակնա
3) Ակնա, Պարզ, Այղր,Կապույտ
4) Այղր, Ակնա, Պարզ, Կապույտ

29․ Ո՞ր շարքում են լճերը դասավորված հարավից հյուսիս ճիշտ հերթականությամբ.
1) Այղր, Ակնա, Քարի, Պարզ­ 3) Ակնա, Քարի, Այղր, Պարզ
2) Այղր, Քարի, Ակնա, Պարզ­ 4) Ակնա, Այղր, Քարի, Պարզ

30․ Ո՞ր արտեզյան ավազանն է ՀՀ–ում ամենամեծը.
1) Սիսիանի­ 3) Շիրակի
2) Փամբակի­ 4) Արարատյան

31․ Ո՞ր ջրամբարն է ամենախոշորը.
1) Մանթաշի ­ 3) Սպանդարյանի
2) Ապարանի 4) Արփի լճի

32․ «ՀՀ գետ — երկարություն» զույգերից ընտրել սխալը.
1) Ախուրյան — 186 կմ 3) Որոտան — 178 կմ
2) Հրազդան — 141 կմ 4) Ողջի — 133 կմ

33․ «Գետ — հոսքի ավազան» զույգերից ընտրել ճիշտը.
1) Դեբեդ — Արաքս 3) Գետիկ — Կուր
2) Թարթառ — Արաքս 4) Ողջի — Կուր

34․ Ընտրել «քաղաք — այդ քաղաքով հոսող գետ» համապատասխանությունների ճիշտ շարքը.

  1. Սիսիան ա. Աղստև
  2. Աշտարակ բ. Փամբակ
  3. 3. Վանաձոր գ. Որոտան
  4. Իջևան դ. Քասաղ
    1) 1–դ, 2–գ, 3–բ, 4–ա
    2) 1–գ, 2–բ, 3–դ, 4–ա
    3) 1–գ, 2–դ, 3–բ, 4–ա
    4) 1–բ, 2–ա, 3–գ, 4–դ

35․ Ընտրել «գետ — վտակ» համապատասխանությունների ճիշտ շարքը.

  1. Դեբեդ ա. Գետիկ
  2. Հրազդան բ. Շաքի
  3. Աղստև գ. Ձորագետ
  4. Որոտան դ. Գետառ
    1) 1–գ, 2–բ, 3–դ, 4–ա
    2) 1–դ, 2–ա, 3–գ, 4–բ
    3) 1–ա, 2–բ, 3–դ, 4–գ
    4) 1–գ, 2–դ, 3–ա, 4–բ

36․ Ընտրել «գետ — վտակ» համապատասխանությունների ճիշտ շարքը.

1․Դեբեդ ա. Գետիկ 2․ Աղստև բ. Քասաղ 3․ Արփա գ. Փամբակ 4․ Մեծամոր դ. Եղեգիս
1) 1–գ, 2–ա, 3–դ, 4–բ
2) 1–բ, 2–գ, 3–դ, 4–ա
3) 1–բ, 2–դ, 3–ա, 4–գ
4) 1–դ, 2–բ, 3–ա, 4–գ

37․ Ընտրել «գետ — էլեկտրակայան» համապատասխանությունների ճիշտ շարքը.

  1. Որոտան ա. Վայքի
  2. ․ Հրազդան բ. Արզնու
  3. Աղստև գ. Տաթևի
  4. Արփա դ. Իջևանի
  1. 1–ա, 2–բ, 3–գ, 4–դ
  2. 1–բ, 2–ա, 3–գ, 4–դ
  3. 1–գ, 2–բ, 3–դ, 4–ա
  4. 1–դ, 2–գ, 3–ա, 4–բ

1 2 3