Պատմական «հետքերի որոնում»

«Հելլենիստական ոճի հետքերը Երեւանում» 

Ժամանակահատված՝ փետրվար 23-29

Նպատակը՝ ուսումնասիրել պատմությունն՝ պատմական հետքեր որոնելով, թիմային աշխատանքի հմտություններ ձեռք բերել

Խնդիրները՝ Երևանում գտնել հելլենիստական ոճ ունեցող կառույցներ կամ կառույցի տարբեր բաղադրիչներ՝ կամարներ, սյուներ եւ այլն։

Մասնակիցներ ՝ Էլեն Ասատյան, Արինա Ժիլինա

Հելլենիզմ՝ հուն-հռոմեական մշակույթ տևել է ավելիքան 6 դար։ Ք.ա. 3-րդ դարից մինչև Ք.հ. 3-րդ դար։ Վերացել է քրիստոնեության ընդունումից հետո։

1․Փարաքարի մշակույթի տուն

Փարաքար գյուղի մշակույթի տունը հիմնադրվել է 1956 թվականին: 2011 թվականին այն վերանորոգվել է։Այնտեղ գործում են սպորտային, ժողովրդական պարի խմբակներ, շախմատի ակադեմիայի մասնաճյուղը:

2.Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ

Հիմնադրվել է 1877 թվականին Ռուսական կայսրության օրոք։ Գործարանը գտնվում է Հրազդան գետի ձախ ափին, Երևանի կենտրոնում`զբաղեցնելով պատմական Երևանի բերդի տարածքը։1920 թվականին գործարանը պետականացվում է և 1921 թվականի մայիսին վերանվանվում` Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ։ Շենքը նախագծել է ճարտարապետ Ռաֆայել Իսրաելյանը։

3.Մատենադարան

 Մատենադարան կամ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն, ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկը։ Այն ստեղծվել է 1921 թվականին՝ 5-րդ դարում ստեղծված Էջմիածնի մատենադարանի հիմքի վրա, և եղել է առաջին գիտահետազոտական հաստատությունը Հայաստանում։ Նախկինում այն կոչվել է Կուլտուր-պատմական ինստիտուտ: Ճարտարապետը՝ Մարկ Գրիգորյան։

4.Երևանի պատմության թանգարան
Երևանի պատմության թանգարան մշակութային-պատմական թանգարան Երևանում։ Հիմնադրվել է 1931 թվականին։ Թանգարանն այսօր դարձել է Երևանի յուրօրինակ այցեքարտը։ Հայաստանի մայրաքաղաքի հետ ծանոթությունը  հենց այստեղից էլ սկսվում է։  Երեք մեծ սրահներում  հարուստ պատմամշակութային արժեքներով ներկայացվում է Երևանի պատմությունը սկսած հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։  Թանգարանում պահվում են հնագիտական, ազգագրական, դրամագիտական, կերպարվեստի, գրավոր աղբյուրների, լուսանկարների և այլ հավաքածուներ, որոնք պատմում են մայրաքաղաքի և նրա մարդկանց անցյալի ու ներկայի մասին։ 

Leave a Reply