28 сентября 2021 archive

Կոմիտասի բանաստեղծություններ

ՃԱՆԱՊԱՐՀ. Բարակ ուղին սողալով ,  Ոտի տակին դողալով ,  Ճամփի ծայրին բուսել է  Կյանքի ծառը շողալով :  Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի  Այս ճանապարհն Անհունի․․․  Մարդու, բույսի, գազանի  Եվ թևավոր թռչունի : 

ԻՄ ԵՐԱԶՈՒՄ. Եվ ա՛յս գիշեր, իմ երազում, քեզ հետ մեկտեղ պարեցինք,  Սեր-ոգիներ սուրբ սեղանում մեղրամոմեր շարեցին։  Ոսկի-արծաթ ամպի ծալեն նուրբ ու բարակ քող ճարեցինք,  Ինծի-քեզի կարմիր-կանաչ սիրո շապիկ կարեցին: