Archive of ‘Հաշվետվություն’ category

Հունվարյան հաշվետվություն

Մեկնարկեց մեր հունվարյան ստուգատեսը։ Ամեն տարի հունվար ամսին կազմակերպվում են ստուգատեսներ, ճամփորդություններ, սեմինարներ։ Ինձ համար հետաքրքիր էր հունվար ամիսը և հետո շատ ծանրաբեռնված գրաֆիկ չունեինք:

Ունեցել ենք տարբեր ստուգատեսներ՝ ազգագրական ստուգատեսի ժամանակ պատվելի Թամարի հետ կարդացինք Մշո բարբառի հեքիաթներից, առակներից։ Ինձ դուր եկավ Մշո բարբառը, հետաքրրիր բարբառ էր նույնիսկ ձայնագրություն եմ կատարել և Մշո բարբառից վերածել եմ աշխարհաբար: Նաև ընկեր Մարինեի և ընկեր Տիգրանի հետ սովորել ենք նոր ժողովրդական պարեր և երգեր: Նշեցինք բանակի տոնը, որը հունվարի 28-ին էր, տղաները Յարխուշտա պարեցին այլ ազգագրական պարեր պարեցինք և երգեցինք։ Կադրեր կարող եք տեսնել՝ այստեղ: Ձմեռային ստուգատեսին ճամփորդություններ է եղել տարբեր վայրեր՝ Լեռնանիստ, սահադաշտ, Սևաբերդ, Ջրվեժ…։ Ես գնացել եմ սահադաշտ, մեզ ուղեկցեց ընկեր Մարիամը բոլորով սահեցինք և շատ լավ օր անցկացրինք: Հղումն՝ այստեղ։.

Բնագիտատեխնիկական ստուգատես, որը շա՜տ հետաքրքիր էր ինձ համար և ես մեծ սիրով մասկանցեցի սովորեցի օճառ պատրատել, պատրաստեցի և շատ լավ ստացվեց, անգամ ես և տանեցիներս օգտվում ենք։ Բաղադրության և տեսանյութի հղումն՝ այստեղ։ Ունեցել ենք նաև սեմինարներ որոնց շնորհիվ իմացել եմ ինչ է SMM-ը և ինչպես են ստեղծում QR կոդերը, Mentimenter-ի մասին, թէ ինչպես կարելի է հետաքրքիր պրեզենտացիաներ և սլայդեր պատրաստել: Ես մտածում էի QR կոդեր ստեղծելը շատ դժվար է և իքներս չենք կարող այն ստեղծել, բայց սեմինարին մասնակցելուց հետո հասկացա, որ այդքան էլ բարդ չէ:

Կիսամյակային հաշվետվություն

Ես Արինան եմ 15 տարեկան եմ: Սովորել էմ Ա.Չեխովի անվան համար 55 դպրոցում: Հաճախել եմ պարի եւ նկարչության, եւ դեռ հաճախում եմ պարի: Երբ ազատ եմ լինում երաժշտություն եմ լսում, նկարում եմ, սիրում եմ երգել, բայց չունեմ ձայնաձին տվյալներ: Հիմա սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրտահամալիրի քոլեջում, մինչ քոլեջ գալը վախենում էի՝ անծանոթ միջավայրից, որ ոչ ոքի հետ չեմ ընկերանա, բայց հիմա ունեմ ընկերներուհիներ: Մուտքի ճամբարի ժամանակ հասարակագիտության ուսուցչի հետ տարբեր թեմաներ էինք քննարկում: Քոլեջի հետ գնացել եմ ճամփորդությունների՝ Գութանասար բարձրունք հաղթահարելու եւ Գյումրի քաղաքի թանգարանները բացահայտելու: Նաեւ կուրսի հետ գնացել ենք հեծանվորդության՝ Զվարթնոց տաճար:

Քոլեջում անցնում ենք հետեւյալ առարկաները՝

Հայոց լեզու՝ մենք Պատվելի Թամարի հետ կատարում ենք հետաքրքիր առաջադրանքներ եւ իմանում ավելին հայոց լեզվի մասին:

Անգլերեն՝ սեպտեմբերից ուսուցիչները շատ էին փոփոխվում, բայց հիմա ունենք ուսուցչուհի Ընկեր Արփին: Նրա հետ անցնում ենք նոր թեմաներ, նոր բաներ է մեզ բացատրում: Հետաքրքիր են անցնում մեր դասաժամերը:

Գրականություն՝ գրականության ժամին անցնում ենք նոր հեղինակներ, նոր պատմվածքներ անում ենք վերլուծություններ: Ունենում ենք ժամերգություններ, որի ժամանակ քննարկում ենք մի պատմվացքի շուրջ, որը նորից հետաքրքիր է անցնում:

Էկոլոգիա՝ էկոլոգիայի ժամին Ընկեր Նելլին մեզ սովորեցնում է թե ինչպիսի թունավոր նյութեր կան եւ ինչերի մեջ: Իմացա, թե ինչ կոսմետիկ նյութեր պետք չի օգտագործել, իմացա տարբեր էկոլոգիական նշաններ:

Իսպաներեն՝ սկսեցինք ուսումնասիրել իսպաներեն լեզուն, որը մեր համար նորություն էր՝ Սինյորա Բելլայի հետ: Ինձ շատ դուր եկավ իսպաներեն լեզուն: Սինյորա Բելլային շատ եմ սիրում նա շատ լավ է բացատրում և մեր դասերը շատ լավ են անցնում:

Հայոց պատմութուն՝ Ընկեր Հեղինեի հետ ուսումնասիրում ենք մեր պարմությունը:

Հանրահաշիվ՝ Ընկեր Ելենայի հետ անցնում ենք նոր բանաձևեր, բայց հանրահաշիվը դժվարանում եմ լուծել:

Հասարակագիտություն՝ հասարակագիտության դասաժամին քննարկում ենք ազատությունների, արդարությունների, հավասարությունների, իրավունքների և այլ թեմաների շուրջ:

Ռուսաց լեզու՝ մեր ռուսերենի դասերը նույնպես շատ հետաքրքիր են անցնում Ընկեր Մարիամի հետ, մենք տարբեր նախագծեր ենք անում, որը օգնում է ամրապնդել լեզուն:

Ֆիզիկա՝ ֆիզիկա առարկան դպրոցում չէի սիրում, չէի հասկանում, բայց քոլեջում Ընկեր Նելլին շատ լավ է բացատրում և եթե երեխան չի հասկացե չի ալարում և չի բարկանում նույնը մի քանի անգամ բացատրում է:

Աշխարագրություն՝ աշխարագրության ժամին ուսումնասիրում ենք Հայաստանի աշխարագրական դիրքը, մարզերը, լճերը, գետերը:

Կենսաբանություն՝ կենսաբանությունը հետաքրքիր է անցնում Ընկեր Հասմիկի հետ, նա մեզ հետաքրքիր առաջադրանքներ է տալիս:

Երաժշտություն՝ Ընկեր Մարինեի հետ սովորում ենք մեր ազգային երգերն ու պարերը: