Սելեկցիա

Ինչ է սելեկցիան: Selection բառը անգլերենից թարգմանաբար նշանակում է «ընտրություն»,  սելեկցիան ՝ ընտրասերում: Այն գիտություն է, որը  զբաղվում է տարբեր օրգանիզմների, բնության մեջ գոյություն ունեցող տեսակների բարելավմամբ, կենդանիների նոր ցեղատեսակների, բույսերի նոր սորտերի և բակտերիաների նոր շտամների ստեղծմամբ։

Սելեկցիան մշակում է բույսերի և կենդանիների ժառանգական հատկանիշների վրա ներգործելու եղանակներ՝ մարդու համար այն անհրաժեշտ ուղղությամբ փոփոխելու նպատակով։ Այլ կերպ ասած ՝ հենց սելեկցիայի շնորհիվ է, որ մարդիկ կարողացել են դարեր շարունակ ստանալ բույսերի նոր ՝ ավելի բերքատու տեսակներ եւ կենդանիների նոր ՝ ավելի մսատու, կաթնատու կամ այլ տեսակներ, որոնք մարդիկ ավելի նպատակահարմար են համարում իրենց  կենսագործունեության համար:

Ինչ կլիներ, եթե չլիներ սելեկցիան՝ կաղամբն այլ տեսք կունենար, եգիպացորենը՝ ոչ այնքան մեծ հատիկներով ու համեղ, կենդանիներից ու թչուններից շատերը՝ ոչ այնպիսին, ինչպիսին կան:

Եւ այսպես, բույսերի սելեկցիայի հիմնական նպատակն է ստանալ բարձր բերքատվության սորտեր։ Բույսերի սելեկցիայի մեթոդներն են՝  ընտրությունը, հիբրիդացումը,  և հետերոիզը:

նույն կերպ եւ կենդանիների պարագայում՝ տարբեր մեթոդներով մարդիկ փորձում են ստանալ նոր ցեղատեսակներ, որոնք ավելի արդյունավետ կլինեն:

Ստացվում է՝ սելեկցիան մեծ դեր ունի բնակչությանը պարենամթերքով ապահովելու գործում։

Հասարակ սելեկցիայի և ընտելացման միջոցով մարդկությունն արդեն նեոլիթի ժամանակաշրջանում ուներ գրեթե բոլոր ժամանակակից պարենային բույսերի մշակովի ձևերը և ընտանի կենդանիները։

Բույսերի և կենդանիների անհատական ընտրության հիմքում ընկած են  գենետիկական պատկերացումները։ Այդ հիմքով են արվում հիբրիդացումն ու խաչասերումը:  Գենետիկայի  զարգացման շնորհիվ են ստեղծվել եգիպտացորենի,  վարունգի, լոլիկի, ճակնդեղի, խոշոր եղջերավոր կենդանիների և թռչունների խառնացեղերի  հիբրիդներ ու արհեստական մուտացիաներ։

Իսկ ամենապարզ պատկերացումը սելեկցիայի առաձնահատկությունների մասին տալիս է «Ոսկե ցլիկ» ֆիլմը, որտեղ պայքար է գնում հատուկ ցեղատեսակի ցլիկի համար:

Leave a Reply