7 февраля 2022 archive

Բառարանային ֆլեշմոբ. իմ անձնանունների բառարան

Այսօր Մխիթար Սեբաստացու ծննդյան օրն է և ես, որպես քոլեջի ուսանողուհի որոշեցի մասնակցել այս ֆլեշմոբին, կազմել անձնանունների բառարան։ Գրեցի իմ ծանոթների, հարազատների անունների բացատրութրունը։

  • Աննա–իգական անուն, եկել է եբրաերեն Xannā անունից, որի բուն նշանակությունն է «շնորհ, գթություն»։ Սխալ է այս բացատրությունը «արարած Աստուծոյ»
  • Թամար–եբր. Tāmār անունից, որը նշանակում է «արմավենի»։
  • Անահիտ–հին պարսկական անուն, որը նշանակում է «անբիծ, անարատ»։
  • Սրբուհի–հայկական անուն է եկել է «սուրբ» բառից, Աստուածածնի 7 անուններից մեկն է։
  • Հեղինե–ունի հունական ծագում, նշանակոպմ է «նվիրական կողով, որ գեղեցիկ ծաղիկներով զարդարելով նվիրում էին Արտեմիս աստվածուհուն»։
  • Արման–պարսկական անուն ārmān «փափագ, կարոտ»։
  • Արմանույշ–իգ. նորակերտ անուն, որը կառուցվել է արևմտահայերեն Արմեն+անույշ բառերից, իբր «դուստր Արմէնի»։
  • Լիա–եբրաերեն Leā անունից, որը նշանակում է «հոգնած, վաստակեալ»
  • Գոհար–հայկական, նշանակում է «ակունք»
  • Ավետիք-ար. հայերեն ավետիք «բարի լուր» բառից
  • Արև— որը եկել է արև «արեգակ» բառից
  • Գոռ-ար. հայերեն «հպարտ» բառից
  • Թաթուլ-Հայերեն «անասունների առջևի թաթը» բառից։
  • Նանա-ար. և իգ. լատիներեն nonnus բառն է, որը նշանակում է «հայր իմ, հայրիկ», իսկ իգականը nonna «մայր իմ, մայրիկ»:
  • Ժիրայր-ար. Հայերեն ժիր և այր «մարդ» բառերից և նշանակում է «ժիր տղամարդ»։
  • Խաչատուր-ար. հայերեն խաչ և տուր բառերից, իբրև «խաչի տվածը»։
  • Կարապետ-ար. Հայերեն կարապետ բառից, որ նշանակում է «առաջնորդ, թագավորի առջևից առաջից գնալով ճանապարհ բաց անող»
  • Կորյուն-ար. Հայերեն կորյուն «առյուծի ձագ» բառից։
  • Հայկուհի-իգ. Հայկ անունից՝ ուհի իգականակերտ մասնիկով։
  • Հասմիկ-իգ. Համանուն ծաղկի անունից:
  • Մխիթար-ար. Հայերեն մխիթար «սփոփանք, մխիթարանք» բառից։
  • Մկրտիչ— հայերեն մկրտել բայից
  • Նարեկ-ար. Նարեկ գյուղի անունից, որով կոչվել է Գրիգոր Նարեկացին և իր Նարեկ աղոթագիրքը։
  • Պայծառ-իգ. Հայերեն պայծառ «լուսավոր, փայլուն» բառերից։
  • Պարույր-ար. Հայերեն պարույր «շրջան, պտույտ» բառից։