17 ноября 2021 archive

Pollution

Pollution is the introduction of harmful materials into the environment. These harmful materials are called pollutants. Pollutants damage the quality of air , water and land .

Conditions which i should do to keep our envirmont clean.

1)As for me I would ban the emissions of toxic gases. 2)We shouldn’t throw our trash on the ground , because it is the main reason of pollution. 3)We should keep our lakes , seas , oceans clean and we won’t throw trash into the water .

So everything we do we should be careful not to harm our environment

Արտաշեսյան արքայատոհմի հաստատումը. Արտաշես

Մեծ Հայքը Արտաշես Ա-ի գահակալության շրջանում

Սելեւկյան պետության կարճատեւ գերիշխանության տարիներին Անտիոքոս III-ը, Հայաստանը ջլատելու եւ իր տիրապետությունն այստեղ ամրապնդելու նպատակով, մի շարք սահմանային «աշխարհներ» ու գավառներ կտրեց Մեծ Հայքից եւ բռնակցեց շրջակա այլ երկրների:

Մեծ Հայքի արքա Արտաշես Ա Բարեպաշտ

Ք.ա. 190 թ. Փոքր Ասիայի Մագնեսիա քաղաքի մոտ Անտիոքոս III-ը ծանր պարտություն կրեց հռոմեացիներից: Օգտվելով սելեւկյան պետության թուլացումից` Ք.ա. 189 թ. Մեծ Հայքում անկախ թագավոր հռչակվեց Արտաշես Ա-ն, Փոքր Հայքում` Միհրդատը, Ծոփքում` Զարեհը, Կոմմագենեում` Պտղոմեոսը:

Այսպիսով` հայկական թագավորությունները կործանումից մեկ տասնամյակ անց վերականգնեցին պետական անկախությունը:

Արտաշես Ա-ն (Ք.ա. 189-160 թթ.) մեր ժողովրդի պատմության նշանավոր թագավորներից մեկն է եղել:

Արտաշես Ա-ն իրագործում է բազմաթիվ բարենորոգումներ, որոնք նպաստում են երկրի աննախընթաց վերելքին:

Արտաշեսն իրեն ներկայացնում էր որպես Երվանդական արքայատոհմի սերունդ: Սակայն իրականում նա հիմնադրում է նոր թագավորական հարստություն, որն իր անունով կոչում ենք Արտաշեսյան:

Այս դինաստիան Մեծ Հայքում իշխեց մոտ երկու դար (Ք.ա. 189-1 թթ.) եւ այդ շրջանում մեր երկիրը դարձավ տարածաշրջանի ամենահզոր թագավորություններից մեկը:

Արտաշեսյան արքայատոհմի զինանշանը. Հովազին հոշոտող արծիվը

Արտաշես Ա-ի առաջնահերթ խնդիրներից էր վերամիավորել Մեծ Հայքից բռնի առանձնացված հողերը: Իր միավորիչ գործունեությունը հաջողությամբ իրականացնելու համար Արտաշեսին անհրաժեշտ էր հզոր բանակ:

Նա բանակը բաժանեց չորս սահմանապահ զորաթեւերի` զորավարությունների:

Դրանցից յուրաքանչյուրը խնդիր ուներ օտար հարձակման դեպքում պաշտպանել սահմանի իր մասը` մինչեւ արքայական բանակի հասնելը, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում իրականացնել հարձակողական արշավանքները:

Այդ զորավարությունների հիմքի վրա հետագայում ստեղծվեցին բդեշխությունները:

Հզոր բանակի միջոցով Արտաշեսը միավորեց հայկական տարածքների մեծ մասը: Արեւելքում նա հասավ մինչեւ Կասպից ծովը եւ վերադարձրեց Փայտակարանն ու Պարսպատունիքը, հյուսիսում վրացիներից հետ վերցրեց Կղարջքը եւ Գուգարքը, արեւմուտքում Փոքր Հայքից վերցրեց Դերջանը, Կարինը, Ծոփքի արքա Զարեհի հետ գրավեցին ու բաժանեցին Եկեղիքը, հարավում սելեւկյաններից հետ գրավեց Տմորիքը:

Հույն աշխարհագրագետ Ստրաբոնի վկայությամբ` այդ բոլոր տարածքների բնակչությունը հայախոս էր:

Արտաշես Ա թագավորի սահմանաքարերից

Այսպիսով` Հայաստանի հիմնական մասը ընդգրկվեց Արտաշեսի պետության մեջ: Սակայն նա հաջողության չհասավ Փոքր Հայքը, Ծոփքը եւ Կոմմագենեն վերամիավորելու փորձերում: Չնայած դրան` նա աջակցեց Ծոփքի եւ Փոքր Հայքի տարածքների ընդարձակմանը:

Միավորված ու ընդարձակված պետության կառավարումը հեշտացնելու նպատակով նա Մեծ Հայքը բաժանել է 120 գավառների (ստրատեգիաների), որոնք ղեկավարում էին թագավորի նշանակած ստրատեգոսները:

Հատկապես կարեւոր էր Արտաշեսի իրականացրած հողային բարեփոխումը:

Չնայած երկրում տիրում էր ստրկատիրական հասարակարգ, սակայն ի տարբերություն հունա-հռոմեական «դասական» ստրկատիրության, ուր աշխատավոր դասակարգը հիմնականում կազմված էր ստրուկներից, Հայաստանում աշխատավորների հիմնական մասը ազատ գյուղացիներն էին, որոնք միավորված էին համայնքներում:

Արտաշատ

Ավագանու ներկայացուցիչները ամեն կերպ ձգտում էին լավագույն տարածքները խլել գյուղական համայնքներից եւ դրանք միացնել իրենց սեփական տնտեսություններին` դաստակերտներին կամ ագարակներին, ուր օգտագործում էին մշակ-ստրուկների աշխատանքը:

Գյուղացի համայնականները սեփական ուժերով չէին կարող ընդդիմանալ խոշոր հողատերերի ոտնձգություններին, իսկ դա կարող էր հանգեցնել գյուղական համայնքների քայքայմանը: Դա վնաս էր պետությանը, քանի որ համայնքներն էին թագավորին տալիս հարկ եւ զորք:

Արտաշեսը իրականացրեց հողաբաժանում եւ համայնքների ու ագարակների միջեւ կանգնեցրեց արամերեն արձանագրությամբ հողաբաժան սահմանաքարերը:

Այս բարեփոխումը կարգավորել է հողի սեփականության խնդիրը` արգելելով ագարակատեր-ավագանուն յուրացնել գյուղացի-համայնականների հողերը:

Պատմահայր Մովսես Խորենացին, խոսելով Արտաշես Ա-ի հողային բարեփոխումների մասին, գրում է. «Արտաշեսի ժամանակ մեր հայոց աշխարհում անմշակ հող չէր մնացել` ոչ լեռնային եւ ոչ դաշտային, այնքան էր շենացել երկրիը»:

Արտաշատ մայրաքաղաքի հատակագիծը

Արտաշես Ա-ն հիմնադրում է Արտաշատ մայրաքաղաքը, որը շուտով դառնում է Հին աշխարհի կարեւոր կենտրոններից մեկը: Ըստ հռոմեացի պատմիչ Պլուտարքոսի` քաղաքի տեղն ընտրելու եւ հատակագիծը կազմելու գործում հայոց արքային աջակցել է Հին աշխարհի նշանավոր զորավարներից կարթագենցի Հաննիբալը: Նա Հռոմի երբեմնի ահեղ թշնամին էր, որն իր պարտությունից հետո անցել էր արեւելք եւ ապաստանել Հայաստանում (Մանրամասնությունների համար սեղմեք այստեղ http://akunq.net/am/?p=216):

Արտաշատ քաղաքը հելլենիստական դարաշրջանին բնորոշ ձեւով կոչվել է երկրի թագավորի` այս դեպքում Արտաշեսի անունով:

Արտաշատի հիմնադրման ժամանակ այնտեղ է տեղափոխվել նախկին մայրաքաղաք Երվանդաշատի բնակչության մի մասը: Հին աշխարհում ընդունված էր նորաստեղծ քաղաքները բնակեցնել ավելի հին քաղաքների բնակչության հաշվին:

Քաղաքը կառուցվել է Արարատյան դաշտում` Արաքս եւ Մեծամոր գետերի միախառնման տեղում` ներկայիս Խոր Վիրապի տարածքում:

Արտաշեսն առևանգում է Սաթենիկին

Քաղաքի աշխարհագրական դիրքը շատ բարենպաստ էր: Արարատյան դաշտում էին խաչվում արեւելքից արեւմուտք եւ հարավից հյուսիս տանող առեւտրական ճանապարհները: Պատահական չէ, որ այստեղ են կառուցվել Հայաստանի գրեթե բոլոր մայրաքաղաքները` Արմավիրը, Երվանդաշատը, Արտաշատը, Վաղարշապատը, Դվինը, Երեւանը:

Նորաստեղծ Արտաշատում թագավորը կառուցեց Հայոց աշխարհի հովանավոր Անահիտ աստվածուհու տաճարը: Այնտեղ Անահիտի արձանի կողքին տեղադրվեցին Արտաշեսի նախնիների` Երվանդական եւ Աքեմենյան թագավորների քանդակները: Սրանց ժողվուրդը պետք է պաշտեր որպես աստվածների: Թագավորի նախնիների աստվածացումը բարձրացնում էր նրա իշխանության հեղինակությունը ժողովրդի մոտ:

Արտաշեսը կառուցել է նաեւ Զարեհավան եւ Զարիշատ քաղաքները:

Արտաշեսի հուղարկավորումը

Նրա օրոք վերականգնվեց նավագնացությունը Հայաստանի լճերի ու գետերի վրա, բարեփոխվեց տոմարը:

Արտաշեսը մեծ հեղինակություն էր վայելում տարածաշրջանում, եւ հարեւան երկրների թագավորները վեճերը լուծելու համար հաճախ դիմում էին հայոց արքայի միջնորդությանը:

Փաստորեն, Հայաստանը կրկին վերականգնել էր նախկին հզորությունը եւ երկրորդական երկրից հետզհետե վերածվում էր առաջատար պետության:

Հին աշխարհի պետություններում ընդունված էր թագավորներին պատվանունների շնորհումը: Արտաշես Ա-ն իր կատարած բարի գործերի համար ստացել էր «Բարեպաշտ» պատվանունը:

Արտաշես Ա-ի բարեփոխումների եւ գործունեության շնորհիվ Մեծ Հայքը բռնեց սրընթաց վերելքի ուղին, որի հետագա արտացոլումը հանդիսացավ նրա թոռ Տիգրան Մեծի օրոք հայկական կայսրության ստեղծումը:

Արտաշիսյաններիարքայացանկը

1. Արտաշես Ա (Ք.ա. 189 թ. – մոտ 160 թ.),

2. Արտավազդ Ա (Ք.ա. մոտ 160 թ.– մոտ 115 թ.),

3. Տիրան (Տիգրան Ա, Ք.ա. մոտ 115 թ. – 95 թ.),

4. Տիգրան Բ Մեծ (Ք.ա. 95 – 55 թթ.),

5. Արտավազդ Բ (Ք.ա. 55 – 34 թթ.),

6. Արտաշես Բ (Ք.ա. 30 – 20 թթ.),

7. Տիգրան Գ (Ք.ա. 20 թ. – մոտ 8 թ.),

8. Տիգրան Դ (Ք.ա. մոտ 8 – 5 թթ. և Ք.ա. 2 – 1 թթ.),

9. Արտավազդ Գ (Ք.ա. 5 – 2 թթ.),

10. Տիգրան Դ և Էրատո (Ք.ա. 2 – մ. թ. 1 թ.)

ԿԱՊԻԿԸ

 Ա  Գառագեղ մը չէր աս, ոչ ալ առյուծ մը մեջինը: Մարդու հասակի բարձրությամբ վանդակ մը, որուն երկաթե ցանցին մեջ զետեղված թառին վրա՝ բարակ շղթայով կապված կապիկ մը կը խաղա առտվընե մինչև իրիկուն. դեմն ալ թռչունի փոքրիկ վանդակի մը մեջ թութակ մը, որուն խնդալե ճաթող մարդու քահքահը փողոցի անցորդները կկեցնե ու դրացի տղաքը դրան առջև կը հավաքե ամեն օր: Ամեն անգամ, որ այցելության կ’երթամ տանտիրոջ՝ որուն իշխանավայել հյուրասիրությունը, ազնվական օսմանցիի վարքը՝ զինքը ճանչցողները կգրավե, վայրկյան մը կանգ կ’առնեմ պարտեզին մեջ, ներս մտնելե առաջ, և թութակին աղմկալից խնդուքը, այս անհիմն ու անտեղի ուրախությունը, մարդոց շատերուն ուրախությանը պես, ինծի մտածել կուտա: Վայրկյան մըն ալ կկենամ կապիկին մոտ, իր ճարտար լարախաղացի մարզանքներուն կհետևիմ աչքովս, սուր և խելացի ակնարկը կը դիտեմ. իր ջղային, գերազանցապես ջղային արարածի տագնապներուն վրա կզմայլիմ: Հարկավ բան մը կպակսի անոր՝ կատարյալ մարդ ըլլալու համար. ի՞նչ արդյոք. ամեն պարագայի մեջ, պակսածը զգացումը չէ: Եվ ամեն անգամ որ ծանոթներու, հետաքրքիրներու հետ կ’անցնինք կդառնանք քովեն, միշտ բառ մը կփոխանակենք իր վրան, ո´րը՝ այն օրվան հնարած անոր մեկ խաղը կամ չարությունը կը պատմե. ո´րը՝ խելքին կամ զգացումին նոր մեկ վարձին վրա կը խոսի. օրվան… մարդն էր այս կապիկը Փրինքիփոյի մեջ: 

Բ  Տանը ծառաներեն զինքը խնամողներուն մեջ իր նախընտրածը սպասուհի մըն էր. persona grata-ն այս դժվարահաճ ու անհամբույր կենդանիին. պե՞տք էր արդյոք ավելցնել իսկույն, որ եկող գացող հյուրերուն ալ հաճելի էր այս ուժով լուսով աղջիկը որ Արշիպեղագոսի կղզյակեն մեկտեղ բերած էր՝ դրսեցիի առույգ ու աննենգ աղվորությանը հետ՝ նայադի մը վրդովիչ հրապույրը: Ծանոթներես նրբամիտ թյուրք օրագրող մը որ ինծի հետ այս տունը կհաճախեր, ու ինծի չափ այս կապիկին կյանքովը կը հետաքրքրվեր, տարօրինակ բաներ կպատմեր անոր վրա: — Կհավատա՞ս,- կ’ըսեր ինծի օր մը՝ խնդալով,- որ այս հեք կապիկը սիրահարած է տանը սպասուհիին, ապացույց՝ որ ճաշակի մեջ ալ մենե ետ չի մնար այս կենդանին. խել մը գիրքերու մեջ կարդացած եմ, որ Ամերիկայի օրանկութանները, հին ատեններու ասպետներուն պես, ճշմարիտ առևանգություններ և անվավեր ամուսնություններ կատարած են իրենց սիրած կիներով. չեմ զարմանար ուրեմն թե որ մեր կապիկն ալ Մարիղոն սիրե: Եվ իմ տարակուսական ձևիս վրա՝  — Հավտա´,- կ’ավելցներ բարեկամս,- որ իրողություն մըն է ըսածս. ես այս կենդանին ուսումնասիրելու վրա եմ. հիմար ու բուռն սիրո մը ապացույցները ունիմ, Ռոմեո և Ժյուլիեթի սեր մը: Իրոք, ամեն անգամ որ Մարիղոն կմոտենար կապիկին, դող կ’ելլեր անիկա, հրճվանքի սարսուռ մը կվազեր իր մազոտ մորթին վրա, աչքերը կը փայլեին. ցնորած, երջանկութենե արբշիռ էակի մը անկարգ ու անկապ բաները կ’ըներ, վայրկենական կերպով հլու և հնազանդ կդառնար, և սպասուհիին ձեռքին տակ կդներ փոքրիկ գլուխը, որ այնքան չարությամբ լեցուն էր ուրիշներուն համար. իր նիհար թաթիկը փայփայանքի մը մեղմությամբ ու անհուն հեշտության մը դողովը աղջկան դպցնել կ’ուզեր միշտ: Ասոնք և ասոնց նման հազար մանր ու չնչին բաներ այս սիրո տառապանքը կմատնեին, մինչդեռ թութակը, դեմեն, ծաղրանքի խլացուցիչ քրքիջով մը կծիծաղեր, իր հավիտենական հեգնությունը կդներ իր չզգացած այս ցավին ու կսկիծին վրա:

 Գ  Քիչ-քիչ ճշմարիտ գայթակղության մը համեմատությունները առավ այս տարփանքը: Կապիկը կնախանձեր և սուր ակռաները կկճրտեցներ Մարիղոյին մոտեցող ու խոսող էրիկ մարդոց դեմ: Իր փոքրիկ բանտին վիզին փակչող նուրբ, բայց անփշրելի շղթային արտոնածին չափ՝ ցասմնակոծ ատելություն մը կհայտներ իր բոլոր ոսոխներուն դեմ և վախ կ’ազդեր: Այնքան որ հույն սպասուհին, իր կանացի բնազդովը, այս կաշկանդված անասունին վրա առաջ բերած տպավորութենեն կ’ամչնար, կպահվըտեր, և մյուս ծառաները կտանեին կերակուրը, որուն, կապիկը սրդողած հիմա, հազիվ կդպցներ իր շրթունքը. և այսպես օրերով իր զրկանքը այնքան հոժարությամբ հանձն կ’առներ, որ տերը անոր անոթութենե մեռնելեն կվախնար: Իր խոլ խաղերը, իր հիմար ոստումները դադրեր էին. ժամերով անկյուն մը սմքած կկենար ան որ հանգիստ ու դադար չէր գիտեր: Միայն՝ երբոր աղջիկը դիպվածով անցներ իր վանդակին քովեն, անսահման բերկրանքի խանդով մը կը ցատկեր տեղեն, կը քաշեր շղթան, կը դառնար, կ’ելևեջեր իր փոքրիկ տնակին մեջ: Օր մըն ալ Մարիղոն ձգեց գնաց բոլորովին և փոքրիկ կենդանին ալ իզուր սպասեց տեսնել՝ իր կապված, գամված անկյունեն՝ զգացված էակը, վայելքի պատկերը որուն իրավունք ունենալ կկարծեր: 

Դ  Թղթախաղերնուս էն տաք մեկ վայրկյանին էր երբոր լուրը բերին. ամենքնիս իսկույն ձգեցինք ելանք խաղը, սա անհավատալի բանը աչքով տեսնելու համար: Փայտե թառին վրա ոլորված շղթային ծայրեն, որ այսպես կարճըցած հիմա՝ մինչև գետին չէր հասներ ա´լ, կապիկը կախված էր ուղղաձիգ և անշարժ. իր աջ թաթիկովը ուժով մը կսեղմեր դեռ, կարծես թե կփայփայեր, շղթան որ իր սրտահոժար մահվան գործիքը եղած էր. աչվըները գոց էին ու բոլոր դեմքին վրա, հարափոփոխ ու ծաղրածու դեմքին վրա, չեմ գիտեր ի´նչ ծանր ու լուրջ բան մը, որ այս մեռելի մանկական երեսին՝ ազատագրության մը՝ վերջնական փրկության ու հանգստի մը վեհությունը կու տար: Ի՞նչպես, ե՞րբ պատահեր էր ասիկա. պարզ դիպվա՞ծ արդյոք. և կապիկը, այնքան փորձ ու ճարտար, կարելի՞ էր որ մեկանց այնքան ապիկար եղած ըլլար՝ իր շղթային ոլորումներուն մեջ շնչահեղձ մնալու չափ: Ծառաները, որոնք սակայն ամենեն աղեկ կճանչնային այս կապիկը, հավաստեցին, թե անիկա կամովին սպաննած էր ինքզինքը, մարդոց շատերեն ավելի մեծ արհամարհանք մը ցուցնելով կյանքին:  Ու ես, զարմացած, դեռ կարծես կդիտեմ սա շղթային ծայրեն կախված փոքրիկ մարմինը, իր վար ծռած գլխովը, ու սա փոքրիկ թաթը որ վար չիյնալու համար շղթան բռներ է: Ժամերով պիտի կենայի ասանկ, թե որ թութակը հանկարծ իր խնդալե մարելու մոտ մարդու քահքահովը, որ կյանքն ու մահը չի զանազաներ, չգար զիս սթափեցնել:

1899թ.

Առաջադրանքներ

1․Ընդգծի՛ր գոյականները, գիրի՛ր թեք ձևերի ուղիղ ձևերը։ 
Ասում են, որ գրտնակը(գրտնակ) սկզբում եղել է հացահատիկի(հացահատիկ) հայոց աստվածուհի Աշորայի(Աշորա) ձեռնափայտը(ձեռնափայտ): Բայց դա սովորական գավազան չէր: Հենց որ հայոց աշխարհում(աշխարհ) մեկը հացի(հաց) մնացորդը(մնացորդ) կամ նույնիսկ փշուրը(փշուր) դեն էր նետում` աղբին(աղբ) խառնելով, աստվածուհու(աստվածուհի) ձեռքից(ձեռք) ձեռնափայտը(ձեռնափայտ) դուրս էր թռչում` հասնում և հարվածում հացն(հաց) անարգողի ճակատին(ճակատ) ու ետ գալիս աստվածուհու մոտ: Գրտնակն այդպես կլորիկ ու թմբլիկ է դարձել սրա-նրա ճակատին թմփացնելով: Հետո այնպես եղավ, որ մարդիկ(մարդ) սովորեցին հացի ոչ մի փշուր դեն չնետել և աստվածուհին իր ձեռնաձայտը նվիրեց մարդկանց: