24 сентября 2021 archive

Հայրենիքիս

Մենք գրականության դասին անցանք 4 բանաստեղծություններ հայրենիքիս նվիրված,որոնք գրել էին Համո Սահյանը,Եղիշե Չարենցը,Ավետիք Իսահակյանը,Վահագն Դավթյանը։

Համո Սահյանի <<Հայաստան ասելիս>> բամաստեղծությունում նա պատմում է,թե Հայաստան բառն ասելիս ինչ ապրումներ է ունենում։Այտերն է այրվում, ծկներն է ծալվում, հասակն է ծախկում, թևերն է բացվում, նա չէր հասկանում, թե ինչու՞ է այդպես։Այս բանաստեղծությունը կարդալիս հասկանում ես, թե որքան հայրենասեր մարդ է Սահյանը: Բանաստեղծությունում արտացոլվում է Սահյանի հարգանքն ու սերը հայի ու իր հայրենիքի Հայաստանի  նկատմամբ:

Եղիշե Չարենց <<Հայրենիքում>> բանաստեղծությունում Չարենցը նկարագրում է իր հայրենիքը և սերը հայրենիքի հանդեպ։ Նկարագրում է Հայաստանի լեռները,լճերը,երկինքը խոսում է նաև իր հայրենիքի կորստի մասին,որը շատ ցավալի է: Ինձ ամենից շատ դուր է եկել <<Մենակ էի ես: Ինձ հետ էիր դու:>> տողերը։ Հեղինակը այս տողերով ուզում է ասել, որ նա մենակ էր իր հետ էր իր հայրենիքը։

Վահագն Դավթյան — <<Մի փոշոտ, փափուկ ճամփա>> նկարագրում է մի ճանապարհ, որը տանում է դեպի Արարատ։ Դավթյանը այնքան պատկերավոր է նկարագրում,որ մտովի հայտնվում ես այնտեղ:

Ավետիք Իսահակյան — <<Է՜յ, ջան-հայրենիք, ինչքա՜ն սիրուն ես>> Իսահակյանը այստեղ խոսում է ժողովրդի մասին <<Է՜յ, ջան-հայրենիք>>։ Խոսում է իր հայրենիքի պատմության մասին։ Ինձ դուր է եկել այս քառատողը՝
<<Քու հողին մեռնեմ, անգի՛ն հայրենիք, Ա՜խ, քիչ է, թե որ մի կյանքով մեռնեմ, Երնեկ ունենամ հազար ու մի կյանք, Հազա՛րն էլ սըրտանց քեզ մատաղ անեմ>>: