Առաջադրանքներ

Շարունակեք կամ լրացրեք նախադասությունները։ 

Շարունակելով ճանապարհը՝ շուտով հասանք մի հեղեղատի, որը  մեզ շատ զարմացրեց։

Ամենամռայլ թախիծն է պատում ինձ, երբ հիշում եմ այն օրը, երբ մահացավ պապիկս:

Վայրի աղավնիների երամը անդունդից բարձրանում էր, և ես տեսնում էի այդ տեսարանը:

Այդ տան շուրջը բազմագույն ծաղիկներ են աճում, որոնցով ես շատ եմ հիանում:

Իմ գաղտնիքը միայն ընկերոջս եմ հայտնել, որովհետև ես նրան վստահում եմ:

Բայց այժմ, երբ ամեն ինչ հանդարտվեց, նա ինքն է փնտրում ինձ։

Մի րոպե կարծեցի, թե դրախտում եմ,  և զարմանում էի, որ չէի ընկնում։

Լճակը, որը ես տեսել էի հեռվում, իր աննման տեսքով կախարդում էր բոլորին։

Լեռները, որոնք շատ հեռու են գտնվում , սուզվել էին կապույտ լռության մեջ։

Եթե նա հայրենի քաղաքում մնար, ուր  նա ծնվել և մեծացել էր,ապա ճանաչված մարդ կդառնար։

Leave a Reply