Archive of ‘Հայոց լեզու’ category

Առաջադրանքներ

1.Լրացրե′ք բաց  թողնված  տառերը,  երկհնչյունները:

Ելևէջ,  վայրԷջք,  առրօյա,  բարօրություն,  խոչընդոտ,   մերթընդմերթ,   հնէաբան,   մանրէաբանություն,   կիրակնօրյա,   լուսնկա,  պարզկա,   կրթօջախ,   մեղմօրոր,   մեղմորեն,   քնքշորեն,   խավիար,   մատյան,  փասիան,   հրեա,  ինքնըստինքյան:

2.  Հետևյալ համանուններով կազմե′ք նախադասություններ:

Անարգել Նա անարգել մտավ մարդկանց ամբոխը: (առանց արգելքի)

Նա անարգեց իր ընկերոջը: (վիրավորել)

 Հոտ Նրանցից ամեն մեկը զգում էր հաղթանակի հոտը:  (բույր)

Ոչխարների հոտը սարերից իջնում էին դեպի գյուղ: ( Ոչխարների հոտ )

 Գոլ Ասում են, որ գոլ ջուրը առողջարար է օրգանիզմի համար: ()

Ֆուտբոլիստները գոլ հարվածեցին և հաղթանակ տարան: ()

Գունդ Զինվորների գունդը պատրաստ սպասում էր հրամանատարին: ()

Նա թղթերից գունդ էր պատրաստել մաթեմատիկական առարկայի համար: ()

3.Գրեցե′ք   մեկ  հոմանիշ,  մեկ  հականիշ  տրված    բառերի    համար:

Կեղծավոր – հաճոյասեր, երկերեսանի (անկեղծ)

Կարծր – պինդ, ամուր (փխրուն)

Քնքուշ – մեղմ (կոպիտ, բիրտ)

Ծածուկ – գաղտնի ( բաց, ակնհայտ)

Մոլեգին — վայրագ, խելահեղ ( հանգիստ)

4.Որտեղ   հարկավոր  է,  գրեցե′ք   մեծատառերով:

Վահագն Վիշապաքաղ,    Սուրբ  Հեղինեի  կղզի,   Կենտրոնական  Ասիա,   Խաղաղության  համաշխարհային   կոմիտե,   Աշոտ  Բռնավոր,  Իրանի   Իսլամական   Հանրապետություն,   Ախուրյան   գետ,   Հայկական   Պար  լեռնաշղթա,     Դավիթ   Անհաղթ,    Գևորգյան  ճեմարան:

5.Դարձվածքների  իմաստները  գրեցե′ք  մեկ  բառով:

Ոտքերն  ընկնել — խնդրել,   ոտքից   գլուխ — ամբողջովին,   ճակատը  պարզ — հպարտ,   ծաղիկ  հասակ — երիտասարդ,  արյունը  գլխին  խփել — զայրանալ,   սիրտ  առնել — համարձակվել, քամի  անել — ստել:

6.Կազմե′ք   վեց   բառ  քար  արմատով:

շիրմաքար, գերեզմանաքար, քարանման, քարքարոտ, քարակերտ, քարաշեն, քարաժայռ

7.Կազմե′ք   վեց  բառ   –վածք  ածանցով:

կազմվածք, գործվածք, հյուսվածք, վնասվածք, սանրվածք

Առաջադրանքներ

1․Ձեռք բառի ուղիղ և փոփոխված ձևերով ու բայերով կազմի՛ր  դարձվածքներ

 Առնել, բերել, կարկատել, լվանալ, տալ, մոտեցնել, գնալ, նայել, բռնել, անել, պարել, գցել, պահել։

Ձեռք առնել-ծաղրի առարկա դարձնել
Ձեռք բերել-մի բանի տիրանալ
Ձեռք կարկատել-
Ձեռքերը լվանալ-պատասխանատվությունը իր վրայից գցել
Ձեռքը տալ-ձեռնտու
Ձեռքերը մոտեցնել-հանդուգն քայլ անել
Ձեռքից գնալ-կործանվել, կորցնել
Ձեռքին նայել-հացը մեկ ուրիշից ստանալ
Ձեռքը բռնել- արգելել ինչ-որ բան անել
Ձեռքով անել-ողջունել
Ձեռք պահել-կանգնեցնել

2 Ո՞ր բառերում ինքնուրույն գործածություն չունեցող արմատ կա

 Արվեստագետ,  բազկաթոռ, ուղեկալ, պերճաշուք, պարուսույց, նկարագիր, պատուհան, խավարամած,  լայնեզր, ատամնաբույժ։

3Ո՞ր բառերի բացատրությունն է սխալ

 Դեսպակ – շքեղ պատգարակ

Առապար – քարքարոտ, ապառաժոտ տեղ

Դրասանգ – գունավոր թելերի խուրձ

Փաղանգ – արքայական շքախումբ

Թալկանալ – զվարճանալ, ուրախանալ

Առաջադրանքներ

1.Կետադրե՛լ տրված տեքստը։

Նա ձգվեց, մի ճաշացանկ հանեց մուտքի դռան մոտ գտնվող կանգնակից ու տվեց ինձ։ Հաստատ չեմ կարող՝ ասել լույսից էր, թե այդքան երկար մեքենա վարելու հետևանքով առաջացած իմ հոգնածությունից, բայց կարող եմ երդվել, որ ճաշացանկի շապիկի տառերը տարրալուծվեցին ու կրկին հայտնվեցին,  երբ նայեցի դրանց։ 

«Ես պետք է որ, իսկապես, հոգնած լինեի»,- մտածեցի՝ ճաշացանկը դնելով սեղանին։  

Քեյսին գրպանից հանեց պատվերները նշելու մի փոքրիկ նոթատետր։ 

-Ձեզ համար խմելու ինչ-որ բան չբերեմ մինչ, աչքի կանցկացնեք ճաշացանկը,-  ասաց նա։ 

Ես մեկ բաժակ կիտրոնով ջուր պատվիրեցի, և նա գնաց բերելու։ 

2.Կազմե՛լ նոր բարդ բառեր ՝ տրված բառերի առաջին բաղադրիչը դարձնելով վերջին բաղադրիչ։

Ճաշացանկ-նախաճաշ,

Հուսահատ-կիսահույս

Կիսալուսին-խաղակես, դարակես

Սպիտակաթույր-ձյունասպիտակ, կաթնասպիատակ

Հաշվապահ-հանրահաշիվ, վերջնահաշիվ

Անձնակազմ-վեհանձն

3․Փոխել տրված նախադասության դերբայական դարձվածի շարադրությունը և կետադրել։

Ես մի որոշ ժամանակ լուռ նստեցի՝ չիմանալով ինչ պատասխանել։

Ես, չիմանալով ինչ պատասխանել, մի որոշ ժամանակ լուռ նստեցի։

Չիմանալով ինչ պատասխանել՝ ես մի որոշ ժամանակ լուռ նստեցի։

Ի՞նչ է ասում լռությունը

Մենք բոլորս ընդունում ենք որպես լռություն այն պահը երբ մենք չենք լսում ոչ մի ձայն, իսկ ունի արդյոք լռությունը իր սեփական ձայնը,արդյոք լռությունը ուղղակի ժամանակահատված է, որի ընթացքում մենք չենք լսում ոչինչ,ես կարծում եմ որ լռության ձայնը ապրում է մեզնից ամեն մեկի հոգում, եւ այն սկսում է խոսել մեզ հետ միայն այն ժամանակ, երբ լռում են մնացած բոլոր ձայները, միայն այդ ձայնը գիտի ձեր բոլոր խնդիրների մասին, միայն նա գիտի դուք իսկապես ժպտում եք թե ուղղակի ցույց եք տալիս, որ ժպտում եք: Երբ դուք ժպիտով շփվում եք ձեզ տհաճ մարդու հետ, լռության ձայնը գոռում է, ճշմարտությունը: Բայց շրջապատող աշխարհի ձայները արգելում են նրան խոսել, բոլորը վախենում են լռության ձայնից քանի որ մարդիկ ունեն գաղտնիքներ որոնց մասին չպետք է իմանան ուրիշները, ունեն վախեր, կոմպլեքսներ, ունեն զգացմունքներ, որոնցից վախենում են: Լսեք, թե ինչ է ասում լռության ձայնը, ընդունեք նրա խոսքերը և ապրեք այնպես ինչպես դուք եք ցանկանում։

Առաջադրանք

1.Արևմտահայերենով տրված հետևյալ հատվածը փոխադրի՛ր արևելահայերենի


Ես կանցնեի արտերու եզեքեն: Բովանդակ դաշտին եզերքը ցրված էին այր ու կին հնձվորներու բազմությունը, որոնք կհնձեին անդադար:  Ամեն ճամբաներուն նույնպես որայաբարձ ջորիներու, էշերու  շարաններ կհայտնվեին: Անոնք կուգային, կհասնեին, կմիանային իմինիս, երկայն-երկայն կարավան մը կկազմեր,  ու որան կրող տղոց  մեծ խմբով  կենդանիներուն պարանոցներեն կախ  զանգակներուն բազմաձայն հնչյուններով  ու երգերով մենք հաղթականորեն կիջնայինք գյուղ, կալերը: Սայլերով փոխադրությունը անհնարին է, որովհետև ոչտափարակ, լեռնոտ էր մեր երկիրը, զառիվար ու զառիվեր ճամբաներով:


Որա – քաղված հացահատիկի կապոց, որ պատրաստ է կալ տանելու

Ես անցնում էի արտերի եզրով։ Ամբողջ դաշտի եզրերը բաժանված էին տղամարդ ու կին հնձվորների բազմությամբ, ովքեր անդադար հնձում էին։ Ճանապարհներին նույնպես քաղված հացահատիկի կապոցներով բեռնված ջորիների և էշերի շարքեր էին հայտնվում։ Նրանք գալիս էին, հասնում, միանում իմ շարքին, երկար-երկար քարավան կկազմեին, ու  նրանց ուղեկցող տղաների մեծ խմբով՝ կենդանիների պարանոցներին բազմաձայն հնչյուններով ու երգերով զանգակներ կախած, մենք հաղթանակորեն իջնում էինք գյուղ, կալերը։ Սայլերով տեղափոխվելը անհնարին էր, որովհետև անհարթ, լեռնոտ էր մեր երկիրը, վայրէջք ու վերելք ճանապարհներով։  

Առաջադրանքներ

1.Գտի’ր սխալները:

ա. Աշտարակի թեքության մասին մարդիկ հետագայում տարածեցին զանազան ներհակ և թյուր կարծիքներ:

բ. Հիմա միայն Պարրոտը հասկացավ, որ Արարատին՝ որպես հայության սյան, սրբություններից ամենանվիրականն են համարում:

գ. Տուշպա քաղաքի՝ բարձրաբերձ պարիսպներով և ամրակուռ դարպասներով միջնաբերդի ամրացումը կապված է իր անվան հետ:

2.Տրված հարանուն բառերով նախադասություններ կազմի՛ր:

ա. լիակատար-ամբողջական, լիիրավ-բոլոր օրինակ իրավունքներն ունեցող

Զինվորները լիակատար հաղթանակ տարան:

Ես Հայաստանի Հանրապետությա լիիրավ քաղաքացի եմ:

բ. տարագրություն-արտագաղթ, տարեգրություն-ժամանակագրություն

գ. հավակնոտ-ինքնահավան, հավակնորդ-ենաթակա այդ բանը հաղթելու

Առաջին հայացքից երևաց, որ նա շատ հավակնոտ է:

Դպրոցի տղաները կարող են ֆուտբոլի հավակնորդ լինել:

3.Տրված բառակապակցությունների իմաստները բացատրի՛ր:

ա. կաթոլիկ եկեղեցու վանահայր- աբբա

բ. գյուղական խաղաղ կյանքին նվիրված ստեղծագործություն-հովվեգրություն

գ. խակ խաղող-ազոխ

դ. կռունկների խումբ-խորդերամ

4.Բացատրե’ք տրված դարձվածքների իմաստները։

երկնագույն արյուն-ազնվական, ծոծրակը քորել-պարապ մնալ,մտածել, կոկորդում նստել-խանգարել, ձայն բարբառո հանապատի-անպատասխան:

5.Դուրս գրի’ր արևմտահայերենին հատուկ հինգ բառ ու քերականական ձև։

Յուր արհեստն ալ սիրո միջնորդությունն էր. այրերուն կին կը գտներ, կիներուն այր կը մատակարեր և զանոնք իրարու հետ ամուսնացնելով՝ յուր աշխատության վարձքը կընդուներ:

զանոնք-նրանք

այրերուն-այրիներին

կիներուն- կանանց

իրարու հետ — իրար հետ

վարձք- գումար

կընդուներ — ընդունել

Առաջադրանք

Անուղղակի խոսքը դարձել ուղղակի:

Նա զայրացած պատասխանեց ընկերներին,որ նախ ՝ ինքը պարտավոր չէ բացատրություններ տալ նրանց և երկրորդ՝ թույլ չի տա խառնվելու իր ընտանեկան գործերին։

նա զայրացած պատասխանեց ընկերներին.

-Նախ ես պարտավոր չեմ բացատրություններ տալ ձեզ, և երկրորդ՝ թույլ չեմ տա խառնվել իմ ընտանեկան գործերին։

Բժիշկն ասաց պրոֆեսորին,որ նա ժամանակին իրեն շատ ու շատ օգնել է խորհուրդներով, և ինքն այդ ամենի համար շնորհակալ է։

բժիշկն ասաց պրոֆեսորին.

-Դուք ժամանակին ինձ շատ ու շատ օգնել եք խորհուրդներով, և ես այդ ամենի համար շնորհակալ եմ։

Ֆրանսիայի Գեղարվեստի ակադեմիայի տնօրենը Գոգերին ուղղված նամակում գրում է,որ ինքը երբեք չի խրախուսի նրա արվեստը,որը չի հասկանում ,և որը զայրացնում է իրեն, քանի որ այն չափից ավելի հեղափոխական է։

ֆրամսիայի Գեղարվեստի ակադեմիայի տնօրենը Գոգերին ուղղված նամակում գրում է.«Ես երբեք չեմ խրախուսի Ձեր արվեստը,որը չեմ հասկանում,և որը զայրացնում է ինձ ,քանի որ այն չափից ավելի հեղափոխական է»։

Մի օր Մարտիրոս Սարյանը Խոստովանեց,որ եթե տարիներ առաջ իրեն բախտ վիճակվեր հանդիպելու Կոմիտասին,ինքը ծնկի կիջներ կհամբուրեր նրա աջն ու կասեր, որ իր պապերն անգամ նրա երգերն են երգել ։

-Եթե տարիներ առաջ ինձ բախտ վիճակվեր հանդիպելու Կոմիտասին,ես ծնկի կիջնեի կհամբուրեմ նրա աջն ու կասեի, որ իմ պապերն անգամ նրա երգերն են երգել,-մի օր խոստովանեց Մարտիրոս Սարյանը:

Ուրիշի ուղղակի խոսքը դարձրու անուղղակի

  1. Քարտուղարուհին խնդրեց ինձ. 

-Մի՛ մտեք, որովհետև պետը զբաղված է, ու թեև նա կարող է չբարկանալ Ձեզ վրա, բայց ինձվրա հաստատ կբարկանա։

Քարտուղարուհին խնդրեց ինձ, որ  չմտնեմ, որովհետև պետը զբաղված է, ու թեև նա կարող էչբարկանալ ինձ վրա, բայր իր վրա հաստատ կբարկանա։

  1. — Եթե դու թուղթն ապահով վերադարձնես ինձ ոչինչ չեմ անի քեզ, — ասաց ինձ Հովսեմաղան։

Հովսեփ աղան ասաց ինձ, որ եթե ես թուղթը ապահով վերադարձնեմ իրեն ինձ ոչինչ չի անի։

  1. -Ես բարեկամներ չունեմ,- ասաց Բեթհովենը, և պետք է ապրեմ միայնակ ինքս ինձ հետ։

Բեթհովենն ասաց, որ ինքը բարեկամներ չունի և պետք է ապրի միայնակ ինքն իր հետ։

  1. — Բնությունն իմ աշխարհն է ,և ես մտնում եմ այդ աշխարհը ինչպես իմ սեփական տունը, — ասում էր Մարտիրոս Սարյանը։

Մարտիրոս Սարյանն ասում էր, որ բնությունն իր աշխարհն է և ինքը մտնում է այդ աշխարհըինչպես իր սեփական տունը։

Ուրիշի ուղղակի խոսքը փոխակերպիր անուղղակի խոսքի

1. — Այսպիսի երջանկության ես երբեք չեմ հանդիպել իմ կյամքում, — խոստովանեց Գարեգինը: Գարեգինը խոստովանեց, որ այդպիսի երջանկության ինքը երբեք չի հանդիպել իր կյանքում:

2. Դերասանը ասաց. — Ես ստանձնեցի այդ դերը որպեսզի բեմից ասեմ այն ինչ չեմ ասել կյանքում: Դերասան ասաց, որ ինքը ստանձնեց այդ դերը, որպեսզի բեմից ասի այն ինչ չի ասել իր կյանքում:

3. Ասատուրն ասաց. -Բագրա՛տ վաղուց էի քեզ փնտրում, որովհետև համոզված էի, որ դու ինձ համար կանես այն, ինչ պատանեկան տարիների բարեկամությունն է պարտադրում: Ասատուրն ասաց Բագրատին, որ վաղուց էր նրան փնտրում, որովհետև համոզված էր, որ իր համար կանի այն ինչ պատանեկան տարիների բարեկամությունն է պարտադրում:

4. Օտարազգի մի գիտնական խոստովանեց. — Վախենում էի, թե Հայաստանում կհանդիպեմ մի հինավուրձ երկրի ծերացած ժողովրդի, բայց օր օրի համոզվում եմ, որ այս հնադարյան հողի վրա ապրում է կենսունկա մի ժողովուրդ:

Օտարազգի մի գիտնական խոստովանեց, որ ինքը վախենում է, թե Հայաստանում կհանդիպի մի հինավուրձ երկրի ծերացած ժողովրդին, բայց օր օրի համոզվում է, որ այս հնադարյան հողի վրա ապրում է կենսունկա մի ժողովուրդ:

5. Իսրայելն ասաց որդուն. — Հրաշքի չպիտի սպասենք մենք մեր ձեռքով պիտի փրկվենք, իսկ եթե մեռնենք՝ միայն հերոսի մահով:

Իսրայելն ասաց որդուն, որ հրաշքի չպիտի սպասեն, իրենց ձեռքով պիտի փրկվեն, իսկ եթե մեռնեն միայն հերոսի մահով:

Առաջադրանքներ

Առածն ասում է․<Կան բաներ,որ չես անի , մինչև չսովորես,կան բաներ էլ, որ չես սովորի,մինչև չանես>

<Կան բաներ ,որ չես անի , մինչև չսովորես ,- ասում է առածը,- կան բաներ էլ, որ չես սովորի,մինչև չանես>։

<Կան բաներ,որ չես անի , մինչև չսովորես,կան բաներ էլ, որ չես սովորի,մինչև չանես>,-ասում է առածը։

<Սրանք եկել են, անշուշտ,արքային դիմավորելու>,- մտածեց Երեմիան։

<Սրանք եկել են,,- մտածեց Երեմիան,- անշուշտ, արքային դիավորելու>։

Երեմիան մտածեց․ <Սրանք եկել են, անշուշտ,արքային դիմավորելու>։

ԿԿրակե՛մ,եթե չհրամայես այս վարկյանին բաց անել ամրոցի դուռը ,-Բարխուդարի վրա բղավեց Գոհարը։

ԿԿրակե՛մ,- Գոհարը բղավեց Բարխուդարի վրա,-եթե չհրամայես այս վարկյանին բաց անել ամրոցի դուռը։

Գոհարը բղավեց Բարխուդարի վրա․

-կկրակե՛մ ,եթե չհրամայես այս վարկյանին բաց անել ամրոցի դուռը։

1 2 3 7