Archive of ‘Ճամփորդություններ’ category

Արագածոտնի մարզ

Մայիսի 6 ին Սբ. Երորդություն եկեղեցու բակից գնացինք դեպի Արագածոտնի մարզ, իդեպ առաջի անգամ էի լինում այդ վայրերում: Շատ տարբեր տեղեր այցելեցինք՝ հինավուրց, ամեն ինչ շատ հետաքրքիր էր և գեղեցիկ: Մոտ մեկ շաբաթ վատ եղանակներ էին, անդադար անձրևներ, բայց այդ օրը մեզ հաջողվեց վայելել մաքուր օդը և արևը, նաև այցելել այն վայրերը, որոնք որ որոշել էինք:

Սկզբում գնացինք Ագարակ՝ վաղբրոնզեդարյան բնակատեղի:

This image has an empty alt attribute; its file name is IMG_8554-3-1024x768.jpeg

Մեզ պատմեցին նրա պատմությունը, որ այդ վայրը եղել է խոշոր բնակատեղի եղել է նաև Երվանդունիների ու Արտաշեսյանների թագավորական հարստության օրոք: Մ.թ.ա. III հազարամյակի առաջին քառորդում այս տարածքը եղել է հսկայական պաշտամունքային համալիր: 

Հետո այցելեցինք Կոշ՝ ականատեսի խաչքար:

Որը գտնվում էր 7մ. բարձրության վրա: Խաչքարը դրվել է ի հիշատակ Կոշի վանքի Պետրոս Ականատես վարդապետի տեսիլքի։ Ըստ վարդապետի տեսիլքի երկնքից երկու հրեշտակ են իջնում ու Հայաստանն ազատագրում են սելջուկների 140-ամյա տիրապետությունից։ Խաչքարի պատվանդանին կա 10 տող արձանագրություն, ըստ որի, Պետրոս վարդապետը Արագածոտնի ազատարարներին տեսել էր 1175 թվականի տեսիլքում:

Կոշ գյուղից ուղևորվեցինք Արուճի քարավանատուն՝ Կաթողիկե եկեղեցի :

Եկեղեցու ներսում ամբողջը ավերված էր:

Ներսը՝

Թալինի քարավանատուն:

Թալինի քարավանատուն Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Արագածոտն գավառում: Կառուցվել է 12-13 դարերում սև և կարմրավուն տուֆից: Պահպանվել է շինության միայն չնչին մասը: Այն ուներ երկու հյուրատուն-սրահների միջև մեծ բակ-վաճառանոց, կարող էր տեղավորել մինչև 300 ուղտերով քարավաններ։ 

Այնուհետև եղանք Դաշտադեմի ամրոցում:

Դաշտադեմի ամրոցը անվանում են նաև Քաղենի ամրոց: Այն Հայաստանի խոշորագույն ամրոցներից մեկն է։

Վերջում այցելեցինք Կարմրաշեն գյուղ: Ծանոթացանք տեղանքին, քայլեցինք: Շատ գեղեցիկ էր և այնքան հաճելի էր լռության մեջ ջրի խշխշոցը:

Ամեն ինչ շատ հրաշալի էր, հետաքրքիր էին, թե՛ վայրերը, թե՛ անցկացրած ճանապարհը կուրսի հետ: Շնորհակալություն կազմակերպիչներին:)))😄❤️