Հայ ականավոր Թագուհիներ

Թամար (Մլքե)

Բագրատունյանց կենտրոնական թագավորությունից բացի՝ IX-X դարերում ստեղծվեցին մի քանի կրտսեր թագավորություններ: 894թ. Սմբատ I Բագրատունին Համամ Արևելցուն թագադրեց և վերակագնեց Հայոց Արևելից կողմանց թագավորությունը: Սմբատ I  արքան 897թ. թագադրեց նաև Ատրներսեհ Բագրատունուն, որով հիմք դրվեց հայ Բագրատունիների կրտսեր ճյուղի՝ վրաց Բագրատունիների թագավորությանը: 

  • Գոյատևեց մինչև 1801 թվականը: Այս թագավորության գահակալները աստիճանաբար ձուլվեցին վրացիների մեջ, ինչին նպաստեց Անիի թագավորության և հայկական մյուս պետությունների անկումը XI դարում:​
  • Բագրատունիների կրտսեր թագավորության տիրուհիներից մի քանիսին հիշատակել են Հայոց թագուհիների շարքում: Մասնավորապես՝ Սոփի թագուհուն ով իրեն նաև համարում էր թագուհի հայոց և վրաց: Նաև  Կարելի է հիշատակել Մարիամին ով իրեն համարում էր թագուհի անղազած և հայոց: ​
  • Հիշատակվում են նաև Ռուսուդանին և Թամարը ով կրում էր թագուհի հայոց տիտղոսը:​
  • Մյուս թագուհիները պատկանում էին արծրունիներին վասպուրականում: Նրանց ներկայացուցիչներից էին Թամար (Մլքե) թագուհին Գագիկ Արծրունու կինը:​
  • Կատան թագուհին Աբուսահլ-Համազասպի Արծրունու կինը և վերջին թագուհին Խուշուշը Սենեքերիմ Արծրունու կինը:​

X դարում Բագրատունիները հռչակեցին ևս երկու Կարսի և Տաշիր ձորագետի թագավորությունները:  Այս թագավորության անվանապես հայտնի միակ թագուհին Գորանդուխտն է Գագիկ Աբասյանի կինը: Ավելի հարուստ տեղեկություններ են պահպանվել Տաշիր-Ձորագետի թագավորության տիրուհիների մասին​:

  • Թագավորության միասնական անկումից հետո էլ հայտնի են նշանավոր թագուհիներ: Մասնավորապես՝ Կյուրիկե II-ի (1145-1170թթ,) թագուհի Թամարը իր զավակների (Աբաս II-ի, Վասակի, Մարիամի, Մամքանի, Ռուսուդանի, Բորինայի և Վանենիի) հետ կատարել է մեծ շինարարական աշխատանքներ Սանահինում և այլուր: ​

Վանենի թագուհու կառուցած՝ Սանահինի կամուրջը​

 

 

Հատուկ հիշատակության է արժանի Վանենի (Նանա) թագուհին՝ Կյուրիկյան Աբաս Բ արքայի տիկինը: Նա 1195թ. Կառուցել է Սանահինի հայտնի կամուրջը՝ ի հիշատակ վաղամեռիկ ամուսնու:  Ավելի ուշ կառուցել է տվել Հովհաննա վանքի պարիսպը, պատվիրել է պատկերազարդ ձեռագիր Ավետարան և այլն:​

 

  • Բագրատյանց դարարջանի կրտսեր թագավորություններից ամենաընդարձակը և հզորը Վասպուրականի Արծրունյաց պետություններ, որը 908թ. Գագիկ Արծրունին հռչակեց անկախ: ​
  • Հայտնի չե Գագիկ Արծրունու առաչին կնոջ անունը: Արքայի երկրորդ կինը դարձավ Սմբատ I արքայի եղբայր Շապուհ Բագրատունու դուստր Թամարը, որը հայտնի է Մլքե անունով, որե արաբերեն նշանակւմ է թագուհի:​
  • Մլքե թագուհին մեծ մասնակցություն է ունեցել թագավորության կառավարման կյանքում:  Նա 912 թվականից առաջ Վարագա ուխտի մեջ կառուցել է Սբ Աստվածածին եկեղեցին: Եկեղեցու շինարարության մասին թագուհին թողել է հիշատակություն մի ձեռագիր Ավետարանում: Կառույցն իրականացվել է թագուհու «ձեռքով  ծախսով»:​
  • Վարագա Սբ Աստվածածին եկեղեցին կանգուն էր մինչև 1915 թվականը:  Այսօր եկեղեցու ավերակներից պահպանվել են բեկորներ:​

Աղթամարի Սբ Խաչ եկեղեցին

 

  • 915 թվականին  Գագիկ Արծրունին կարգադրեց սկսել Աղթամար Սբ Խաչ եկեղեցու կառուցման աշխատանքները, որոնք տևեցին 6 տարի: 921 թվականին եկեղեցին օծվեց մեծ համդիսավորությամբ:​
  • Տաճարի պատերը զարդարված եմ քանդակներով, իսկ ներսը՝ որմնանկարներով:  Տաճարի վրա պատկերված էր Գագիկ Արծրունին, նրա պատկերից վեր երկու կանանց պատկերաքանդակներ են: Ձախ կողմում արքայամայր Սոփի իշխանուհին էր՝ լուսապսակով, որը ցույց տալիս, որ տաճարի կառուցման ժամանակ նա մահացած էր: Աջ կողմում Թամար թագուհին է:​
  • Մլքե թագուհու Ավետարանն» ունի 464 մագաղաթյա թերթ և գրված է մեսրոպյան բոլորանկյուն երկաթագրով:  Այն մինչ օրս հայտնի ամենահին պատկերազարդ հայերեն Ավետարանն է:​
  • Թամար (Մլքե) թագուհին հիշատակվում է երկու կոնդակներում, որոնցից առաջինը վերաբերվում է նրա և Գագիկ Արծրունու արքայական գահ բարձրանալուն  անմիջապես հաջորդած շրջանին, իսկ երկրորդը ՝ Գագիկ արքայի մահվանը հաջորդած տարիներին:​
  • Առաջինը հայտնի է « Կոնդակ Սուրբ Աղբրկայ Վանից Մշոյ» անվամբ​
  • Երկրորդը Աղթամարի կոնդակն է, որում ներկայացված է  Գագիկ Արծրունի արքայի մահն ու նրա հարազատների սուգն այդ առիթով:​

Մանրանկար Թամար (Մլքե) թագուհու Ավետարանից

 

  • Ցավոք, հայտնի չե, թե մինչև երբ է ապտել Թամար (Մլքե) թագուհին: Նա երեք տարի պահեց ամուսնու սուգը: ​
  • Անկախ նրա մարմնավոր կյանքի ավարտի թվականից, հիասքանչ թագուհու հիշատակն ապրում է այսօր՝ կապվելով ամենավաղ պատկերազարդված հայերեն Ավետարանին՝ Վարագա Սբ Աստվածածնին:​

Leave a Reply