Ноябрь 2021 archive

Նոյեմբեր ամսվա ամփոփում

1.Համառոտ գրել վիրուսների մասին: Վիրուսները մարդու, կենդանիների և բույսերի վարակիչ հիվանդությունների մանրագույն հարուցիչներ են: Վիրուսների հարուցած հիվանդությունները հեշտությամբ փոխանցվում են հիվանդներից առողջներին և արագ տարածվում: Երկար ժամանակ ենթադրվում էր, որ վիրուսներն առաջացնում են միայն սուր զանգվածային հիվանդություններ: 

https://arinazhilina.edublogs.org/2021/11/23/վիրուսներ/

2.Ընտրել որևէ վիրուսային հիվանդություն նհարագրել ախտանշանները, վարակման աղբյուրները և բուժման մեթոդները։ Բնութադրվում են քիմիական և կառուցվածքային զգալի բազմազանությամբ։ Կազմված են գլխիկից և ելուստից։ Գլխիկը կազմված է սպիտակուցային թաղանթից և դրա ներսում ամփոփված ԴնԹ-ից կամ ՌՆԹ-ից։ Ելուստում գտնվում է պատյանով ծածկված դատարկ ձողր։ Կպչելով տիրոջ (բակտերիայի) բջջին,  բակտերիոֆագերի ելուստի պատյանը կծկվում է, մերկացնելով ձողը, այն ծակում է բջջապատը և նուկլեինաթթուն սրսկում բջջի մեջ։

բակտերիայի հետ T4 բակտերիոֆագի փոխազդեցությունը

https://www.doctors.am/symptoms/bakteriofager

3. Ինչ է իրենից ներկայացնում նախակորիզավորները, ներկայացրու նրանց կառուցվածքը։. Նախակորիզավորներում, որոնք չունեն բջջակորիզ, ցիտոպլազման պլազմային թաղանթից ներս եցած ամեն ինչն է:Ե՛վ նախակորիզավորների, և՛ կորիզավորների ցիտոպլազմայի հիմնական բաղադրիչներից մեկը դոնդողանման ցիտոզոլն է՝ ջրային լուծույթ, որը պարունակում է իոններ, փոքր մոլեկուլներ և մակրոմոլեկուլներ: https://arinazhilina.edublogs.org/2021/10/25/ցիտոպլազմա/

4.Գրել ֆոտոսինթեզի և քեմոսինթեզի մասին։ Ֆոտոսինթեզ ածխաթթու գազից և ջրիցլույսի ազդեցության տակ օրգանական նյութերի առաջացումն է։ Ֆոտոսինթեզի վրա ազդող գործոններ

Գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության համար կարևոր նշանակություն ունեն ֆոտոսինթեզի արագությունը, որը կախված է բազմաթիվ գործոններից։ Լուսավորվածությունը, ածխաթթու գազի կոնցենտրացիան և ջերմաստիճանը այն գլխավոր գործոններից են, որոնցից կախված է ֆոտոսինթեզի արագությունը։ Ֆոտոսինթեզի տեսակները. Ոչ քլորոֆիլային ֆոտոսինթեզ. Քլորոֆիլային ֆոտոսինթեզ

https://hy.m.wikipedia.org/wiki/Ֆոտոսինթեզ

Քեմոսինթեզ.

Պլաստիկ փոխանակություն

Պլաստիկ փոխանակության ռեակցիաների մեջ ամենակարևոր նշանակությունն ունեցող սպիտակուցների կենսասինթեզն է։ Յուրաքանչյուր տեսակի բջիջ ունի յուրահատուկ սպիտակուցներ, որոնք բնորոշ են միայն տվյալ տեսակին։ Նման սպիտակուցները սինթեզելու հատկությունը ժառանգաբար բջջից բջիջ է անցնում, և պահպանվում է ամբողջ կյանքի ընթացքում։ Բոլոր բջիջները կյանքի ընթացքում սպիտակուց են սինթեզում, քանի որ բնականոն կենսագործունեության ընթացքում սպիտակուցները աստիճանաբար բնափոխվում են, դրանց կառուցվածքն և ֆունկցիան խախտվում են։

Պլաստիկ փոխանակության եղանակներից են քեմոսինթեզը և ֆոտոսինթեզը։

Քեմոսինթեզը այս փոխանակությունն (այլ կերպ այն կոչվում է նաև ասիմիլյացիա) արտացոլում է բջջում տեղի ունեցող օրգանական նյութերի կենսասինթեզի գործընթացները։. Կարևոր քեմոսինթեզողներից են նիտրիֆիկացնող բակտերիաները։ 

http://Կարևոր քեմոսինթեզողներից են նիտրիֆիկացնող բակտերիաները։

5.Պատմել բջջի հիմնական օրգանոիդների մասին։

Բջջի կառուցվածք

Բջիջները լինում են երկու տեսակ՝ էուկարիոտներ, որոնք ունեն կորիզ և պրոկարիոտներ՝ որոնք չունեն։ Պրոկարիոտները միաբջիջ օրգանիզմներ են, իսկ էուկարիոտները կարող են լինեն միաբջիջ և բազմաբջիջ։

Օրգանոիդներ

Օրգանոիդները մասնագիտացված մշտական կազմավորումներ են, որոնք կատարում են որոշակի ֆունկցիա։

Օրգանոիդներն են՝

  • Էնդոպլազմային ցանց
  • Գոլջիի համալիր
  • Ռիբոսոմներ
  • Միտոքոնդրիումներ
  • Ցետրիոլներ
  • Լիզոսոմներ
  • Պլաստիդներ
  • Վակուոլներ
  • Ներառուկներ
  • Բջջակորիզ
  • Կորիզակ

Տարբերում են՝ ընդհանուր նշանակության օրգանոիդներ և հատուկ նշանակության օրգանոիդներ։

  • Հատուկ նշանակության օրգանոիդները բնորոշ են միայն որոշակի բջիջներին
  • Ընդհանուր նշանակության օրգանոիդները բաժանվում են 2 խմբի՝ մեմբրանային և ոչ մեմբրանային։
  • կմախքային
  • հենարանային օրգանելներ, որոնք ապահովում են օրգանիզմի պաշտպանությունը մեխանիկական, քիմիական և այլ վնասակար ազդեցություններից 

6.Գրել սպիտակուցների սինթեզի մասին։. Սպիտակուցների կենսասինթեզ, կենդանի օրգանիզմների բջիջներում ամինաթթուներից սպիտակուցների առաջացման պրոցես։ Սպիտակուցի սինթեզի համար նահրաժեշտ ամինաթթուները ռիբոսոմններ են հասցվում տրանսպորտային ՌՆԹ-ի միջոցով:  https://www.doctors.am/symptoms/spitakutsi-sintez6

ԶԱԲՈՒՂՈՆ

Ա
Մարդ մը, որուն երեսը երբեք չէինք տեսած, խավարի մեջ ապրող դիվային էակ մը. գոյություն ունե՞ր իրոք, թե առասպել մըն էր որ բերնե բերան կրկնվելով, տարածվելով՝ վերջնական ձեւ ու վավերացում կը ստանա, իրողության կարգ կ՚ անցնի։
Գող մըն էր Զաբուղոն մեր գեղին մեջ. ո՛չ այն ռամիկ գողը, որ կը բռնվի շարունակ, կը ծաղրվի ու բանտերու մեջ կը փճանա. ոչ ալ այն ահարկու ավազակըՙ որուն գողոնին արյուն կը խառնվի ատեն ատեն։
Իր մեծ արժանիքը ճարպիկությանը մեջ էր. օդի պես անոսր, ոգիի մը պես աներեւույթ, տեղ մը չէ ու ամեն տեղ է միանգամայն։ Ամենեն ավելի ամուր փակված դուռը, ամենեն բարձր պատը՝ մտնելե չեն արգիլեր զինքը. բանալիին ծակեն, տախտակներուն ճեղքերեն ներս կը սպրդի կարծես, անշշուկ ստվերի մը պես։
Ամեն բան գիտե, ամեն խոսք կը լսե ու դռնփակ նիստերը իրեն համար չեն. իրեն համար պատրաստված ծուղակներուն մեջեն հաջողությամբ դուրս կ՚ ելլե միշտ, վարպետ ձեռնածուի մը պես զարմանքի մեջ թողլով զինքը բռնելու պատրաստվող միամիտները։ Երեսը շիտակ տեսնող չկար. բայց կը պատմվեր — ո՞վ, կամ ի՞նչպես, չեմ գիտեր — թե երիտասարդ մըն էր այս տղան, նկնահասակ, թխադեմ ու վատույժ տղա մը. երկաթագործի քով աշկերտութենե եկած էր ու կղպանքներու
արվեստը պետք եղածեն ավելի սորված էր։
Հիմա արվեստասերի մը պես կ՚ ապրեր, գողնալով թալլելով շարունակ, ավելի սնապարծութենեՙ քան թե իրական չարութենե մղված։ Կը բավերՙ որ իր ճարտարության փորձը տար ամենեն անմատչելի կարծված տուները կողոպտելով, ու հոժարությամբ ետ պիտի տար գողոնըՙ թե որ բռնվելու վախը չըլլար։
Կամաց-կամաց մտերմություն մը հաստատված էր գյուղացվոց ու այս գողին մեջ, իհարկե ստիպյալ՝ վարժվեր էինք իր ներկայության. այս խորհրդավոր ու անմեկնելի գոյությունը, հալածական մարդու այս աստանդական կյանքը՝ սրտերնիս կը շարժեր, ու քիչ մըն ալ թե որ երթայինք առաջ, պիտի սիրեինք զինքը։

Բ
Նշանտուքը Պատրիարքարանի մեծ դահլիճը կատարված չէր հարկավ։ Փոխանորդ հայրը օրհնած չէր զայն, ոչ ալ լրագիրները ծանուցեր էին։
Պարզապես, հավիտյան իրար սիրելու խոսք տված էին, գիշեր մը, ծառի մը տակ, աստղերը ունենալով իրենց վկա. եւ աշխարհիս ամենեն մեծահանդես նշանտուքը եղած էր իրենցը։
Ամենքնիս կը ճանչնայինք Վասիլիկը, այն վտիտ դեմքով ու թնջուկ մազերով աղջիկը, որ գույնզգույն պատմուճաններով, արտակարգ արդուզարդերով՝ վերը, լեռը կուգար պտտելու մինակը, շաբաթ իրիկունները։
Զաբուղոն նշանված էր. կը զարմանա՞ք։
Ոչ ոք կհամարձակեր աչք նետել կամ դարպաս ընել անոր. Կեսարի խոսեցյալն էր անիկա. իր բացակա նշանածին տարածած սարսափին մեջ պլլված՝ աներկյուղ կը պտտեր ամեն տեղ. ու զինքը պահպանող այս վախը կը վայլեր իրեն. անմատչելի ըլլալը՝ հրապուրիչ կ՚ ըներ զինքը։ Մասամբ մըն ալ նշանածին փառքը իր վրա կ՚ անդրադադնար. անոր արկածալից կյանքին կապվող այս աղջիկը սովորական մեկը չէր կրնար ըլլալ. աշխարհքեն դուրս ապրող մարդուն նշանածն ալ աշխարհքեն դուրս արարած մըն էր, ու տեսակ մը պատկառանքի խառնված ըղձանքով մը կը նայեին իրեն, ամեն անգամ որ այս լվացարարի աղջիկը, վես ու արհամարհոտ դիցուհիի ձեւերով, իր շաբաթական պտույտը ընելու կուգար մեր կողմերը։
Վասիլիկ՝ ինքը գոհ կը թվեր այս կյանքեն. մարդ մը կար մութին մեջ, որ զինքը կը պաշտեր, Ռյույ Պլասի ըսածին պես, առանց երեւան ելլելու, առանց իր քովը գալու հրապարակավ։
Ու մութը՝ իրական մութն էր հոս. կյանքը՝ գիշերը կը սկսեր իրեն համար ու գիշերը կը վերջանար. վասն զի նշանածը մութին կրնար գալ, ամենեն անակնկալ մեկ պահուն, մտքե չանցած ծպտումի մը տակ, որուն գրկաբաց կը սպասեր։
Ուրիշներ կրնային ըսել որ «այսքան օր» ապրեցան. ինքը պիտի ըսեր «այսքան գիշեր»։
Լուսինին պես խավար պետք էր, որպեսզի փայլեր. էապես աղջամուղջի դշխոն էր այս աղջիկը։
Ու գողը, իր հարափոփոխ այլակերպություններովը ամեն գիշեր նոր սիրահար մը կը թվեր իր աչքին, եւ այսպես ամեն հասակները ու ամեն գույները կարգով կը ծնրադրեին իր առջեւ, դյութական անուրջ մը շինելով ամեն ատեն։

Գ
Սկիզբները Վասիլիկ երջանիկ եղավ այսպես։ Բախտին չէ՞ր նմաներ քիչ մը այս անտեսանելի սիրահարը, որ աշխարհքը կը կողոպտեր զինքը հափրացնելու համար ամեն ճոխություններով։
Օր մը սակայն այս ամենը ծաղրելի թվեցան իր աչքին։ Իր գաղտագողի ու թաքուն երջանկությունը բան մը կը կորսնցներ այսպես ծածուկ մնալով եւ չկրնալով ուրիշներուն ցուցվիլ։ Երեւակայեցեք մեծագին ադամանդ մը, որ հավիտյան տուփի մը մեջ փակված մնալու դատապարտված ըլլա ու չկրնաք օր մը կուրծքերնուդ վրա դնելով դիմացիննիդ շլացնել։
Իր բոլոր վայելքները, իր բոլոր ունեցածը այս գոցված ադամանդին տպավորությունը կը թողեին։ Ինքը մանավանդ, ցուցամոլ էակ, չէր կրնար գոհանալ կյանքի այն ներքին ու լռին ներդաշնակությամբը, որ ահա իր ձեռքին տակն էր եւ որ դուրսը արձագանք չէր ձգեր. մարդիկ կան որ դերասաններ են աշխարհիս վրա. իրենց սեփական կյանք ու գոյություն չունին եւ ուրիշներուն համար կ՚ ապրին միայն. հանդիսատեսներ պետք է ասոնցպեսներուն, ու կյանքը հրապույր չունի, եթե զիրենք դիտողներ պակսին. դերասաններ՝ որ հանձն չեն կրնար առնել թափուր սրահի մը առջեւ ներկայացում տալու։
Այսպես էր Վասիլիկ. իր մեկուսացումը՝ լքում կը նշանակեր. ոչ ոք իր երեսը կը նայեր փողոց ելած ատեն. գեղին բոլոր երիտասարդները իր հրապույրներեն կը դողային։ Հիմա պչրանքի արվեստը կը փորձեր անոնց դեմ, թույլ ու երերուն քալվածք մը առած էր որ նուրբ մարմինին ամեն խաղերը կը մատներ, եւ այսպես ցանկության տաք հով մը կը տարածեր շուրջը ու օձի նայվածք մը՝ որուն հանդիպողը կը կախարդվեր։
Օր մը տղուն մեկը կապվեցավ անոր ու հետը ամուսնանալ առաջարկեց. այն վայրկյանեն գողի սերը անտանելի լուծ մը դարձավ իրեն։ Ալ չկրցավ սպասել անոր, գիշերները լուսցնել, ժամադրություններուն գտնվիլ, սա պարտեզին մեջ, կամ ան լերան վրա. ամեն առթիվ
գանգատեցավ, բողոքեց, ու լացավ. մյուսը կը զարմանար. ինչո՞ւ այս արցունքը, չէ՞ մի որ առաջվան պես կը սիրեին իրար. ի՞նչ փույթ մնացածը. Զաբուղոն իր առանձնացած կյանքովը, միամիտ մարդու հատուկ անծալք գաղափարները կը պարզեր։

Ի՞նչ պիտի ըլլա ասոր վերջը, կը հարցներ աղջիկը։
Ասոր վե՞րջը. Զաբուղոն երբեք չէր խորհած ատոր. ընդհակառակը կը փափագեր, որ վերջը չգա։
Այն ատեն հուսահատած՝ հոժարությամբ բաժանում ձեռք բերելե այս նշանտուքեն, որ օրհնված պսակե ավելի ամուր ու հաստատ կ՚ երեւար, դիվային խորհուրդ մը անցավ մտքեն. գիշեր մը ոստիկանները կանչեց ու ձերբակալել տվավ Զաբուղոնը։
Դ
Քարաշեն պատերուն, երկաթե ամրափակ դուռներուն ետին կը սլքտկան, սպասելե վհատած, կամքի պարտասումի մը մեջ անզգա եւ անտարբեր դառնալով տարիներու անվերջ հոլովումին։
Անակնկալ փրկության մը հույսը, առջի օրերուն ակնկալությունը, շատոնց լքած է զիրենք եւ հիմակ նախասահմանյալ թվականին սպասելով միայն, կծկված կը մնան այդ տեղ ժամերո՜վ, չորս դիեն բարձրացող պարիսպներուն տակ բուսած հսկա սունկերու նման։ Ամեն հասակները ու ամեն տարիքները կան հոս, այս դիմացկուն քարե արգանդին մեջ, որ Թիարան կը կոչվի եւ որ այս մարդիկը պիտի վերածնի օր մը, պիտի արտաքսե իր ծոցեն դուրս, համերամ հղացումներով։
Վերեն, նեղ բացվածքներե լույսը կը սպրդի ներս, հաշվված խնայված լույս մը, տկար ու տժգույն բան մը, այն դեմքերուն պես զորս լուսավորելու կու գա։
Զաբուղոն ասոնց մեջն է. իր համբավը կանխած է զինքը բանտին մեջ. մեծ չարագործ մը չէ բայց մեծ ճարպիկ մըն է. հսկողության տակ է շարունակ այս բանտարկյալը, որ ոտքը երկաթներ ունի ամուր ու կռնակը հաստ պարիսպներ։
Յոթը տարի պիտի մնա այսպես. երիտասարդ էր հոս եկած ատեն ու ծերացած դուրս պիտի ելլե. իր նշանածին կը խորհի ամեն ատեն, այն մեկհատիկ բարեկամության, որուն աներկբա կը հավտա դեռ. ո՞ւր է. ի՞նչ կ՚ ընե արդյոք. ու հակառակ ամեն զգուշության, փախչելու ջանքեր կ՚ ընե. անգամ մը երեսուն կանգուն բարձրությամբ պատե մը կ՚ անցնի, բայց դուրսի բակին մեջ կը բռնվի. ուրիշ անգամ մը բանտին երդիքին վրա ելլելու կը հաջողի. երկու գիշեր կ՚ անցընե հոն. կե տեսնեն ու կը բռնեն զինքը նորեն։ Այն ատեն ամեն խստությունները ի գործ կը դնեն ամես վայրկյան փախչելու հետամուտ այս մարդուն դեմ. բանտին կարգապահական պատիժները կը տեղան իր գլխուն. բան մը
29 չի կասեցներ զինքը. դուրս պիտի ելլե Վասիլիկը գտնելու համար. իրավ որ ուրիշ պատճառ մը չունի փախչելու։
Եվ գիշեր մը կը հաջողի վերջապես. խոհանոցին ծխնելույզին մեջեն վեր կ՚ ելլե նախ ու հետո հիանալի ճարտարությամբ մը այդ ցից բարձրութենեն վար կ՚ իջնե, այս անգամ բանտին շրջափակեն դուրս։
Երեք տարվան մեջ այս վեցերորդ փորձը կը հաջողի ահա, ու շիտակ, անխոհեմությամբ թերեւս, մեր գեղը կը դառնա նորեն. կասկած մը չանցնիր այս հնարամիտ մարդուն մտքեն. տարակույս մը չի գար, թունավորելու իր սիրույն մաքրությունը։ Իր ձերբակալությո՞ւնը. ձախող դիպված մը միայն. առջի օրերուն պես գիտե որ սպասող մը կա իրեն ամենեն անակնկալ ժամուն. ու վայելած ազատության գինը՝ այս բերկրանքով կը բազմապատկվի, կը մեծնա, իր սրտեն դուրս պոռթկալու չափ։ Վասիլիկին թովիչ ակնարկը պիտի գտնե նորեն. անոր գռուզ մազերուն պատկերը դեռ չտեսած, աչքին առջեւեն կ՚ անցնի, եւ ուրախության սարսուռ մը կը ցնցե իր հեք մարմինը։
Մեղմիվ կը մոտենա անոր տունին. պատուհանին առջեւ խոսացկության ձայն մը կեցնե զինքը. ո՞վ է ներսը. մտիկ կ՚ ընե, չի հավատար իր լսածին. ներս կը մտնե անձայն, առանց իր ներկայությանը կասկածը տալու, ու չի հավատար իր տեսածին. ժամ մը ամբողջ անկյուն մը կծկված կը սպասե, չկրնալով ցրված միտքը ամփոփել. հետո տակավ ինքզինքը կը գտնե, կը խորհի ու ձեռքը ակամա կ՚ երթա պզտիկ դանակի մը կոթին զոր մեջքի գոտիին անցուցած է. մատները կը շոյեն զենքը. առջի հեղն է, որ արյուն թափելու հարկը կը տեսնե որոշ ու հստակ. ինքը որ ամեն բանե կրնա փախչիլ, այս վրեժխնդրության գաղափարեն չի կրնար զատվիլ ահա։ Ո՞վ է այդ ապուշ էակը, որ իր թողած պակասը լեցնելու եկած է այստեղ, սա նստող տղո՞ւն համար Վասիլիկ մոռցած է զինքը։ Մեկ նայվածքով կը չափե, կը գնահատե այս ոսոխը ու շատ վար կը գտնե իրմե։
Եվ իր սիրտը լեցնող արհամարհանքին առջեւ վրեժի գաղափարը կը թուլնա. ձեռքը կը քաշե դանակին բունեն զոր իր պրկված մատները կիսովին դուրս քաշած էին մեջքի գոտիեն. ո՛չ, չեն արժեր ասոնք իր զայրույթը, ու կամացուկ դուրս կ՚ ելլե կրկին։ Բոլոր գիշերը կը քալե թափառական, փողոցներուն մեջ. ո՞ւր պիտի երթա այսպես. տուն չունի, ծանոթ չունի։ Կը խորհի որ այդքան ծանրագնի ձեռք անցուցած ազատությունը բանի մը չի ծառայեր եւ ուսերուն վրա կը ծանրանա։
Արշալույսին հետ՝ վարանոտ քայլերով ետ կը դառնա, իր բանտին նորեն, որուն դրան առջեւ կը գտնեն զինքը առտուն ու ներս կ՚ առնեն։
1893 թ.

Առաջադրանքներ

1.Գրել հետևյալ թվերը տառերով։

9-ինը

3-րդ երրորդ

99-իննսունինը

54-հիսունչորս

67-վաթսունյոթ

149-հարյուր քառասունինը

137-հարյուր երեսունյոթ

1299-հազար երկու հարյուր իննսունինը

2536044-երկու միլիոն հինգ հարյուր երեսունվեց հազար քառասունչորս

Проект

Мои цитаты.

Так, когда мы несчастны, мы сильнее чувствуем несчастие других; чувство не разбивается, а сосредоточивается…

Небо было такое звездное, такое светлое небо, что, взглянув на него, невольно нужно было спросить себя: неужели же могут жить под таким небом разные сердитые и капризные люди?

…Иль был он создан для того, Чтобы побыть хотя мгновенье В соседстве сердца твоего?

Мечтатель – если нужно его подробное определение – не человек, а, знаете, какое-то существо среднего рода.

Տնային առաջադրանք

  • sin(π/2-α)=cosα
  • tg(π/2-α)=ctgα
  • cos(π/2-α)=sinα
  • ctg(α-π)=ctgα
  • tg(α-π)=tgα
  • cos(3/2π-α)=-sinα
  • sin(α-3/2π)=cosα
  • cos(π+α)=-cosα

118

  • sinα=210°=-1/2
  • cosα=210°=-√3/2
  • tgα=210°=√3/3
  • ctgα=210°=√3
  • sinα=5/4π=225°=-√2/2
  • cosα=5/4π=225°=-√2/2
  • tgα=5/4π=225°=1
  • ctgα=5/4π=225°=1
  • sinα=4/3π=240°=-√3/2
  • cosα=4/3π=240°=-1/2
  • tgα=4/3π=240°=√3
  • ctgα=4/3π=240°=√3/3

119

  • ctg(90°-α)=tgα
  • cos(90°+α)=-sinα
  • sin(270°-α)=-cosα
  • sin(270°+α)=cosα
  • tg(α-270°)=-ctgα
  • ctg(α-180°)=ctgα

120

  • cos(810°+α)=- sinα
  • cos(990°-α)=- cosα
  • tg(α-450°)=- ctgα
  • tg(7π-α)=-tgα

121

  • cos²(3π/2-x)=0+sin²(x)=sin²(x)
  • tg²(π+x)=tg²π+tg²x=tg²x
  • cos4(π-x)=-cos4(x)=cos4x

122

ա) sin²(180°-α)+sin²(270°-α)=sin²α+(-cos²α)=sin²α+cos²α=1
բ) sin(90°-α)+cos(180°+α)+tg(270°-α)+ctg(360°+α)=sin(90°-α)+cos(180°+α)-ctg α+ctg α=0
գ) sin(π+α)cos(π/2+α)-cos(2π+α)sin(3π/2-α)=-sin α×(-sin α)-cos α×(-cos α)=sin²α+cos²α=1
դ) tg α tg(π/2+α)tg(π+α)tg(3π/2+α)=tg α×(-ctg α)×tg α tg(3π/2+α)=-tgα × ctgα × tgα × (-ctg α)=tg α×1/tg α×tg α×1/tg α=1

Adjective

Rule 1

  • Comparative (համեմատական)– er
  • Long – longer
  • Genetive (գերադրական)– theest
  • Smart – the smartest
  • Kind – the kindest
  • Positive (դրական)

Comparative – more (interesting- more interesting)

Genetive – the most (wonderful — the most wonderful)

Exercise.

  1. Smart – smarter, the smartest
  2. Clever – cleverer, the cleverest
  3. Interesting – more interesting , the most interesting
  4. Creative – more creative, the most creative
  5. Kind – kinder, the kindest
  6. Wonderful – more wonderful, the most wonderful
  7. Funny – funnier, the funniest
  8. Stupid – stupider, the stupidest

Երկրորդ մակարդակՆոյեմբեր ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ — 2021

1. Տասը լիտր աղաջուր պատրաստելու համար անհրաժեշտ է կես կիլոգրամ աղ։ Սովորողները Թթուդրիկին որքա՞ն աղ պետք է օգտագործեն՝ ութ ու կես լիտր աղաջուր պատրաստելու համար։  Պատ՝ 425

2. Գտնելով օրինաչափությունը՝ լրացրո՛ւ բաց թողնված թիվը՝ 8, 18, 38, 78,___, 318: Պատ՝ 158

3. Գտի՛ր շրջանով ծածկված թիվը: 

Подпись отсутствует

Պատ՝ 18

4. Կ, ո, դ տառերից յուրաքանչյուրին համապատասխանում է 0-ից 9 թվանշաններից որևէ մեկը: Բացի՛ր կողպեքը՝ օգտվելով հետևյալ հուշումներից․ 682 թվի մեջ թվանշաններից մեկը ճիշտ է գրված և իր տեղում է (ճիշտ կարգում է), 614 թվի մեջ թվանշաններից մեկը ճիշտ է գրված, սակայն իր տեղում չէ (ճիշտ կարգում չէ), 260 թվի մեջ թվանշաններից երկուսը ճիշտ են գրված, սակայն իրենց տեղերում չեն (ճիշտ կարգերում չեն), 738 թվի մեջ ճիշտ թվանշաններ գրված չեն, 438 թվի մեջ թվանշաններից մեկը ճիշտ է գրված և իր տեղում է (ճիշտ կարգում է):

Подпись отсутствует

5. Եթե բերքահավաքին հավաքած դեղձը բաժանենք 2 հավասար մասի, ապա 1 դեղձ կավելանա։ Հետաքրքիրն այն է, որ եթե հավաքած դեղձերը բաժանենք 3, 4, 6 կամ 7 հավասար մասերի, ապա ամեն դեպքում կավելանա ևս 1 դեղձ։ Հինգ հավասար մասի բաժանելու դեպքում ոչ մի դեղձ չի ավելանա։ Բերքահավաքին ամենաքիչը քանի՞ դեղձ հավաքեցին։

6. Յոթ հատ 9-ի և թվաբանական գործողությունների միջոցով ստացի՛ր ամենափոքր եռանիշ թիվը։ Պատ՝ 9*9+9+9+9:9

7. Նարնջագույն ներկ ստանալու համար պետք է իրար խառնել կարմիր և դեղին ներկերն այնպես, որ դեղինը 3 անգամ շատ լինի կարմիրից։ Ամենաշատը որքա՞ն նարնջագույն ներկ կարող ենք ստանալ, եթե ունենք 3 կգ կարմիր և 3 կգ դեղին ներկ։

8. Առաջին արկղը երկրորդից 7 անգամ ծանր է, իսկ երկրորդը առաջինից 90 կգ-ով թեթև է։ Գտի՛ր առաջին արկղի զանգվածը: Պատ՝ 1-15կգ, 2-105կգ

9. Չորսի բաժանվող քանի՞ եռանիշ թիվ կարող ես կազմել միայն 0, 1, 2, 5 թվանշանները օգտագործելով, եթե թվերից յուրաքանչյուրի գրառման մեջ թվանշանները չեն կարող կրկնվել։ Պատ՝ 4

10. Գտի՛ր 1000-ից փոքր այն բնական թվերի քանակը, որոնք 5-ի բաժանելիս մնացորդում ստացվում է 2: Պատ՝ 99

Daily routine (Օրվա ռեժիմ)

  1. To wake up
  2. To get up
  3. To take a shower
  4. To wash face and hands
  5. To brush teeth
  6. To comb hair
  7. To choose a dress
  8. To get dressed
  9. To make the bed
  10. To do morning exercise
  11. To have breakfast
  12. To drink a cup of coffee/tea
  13. To have lunch
  14. To have dinner
  15. To have supper
  16. To read a book
  17. To watch TV
  18. To go for a walk
  19. To go in for sport
  20. To go bed

Sentences:

1) I brush my teeth every morning. 2) I choose my dress every morning. 3) I have breakfast every morning. 4) I have dinner at 7 o’clock 5) I wake up every day at 8 o’clock. 6) I comb my hair before living the house. 7) I drink coffee after school. 8) I watch TV in the evening. 9) I brush my teeth twice a day. 10) I drink tea every day. 11) I make my bed at 12 o’clock. 12) I comb my hair every morning. 13) I mostly watch movies in the evening. 14) I go bed at 10 o’clock. 15) I take a shower every morning. 16) I wake up at 7 o’clock. 17) I have supper at 6 o’clock. 18) I wash face and hands every morning. 19) I drink a cup of tea every night. 20) I usually drink a cuo of coffee every day. 21) I always my wash face and hands every morning. 22) I read a book every week. 23) I make a bed at 8 o’clock. 24) I usually watch a TV every evening. 25) I sometimes go for a walk in the evening. 26) I usually do morning exercise. 27) I have lunch every day. 28) I comb my hair every day. 29) I get dressed at 7 o’clock. 30) I sometime have breakfast. 31) I take a shower in the evening. 32) I brush my teeth every day.

Future Simple (Ապառնի անորոշ)

I, we — SHALL

She/he/it/they/you — WILL

Key words: Tomorrow

HOMEWORK

1.She will go to English class tomorrow. Will she go to English class tomorrow? She will not go to English class tomorrow.

2. I shall wake up at 8 o’clock. Shall i wake up at 8 o’clock? I shall not wake up at 8 o’clock.

3. We shall go to the theater tomorrow. Shall we go to the theater tomorrow? We shall not go to theater tomorrow.

4. Me and my mom shall go to the dental clinic tomorrow. Shall me and my mom go to the dental clinic tomorrow? Me and my mom shall not go to the dental clinic tomorrow.

5. I shall to watch an educational film tomorrow. Shall I to watch an educational film tomorrow? I shall not to watch an educational film tomorrow.

Առաջադրանքներ

1․Տրված գոյականներից կազմել ածականներ․

Հայ-հայկական, հույն-հունական, ռուս-ռուսական, պարսիկ-պարսկական, քուրդ-քրդական, աֆղան-աֆղանական, աղվան-աղվանական, թաթար-թաթարական, չեխ-չեխական, լեհ-լեհական, լեզու-լեզվական, բեկոր-բեկորային, ժամանակ-ժամանակային, կարգ-կարգային, օր-օրային, գիր-գրային, բառ-բառային, բառարան-բառարանային, արքա-արքայական, թագավոր-թագավորական, կյանք-կենսական, ցեղ-ցեղական, պապ-պապական, հայր-հայրական, մայր-մայրական, հայրապետ-հայրապետական, հեղինակ-հեղինակային, անուն-անվանական, քարոզիչ-քարոզչական, թարգմանիչ-թարգմանչական, խոսակից-խոսակցական, Մաշտոց-Մաշտոցյան, Դանիել-Դանիելյան, Երևան-Երևանյան, Կովկաս-Կովկասական, Տերյան-Տերանական, կիսամյակ-կիսամյակային, վեպ-վիպական, բանաստեղծ-բանաստեղծական, Ամանոր-Ամանորյա, անձրև-անձրևային, տարածք-տարածքային, գրաբար-գրաբարային, բարբառ-բարբառային, ժարգոն-ժարգոնային:

2. Խմբավորել որակական և հարաբերական ածականները:

Քարաշեն, ուժեղ, կաղնեփայտե, ջահել, խոշոր, մռայլ, ազատ, դեղին, աղմուկոտ, ապերախտ, հայրական, գունավոր, տհաս, սիրելի, ժպտուն, ամառային, բարձրագույն, պողպատակուռ, երկաթյա, մայրենի, հոտավետ, կավաշեն, հրացանավոր, ծաղկավոր, ապաշնորհ, ավանդական, համեղ, գյուղական, թավշյա, ցողապատ, ազգային, յոթգլխանի:

1 2 3 6