8 сентября 2021 archive

Եղիշե Չարենց 《Հայրենիքում》

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կարոտը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Առաջադրանքներ

1․Լրացրու բաց թողնված տառերը։

Սեդրակ, կմախք, բնօրրան, նախճիր, մանրազնին, սիգապանծ, ամբարիշտ, բողկ, որևիցե, երփներանգ։

2․Վերականգնիր հետևյալ բառերի առաջին բաղադրիչների անհնչյունափոխ ձևերը։

Ռմբակոծել-ռումբ, սրճարան-սուրճ, մտամոլոր-միտ, վիրաբույժ-վերք, զինագործ-զեն, ծաղկաբույլ-ծաղիկ, ալրաղաց-ալյուր, գինեգործ-գինի, թթաստան-թութ, կապտավուն-կապույտ։

3․Բացատրիր հետևյալ դարձվածքների իմաստները մեկ բառով։

Մտքի թելը կտրել-ընդահատել, ծաղիկ հասակ-երիտասարդ, վերջակետ դնել-ավարտել, արյունը գլխին խփել-բարկանալ, կրակի վրա յուղ լցնել-բորբոքել, բերանը ջուր առնել-լռել։