Окт
2021
Հոկտեմբերի 11-17 Սպիտակուցներ
Ի՞նչ են սպիտակուցները
Սպիտակուցները մեծ մոլեկուլներ են, որոնք չափազանց կարևոր, ոչ հազվադեպ՝ անփոխարինելի են օրգանիզմի բազմաթիվ գործառույթներ համար։ Դրանք իրականացնում են բջիջների աշխատանքի մեծ մասը և օգնում են հյուսվածքների և օրգանների գործունեությանը։
Մարդկանց մեծ մասն իր ամենօրյա սննդով ստանում է սպիտակուցների բավարար քանակներ։ Սակայն սպիտակուցների պահանջն առանձնահատուկ նշանակություն է ստանում, երբ ձեր բջիջներն ակտիվ աճելու և վերականգնվելու կարիք ունեն, օրինակ, երբ դուք երեխա եք կամ դեռահաս, հիվանդ եք, վիրահատվել եք կամ եթե հղի եք։
Օրգանիզմը սպիտակուցները կարող է օգտագործել նաև էներգիա ստանալու համար, հատկապես, եթե դուք բավարար քանակով ածխաջրեր չեք ստանում։
Եթե ինչ-որ մեկի մոտ առկա է սպիտակուցային լուրջ պակաս, նրա բոլոր օրգանները ախտահարվում են, այդ թվում՝ գլխուղեղը, իմունային համակարգը և մարսողությունը։
Ինչպե՞ս են սպիտակուցները գործում
Սպիտակուցները բարձր մոլեկուլային օրգանական միացություններ են, որոնք կազմված են ամինաթթուներից: Կան ամինաթթուների 20 տեսակներ, որոնք կարող են շղթաներում միմյանց միանալ տարբեր ձևերով՝ առաջացնելով տարբեր սպիտակուցներ։ Մեր օրգանիզմում սպիտակուցների ամինաթթվային հաջորդականությունը որոշվում է գենետիկ կոդով։
Սպիտակուցների տարբեր տեսակներ ունեն տարբեր գործառույթներ։ Օրինակներից են՝
- հակամարմիններ
- ազդանշանային սպիտակուցներ
- կառուցվածքային սպիտակուցներ
- տրանսպորտային (տեղափոխող) սպիտակուցներ
- շարժողական սպիտակուցներ