Ավետիք Իսահակյան

Է՜յ, ջան-հայրենիք, ինչքա՜ն սիրուն ես, Սարերըդ կորած երկնի մովի մեջ. Ջրերըդ անո՛ւշ, հովերըդ անո՛ւշ, Մենակ բալեքըդ արուն ծովի մեջ:

Քու հողին մեռնեմ, անգի՛ն հայրենիք, Ա՜խ, քիչ է, թե որ մի կյանքով մեռնեմ, Երնեկ ունենամ հազար ու մի կյանք, Հազա՛րն էլ սըրտանց քեզ մատաղ անեմ:

Ու հազար կյանքով քու դարդին մեռնեմ, Բալեքիդ մատա՛ղ, մատա՛ղ քու սիրուն.Մենակ մի կյանքը թո՛ղ ինձի պահեմ,-Է՛ն էլ` քու փառքի գովքը երգելուն,-

-Որ արտուտի պես վե՜ր ու վե՜ր ճախրեմՆոր օրվա ծեգիդ, ազի՛զ հայրենիք,Ու անո՛ւշ երգեմ, բա՛րձր ու զիլ գովեմԿանաչ արևըդ, ազա՛տ հայրենիք…

Leave a Reply