Պարույր Սևակ «Սիրտս նման է»

Ա՜խ, սիրտս նաև նման է կարծես…   Նման է կարծես նա մի թութակի,  Որ ո՜ղջ ժամանակ նույն բանն է ասում.  -Ես քեզ եմ ուզում…  

Նման է կարծես նա մի ջութակի,  Որ միա՜կ լարով յոթ լարից շատ է  Ազդում ու հուզում…  

Նման է կարծես մի ջինջ վտակի,  Որ տարբե՜ր հունով, բայց դեպի քեզ է Շարունակ վազում…  

Նման է կարծես մի պատատուկի,  Որ գոտու նման փաթաթվում է քեզ Եվ շա՜տ է սազում…

  Նման է կարծես մի խոր հատակի,  Որ ուրիշներին փետուրի նման պահում է վերև  Եվ միայն քե՜զ է իր խորքը սուզում…

Տեսանյութ

Leave a Reply