Առաջադրանք

Անուղղակի խոսքը դարձել ուղղակի:

Նա զայրացած պատասխանեց ընկերներին,որ նախ ՝ ինքը պարտավոր չէ բացատրություններ տալ նրանց և երկրորդ՝ թույլ չի տա խառնվելու իր ընտանեկան գործերին։

նա զայրացած պատասխանեց ընկերներին.

-Նախ ես պարտավոր չեմ բացատրություններ տալ ձեզ, և երկրորդ՝ թույլ չեմ տա խառնվել իմ ընտանեկան գործերին։

Բժիշկն ասաց պրոֆեսորին,որ նա ժամանակին իրեն շատ ու շատ օգնել է խորհուրդներով, և ինքն այդ ամենի համար շնորհակալ է։

բժիշկն ասաց պրոֆեսորին.

-Դուք ժամանակին ինձ շատ ու շատ օգնել եք խորհուրդներով, և ես այդ ամենի համար շնորհակալ եմ։

Ֆրանսիայի Գեղարվեստի ակադեմիայի տնօրենը Գոգերին ուղղված նամակում գրում է,որ ինքը երբեք չի խրախուսի նրա արվեստը,որը չի հասկանում ,և որը զայրացնում է իրեն, քանի որ այն չափից ավելի հեղափոխական է։

ֆրամսիայի Գեղարվեստի ակադեմիայի տնօրենը Գոգերին ուղղված նամակում գրում է.«Ես երբեք չեմ խրախուսի Ձեր արվեստը,որը չեմ հասկանում,և որը զայրացնում է ինձ ,քանի որ այն չափից ավելի հեղափոխական է»։

Մի օր Մարտիրոս Սարյանը Խոստովանեց,որ եթե տարիներ առաջ իրեն բախտ վիճակվեր հանդիպելու Կոմիտասին,ինքը ծնկի կիջներ կհամբուրեր նրա աջն ու կասեր, որ իր պապերն անգամ նրա երգերն են երգել ։

-Եթե տարիներ առաջ ինձ բախտ վիճակվեր հանդիպելու Կոմիտասին,ես ծնկի կիջնեի կհամբուրեմ նրա աջն ու կասեի, որ իմ պապերն անգամ նրա երգերն են երգել,-մի օր խոստովանեց Մարտիրոս Սարյանը:

Leave a Reply